fbpx

Նոր իրականությու՞ն. NFT-ն և իր հայտնի օրինակները

03/06/2022
Ամենահայտնի NFT ներըnbsp| WEBSTART

Հայաստանյան իրականություն վերջերս մուտք գործած NFT-ները (Non-Fungible Tokens) մեծ իրարանցում են ստեղծել ամբողջ աշխարհում դեռևս 2012 թվականից։

Ի՞նչ է NFT-ն


Եթե կարճ բացատրենք՝ այն մոտ է հեղինակային իրավունք գնելուն։ Թոքենները մեկանգամյա օգտագործման բանալիներ են։ Փաստացի, դու գնում ես թվային արվեստի գործ՝ օգտագործման իրավունքով։

Վստահ ենք, կապիկի հայտնի նկարը բոլորդ հիշում եք։ Շտապենք ավելացնել, սակայն, որ այն առաջին NFT-ն չէ։ (Ներքևում պատկերված է Adidas բրենդի համագորխակցությունը Bored Ape NFT-ի հետ)




Խոսելով առաջին նման օրինակի մասին, հարկ է տարբերակել՝ առաջին ՍՏԵՂԾՎԱԾ և վաճառված NFT-ները։ Դրանք նույնը չեն։

Առաջինը (1,5 մլն դոլլարով, 2014թ) որպես NFT վաճառվել է «Quantum»-ը, որի համար անգամ դատական գործընթաց է սկսվել։

Առաջին NFT-ն ստեղծվել է արդեն հեռավոր 2007թ և վաճառվել վերջերս՝ 69 մլն դոլլարով։


Որտեղի՞ց գնել NFT


Թե որտեղ են վաճառվում NFT-ները ևս կարևոր հարց է։ Չէ՞ որ թվային պրոդուկտը պիտի ունենա իր հարթակը։ Այս ամենն իրականում առաջ եկավ բլոքչեյնի զարգացման հետ միասին։ Զարմանալի չէ, որ վաճառքը ևս կրիպտոարժույթով է իրականացվում և հենց այդ հարթակներում։ Այստեղ առաջինն Ethereum-ն էր, որն այս պահին ամենամեծ տարածումն ունի։

Ի՞նչ է 3D դիզայն-ը

Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք 3D է՝ եռաչափ։ Եվ չնայած մենք սովոր ենք տեսնել տվյալ կոնցեպտը համակարգիչներից անբաժան, այն առաջ է եկել նկարչությանը զուգահեռ։ Հիշենք Դա Վինչիի նկարները կամ Ռենեսանսի ժամանակաշրջանում արված այլ աշխատանքներ։





3D-ն լայն կիրառություն ունի ինտերիեր դիզայնի և մուլտիպլիկացիայի մեջ։ Օրինակ՝ «Շրեք» մուլտֆիլմը։ Այսպիսով եթե պարզ ասենք՝ 3D դիզայնը եռաչափ նկարչությունն է։ Մեր օրերում թրենդային է այն անգամ գրաֆիկ և վեբ դիզայնի մեջ օգտագործել։



3D դիզայնն ու NFT-ն

Քանի որ NFT-ն կարող է լինել ցանկացած թվային մեդիա պրոդուկտ, ապա, իհարկե, 3D ֆորմատն աննկատ չի անցել այս ամենի կողքով։ Ահա 2 մեգապոպուլյար օրինակներ, որոնց մեջ արժի ներդրում կատարել։

  1. Sandbox





  2. MeSkullz



Եթե թվային աշխարհը, բիթքոիններն ու այս կրիպտոարժույթները քեզ համար նոր են և արդեն խորթ, ապա կարող ես մտածել՝ պե՞տք է արդյոք այս ամենն առհասարակ։ Մենք միայն կավելացնենք, որ սա ևս մեկ գերազանց հնարավորություն է գրաֆիկ դիզայներների, նկարիչների, մոդելավորողների և առհասարակ, ցանկացած այլ ոլորտի ստեղծագործողների համար՝ մոնետիզացնել սեփական աշխատանքն ու օգուտ ստանալ դրանից։

Թվային աշխարհի այլ նորություններին ծանոթանալու համար՝ տես մեր բլոգը։