fbpx
Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը:
Հաստատել
Փակել
Հաճախորդին

Ինչու՞ է Սիլիկոնյան Հովիտը կլանում ՏՏ ընկերություններին

թվային մայրաքաղաք Սիլիկոնյան հովիտ | WEBSTART

Այսօր խոսելու ենք թվային մայրաքաղաքի մասին, որտեղ երեկ գիտեին, թե դուք այսօր ինչ համակարգիչ եք գնելու, ինչ սմարթֆոն եք օգտագործելու վաղը և, առհասարակ, գիտեն այն ամենն, ինչ թվային աշխարհն առաջարկելու է ձեզ մոտ ապագայում։ Ոչ, այն կախարդական քաղաք չէ, պարզապես այն Սիլիկոնյան հովիտն է, որտեղ գտնվում են աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունները՝ Google-ը, Hewlett-Packard֊ը, Yahoo!-ն, Cisco Systems-ը, Electronic Arts-ը, Sun Microsystems-ը, Nvidia-ն, Silicon Graphics-ը և այլն: 

Կալիֆորնիայի հյուսիսում` Սան Ֆրանցիսկոյի հարավային մասից աշխարհը գլխիվայր շրջում են այթի ոլորտի հսկաները։ Աշխարհի ամբողջ թվային առանցք համարվող  Սիլիկոնյան հովիտը գրավել է Լոս Ալթոսը, Պալո Ալտոն, Սան Խոսեն, Սանտա Կլարան և 20 այլ քաղաքներ, որտեղ, բացի  խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաները , առաջին քայլերն են անում հազարավոր տեխնոլոգիական ստարտափներ։ 

| WEBSTART

Սիլիկոնյան հովիտը հասցրել է, նույնիսկ, դառնալ թանգարան բաց երկնքի տակ։ Օրինակ, ձեզ ինչ֊ որ բան հուշու՞մ է 《2066, Crist Drive, Los Altos, California US》հասցեն. հենց այստեղ է մի ժամանակ ապրել Սթիվ Ջոբսը և հարևանությամբ գտնվող ավտոտնակում Ստիվ Վոզնյակի հետ հավաքել են առաջին Apple 1 համակարգիչները։ Իսկ ամիսներ անց, նույն ավտոտնակում, ծնունդ է առել Apple ընկերությունը։

| WEBSTART
2066 Crist Drive Los Altos California US

Մարդկության պատմության համար բեկումնային նշանակություն ունեցող հասցեները շատ են Սիլիկոնային հովտում. իսկ ամեն ինչ սկսվեց Սթենֆորդից։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համալսարանում ավելացավ ուսանողների թիվը, կտրուկ առաջացավ լրացուցիչ միջոցների հարցը։ Սթենֆորդի  ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Ֆրեդերիկ Թերմանի առաջարկով,  երկարաժամկետ վարձակալության հանձնվեց  համալսարանի հողատարածքը բարձր տեխնոլոգիական ընկերություններին և դրանով իսկ հիմք դրվեց Սթենֆորդի արդյունաբերական պարկի ստեղծմանը: Այն ուսանողներին ապահովում էր աշխատանքով, իսկ համալսարանն ինքն էր ֆինանսական աջակցություն և կրթական ծրագրեր մշակում։ Եվ, հենց Սթենֆորդի ուսանողներին էր վիճակված հիմնադրել ՏՏ ոլորտի հսկաները. Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը , Ֆեյսբուք ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Yahoo որոնողական համակարգի հիմնադիրներից Դեյվիդ Ֆիլոն, Hewlett-Packard (HP) հիմնադիրներ Ուիլյամ Հյուլեթն ու Դեյվիդ Փաքարդը և այլ անվանի դեմքեր։ 

Ինչու՞ Սիլիկոնյան հովիտ 

<<Սիլիկոն>> բառը ծագել է քիմիական տարրերի պարբերական համակարգի 14-րդ տարրի՝ սիլիցիումի անունից։ Դա անհրաժեշտ  խառնուրդներով լեգիրացնելուց հետո օգտագործում են ջերմաէլեկտրական, ռադիո-լուսատեխնիկական սարքեր, փոխարկիչներ պատրաստելու նպատակով։ Իսկ <<հովիտ>> բառը կապվում է  Սանտա Կլարա հովտի անվան հետ, որտեղ գտնվում է Սան Խոսե և շրջակա քաղաքները։  Ի վերջո, տարածքի բոլոր բարձր տեխնոլոգիական ձեռնարկություններն անվանվեցին Սիլիկոնյան հովիտ, որն այսօր, արդեն, բարձր տեխնոլոգիական հետազոտական ձեռնարկությունների հոմանիշն է դարձել։ 

HP ավտոտնակ

| WEBSTART
<em>Hewlett Packard ընկերության աշխատանքային առաջին տարածքը<em>

Սիլիկոնային հովտում առաջին ընկերությունը Hewlett-Packard-ն է, որը հիմնադրվել է 1939 թվականին։ Քանի որ Ուիլյամն ու Դեյվիդը բավարար միջոցներ չունեին գրասենյակ վարձելու համար, իրենց ընկերությունը բացեցին հենց Պալո Ալտո քաղաքի տներից մեկի ավտոտնակում՝ Սթենֆորդից ոչ հեռու, որտեղ ապրում էին այդ ժամանակ։ 

