fbpx
Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը:
Հաստատել
Փակել
Հաճախորդին

Ամենահաջողված ստարտափներն աշխարհում

բիզնեսի առաջխաղացում | WEBSTART

Այսօրվա բլոգը նվիրված է ամենահամառ, ամենահամարձակ, հետևաբար նաև ամենահաջողված ստարտափներին, որոնք բիզնեսի առաջխաղացում  են գրանցել, անկախ ունեցած անհաջողություններից։ Օրինակ դուք, ինչպե՞ս կվարվեիք, եթե ձեր բիզնես նախագիծը մեկ տասնամյակի ընթացքում միայն կորուստներ գրանցեր։ 

FedEx-ի հիմնադիր Ֆրեդերիկ Սմիթն, օրինակ, այդ նույն իրավիճակում շարունակում էր համառորեն ներդրումներ անել։ Նրան հետ չէին պահում, նույնիսկ, տասնյակ միլիոնավոր դոլլարներով կորուստները։ <<Խորտակվող>> բիզնեսը նման էր ծակ տակառի, որի միջից անհետ կորում էին ներդրումները։ Սմիթի դեմ քրեական գործ հարուցվեց, նրան հրաժարվում էին պարտքով գումար տալ, բայց ինքը միշտ գտնում էր այն։ Մի անգամ  նա, նույնիսկ, հաղթեց կազինոյում՝ նժարին դնելով իր ամբողջ խնայողությունները։ 

Արագ առաքման գաղափարը հեղափոխություն էր ԱՄՆ-ի շուկայի համար, բայց ոչ ոք չէր ցանկանում համագործակցել անհեռանկարային թվացող նոր ընկերության հետ։ 

Տիտանական ջանքերի շնորհիվ, աշխատանքային առաջին ամսում ծառայությունն օրական յոթ ծանրոց է առաքել, երկրորդ ամսում այս ցուցանիշը հասել է քսանհինգի։ 

Միայն 1979թ․-ին <<Federal Express>> ընկերությունն ունեցավ առաջին շահույթը։ Շուտով ապրանքները սկսեցին հասնել Կանադա, Ասիա, Եվրոպա։ 

FedEx-ը հեղափոխություն էր լոգիստիկայի ոլորտում, սակայն ինքը՝ հիմնադիրը, հավատում է, որ ավելի մեծ բան է արել՝ աշխատակիցների համար արժանապատիվ աշխատանքային պայմաններ է ստեղծել։ Ծառայության բացման առաջին օրվանից չեն եղել աշխատողների գործադուլներ, նույնիսկ ամենադժվար ժամանակներում աշխատակազմն ընդլայնվել է, ֆինանսավորումն էլ ոչ միայն չի կրճատվել, այլև ավելացել է։ 

Angry birds-ը փրկեց Rovio mobile-ը սնանկացումից։ Զարմանալի է, բայց բջջային հավելվածների հսկան երկար տարիներ չզարգացավ և միայն նոր խաղի մշակումը փրկեց նրա գոյությունը։ 

Ֆինլանդիայի մայրաքաղաքից երեք ուսանող որոշեցին ստեղծել իրենց սեփական ապրանքանիշը։ Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև որ 2006թ․-ին պարզ դարձավ, որ սնանկացումն անխուսափելի է։ Նույն թվին անձնակազմը մի քանի անգամ կրճատվեց։ Հիմնադիրները մի ելք էին տեսնում ՝ բջջային հավելվածների ստեղծում, որ պայթեցնեին շուկան։ Ամբողջ երեք տարիների ընթացքում նրանք մտածում էին իրենց գաղափարի շուրջ։ Եվ այժմ, այս չար հերոսի ծնունդով հարստացավ օնլայն խաղերի աշխարհը։