Այս ավտոտնակում կառուցված HP-ի առաջին արտադրանքը ձայնի գեներատորն էր, և առաջին հաճախորդներից մեկը, որ գնեց այս գեներատորները, Walt Disney Studios-ն էր: Գրեթե 30 տարի անց նրանք կթողարկեն առաջին մինիհամակարգիչը և ծրագրավորվող գիտական ​​հաշվիչը։

| WEBSTART
| WEBSTART
<em>Hewlett Packard ընկերության գրասենյակն այսօր<em>

Փոփոխությունը լավ է: Այս համոզմունքն ի սկզբանե եղել է Սիլիկոնային հովտի նորարարական տեխնոլոգիական մշակույթի հիմքում:

1970-ականներին Սիլիկոնային հովիտ էր կոչվում Սան Ֆրանցիսկոյի թերակղզու այն շերտը, որը ձգվում էր մոտ 17 մղոն Պալո Ալտոյից մինչև Սան Խոսե և 7 մղոն արևմուտք՝ ծովածոցից մինչև Սանիվեյլ և Կուպերտինո։ Դա կոնկրետ պատմություն էր, միկրոչիպերով ստարտափների կոմպոզիտային կլաստեր, որը տվեց Սիլիկոնյան հովտին իր անունը և ընդմիշտ փոխեց հաշվողական համակարգը: 

| WEBSTART
Cupertino CA USA April 23 2017 Aerial photo of Apple new campus building

Ինչու՞ է Սիլիկոնյան հովիտն այդքան գրավիչ ստարտափների համար․ այն իդեալական է տեխնոլոգիական աշխարհի նորարարությունների համար, քանի որ ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ոլորտին համապատասխան ռեսուրսներ և արտադրողների համար անընդհատ աճող շուկա։ Ստարտափները կարող են հեշտությամբ տեղակայել համակարգերը տարածքում, քանի որ առկա են կապի բոլոր անհրաժեշտ միջոցները, կարող են հեշտությամբ գտնել աշխատակիցներ և, քանի որ Սիլիկոնյան հովիտը աշխարհով մեկ հայտնի է իր վարձակալներով և նրանց արտադրանքով, շրջակա տարածքները դարձել են վարձակալների ապրանքները վաճառելու կատարյալ շուկաներ։ 

Ներդրողների հասանելիությունը նշանակում է, որ մեծ է նաև ֆինանսական աջակցություն գտնելու հավանականությունը․ նույնիսկ, եթե ստարտափը մերժվում է տասնյակ պոտենցիալ ներդրողների կեղմից, հարյուրավոր ուրիշներ սպասում են ՝ լսելու այն։ Չնայած բազմաթիվ ստարտափ ձախողումներին, արդեն կայացած մեծ թվով ձեռնարկությունները փաստում են, որ միշտ կլինեն հաջողության պատմություններ։ Սա պարարտ հող է ստարտափների համար․ այս ոլորտում այնքան հնարավորություն և գումար կա, որ անհրաժեշտ հմտություններ, տաղանդներ և կապեր ունեցող ձեռներեցները պնդում են, որ բիզնես գաղափարներով հարստանալը միայն ժամանակի հարց է։ 

| WEBSTART

Պետք է նշել, որ Սիլիկոնային հովտում բնակարանները և, ընդհանրապես, ենթակառուցվածքները բարձր արժեք ունեն։ Նույնը նաև բժշկական օգնության, դպրոցների, հասարակական տրանսպորտի և այլ դեպքերում։ Դե, բնականաբար, այս իրավիճակը պայմանավորված է բարձր աշխատավարձերով։ 

Սիլիկոնյան հովտի այսօրվա հաջողությունների մեծ մասը հիմնված է անցյալ տասնամյակների անհավանական թվացող իրական պատմությունների վրա։ Հաջողակ դեպքերը և անցյալի ձեռքբերումները շատ ավելի շոշափելի են դարձնում ապագայում ինչ-որ բանի հասնելու միտքը։ Թվային համայնքը խրախուսում է հաջորդ սերնդին նոր նվաճումների հասնել։ 

Վերջին բլոգեր

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի պայմաններին և Գաղտնիության քաղ.
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart-ի թիմին համբերատար, սիրալիր և պռոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ընկերության հետ համագործակցում ենք շուրջ կես տարի և վստահել ենք 2 խոշոր ընկերությունների վեբ-կայքերի պատրաստումն ու SEO առաջխաղացումը։ Անչափ գոհ ենք արդյունքներից։ Եւ ամենակարևորը թիմը շատ պարտաճանաչ է և հանձնում է կայքը նշված ժամկետումներում։
    playcity kayqi patrastum | WEBSTART
    Արփինե Սարոյան
    PlayCity
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart կազմակերպությանը պրոֆեսիոնալ աշխատանքի,բարեխիղճ վերաբերմունքի և ստացված համագործակցության համար:
    | WEBSTART
    Լուսինե Հակոբյան
    VLV Centre
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    I am satisfied with the cooperation. The team was responsive, and attentive to our specific needs. They created an amazing website, that perfectly represents our brand. Thank you for the quality. Recommend!!!
    website fabrikastore development | WEBSTART
    Արման Վերանյան
    Fabrikastore
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Webstart -ի հետ գործարկեցինք Queenburger.am կայքը, որը իրականացվեց ամենակարճ ժամկետներում եւ ամենաբարձր որակով։ Հայաստանի Հոթելյերների եւ Ռեստորատորների Ասոցիացիան երաշխավորում է։
    Snndi keti kayqi patrastum | WEBSTART
    Էդգար Բաբայան
    Queen Burger
    Դիտել նախագիծը