Հաջորդը, ինչը ստիպեց հավելվածը բարձրացնել մինչև վեց հարյուր դիրք AppStore-ում, անսպասելի էր։ Apple հավելվածների խանութի առաջին էջում լավ գովազդային արշավը Youtube-ում Angry birds մուլտֆիլմի ցուցադրության հետ մեկտեղ ընդամենը երեք օրում հեղինակներին համբավ բերեցին։ Գրեթե 10 տարի առաջ ընկերությունը մոտ 65000 եվրո էր ներդրել խաղի զարգացման համար։ Նրանց համար այն ժամանակ դա իսկապես մեծ գումար էր։ Այսօր Rovio-ն հսկայական կորպորացիա է, որը գնահատվում է մեկ միլիարդ ԱՄՆ դոլլար։ 

Կատակից մինչև հնարամիտ գյուտ մեկ քայլ է

Angry birds-ի շլացուցիչ ռեկորդը կարող է հատել Pokemon-ը։ Խոսքը Niantic-ի և Nintendo-ի ապրիլմեկյան կատակի մասին է, որն օգտատերերին իսկապես դուր եկավ։ Ճապոնական մուլտսերիալից մեր մանկության հերոսները տարիներ անց գտան մեզ համացանցում ու  կրկին նվաճեցին  օգտատերերի սրտերը։ Պոկեմոնի սիրահարներին հեշտ է տարբերել ամբոխի մեջ․ նրանք քայլում են ՝ աչքերը հեռախոսի էկրանից չշեղելով։ Ժողովրդականության առումով, խաղն արագորեն գերազանցեց Tinder-ին և գրեթե մոտեցավ Twitter-ին ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ 

Ամենևին էական չէ ձեր ընտրած ոլորտը, լինի դա էկո֊բերք աճեցնել, նախամարդու նախասիրություննեի հետազոտություն, թե վեբ կայքերի պատրաստում։ Ամեն ինչի հիմքում ընկած է հետևալը՝

.Վերջապես սկսել

.Հավասարակշռել աչքերի կրակն ու սառը հաշվարկները

.Համառություն ցուցաբերել այնտեղ, որտեղ մյուսները ավարտել են իրենց ուղևորությունը

.Ունակ լինել հետևություններ անել սեփական և ուրիշների սխալներից։

Եթե նկատեցիք վերը նշված կետերը համարակալված չեն, որովհետև չկա առաջնային ու երկրորդական, չկա, նույնիսկ, վերջնական դատավճիռ, որ հենց դրանք են հաջողակ ստարթափի գաղտնիքները։ Ամեն ինչ ինդիվիդուալ է, ինչպես ձեր անձն ու այն, ինչ կարող եք առաջարկել։

author avatar
webstart

Վերջին բլոգեր

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի պայմաններին և Գաղտնիության քաղ.
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart-ի թիմին համբերատար, սիրալիր և պռոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ընկերության հետ համագործակցում ենք շուրջ կես տարի և վստահել ենք 2 խոշոր ընկերությունների վեբ-կայքերի պատրաստումն ու SEO առաջխաղացումը։ Անչափ գոհ ենք արդյունքներից։ Եւ ամենակարևորը թիմը շատ պարտաճանաչ է և հանձնում է կայքը նշված ժամկետումներում։
    playcity kayqi patrastum | WEBSTART
    Արփինե Սարոյան
    PlayCity
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart կազմակերպությանը պրոֆեսիոնալ աշխատանքի,բարեխիղճ վերաբերմունքի և ստացված համագործակցության համար:
    | WEBSTART
    Լուսինե Հակոբյան
    VLV Centre
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    I am satisfied with the cooperation. The team was responsive, and attentive to our specific needs. They created an amazing website, that perfectly represents our brand. Thank you for the quality. Recommend!!!
    website fabrikastore development | WEBSTART
    Արման Վերանյան
    Fabrikastore
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Webstart -ի հետ գործարկեցինք Queenburger.am կայքը, որը իրականացվեց ամենակարճ ժամկետներում եւ ամենաբարձր որակով։ Հայաստանի Հոթելյերների եւ Ռեստորատորների Ասոցիացիան երաշխավորում է։
    Snndi keti kayqi patrastum | WEBSTART
    Էդգար Բաբայան
    Queen Burger
    Դիտել նախագիծը