Yandex Direct

Կբարձրացնենք կայքիդ վարկանիշը Yandex որոնման համակարգում՝ հատուկ ռազմավարություն մշակելով։

Տևողություն
14 օր
Արժեքը սկսած
150,000֏
Yandex Direct | Webstart

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ

Մենք համատեղում ենք ոլորտի փորձը նորարարական մտածողության հետ՝ մշակելու հարմարեցված լուծումներ՝ ձեր բիզնեսի եզակի մարտահրավերները միասին հաղթահարելու համար։

Marketing Process Webstart
Digital Marketing Process Mobile Webstart
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄՈՒՄ
ՔՈՆԹԵՆԹԻ
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ՇՈՒԿԱՅԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ
ԱՐՇԱՎՆԵՐ
Ինչո՞ւ վստահել մեզ
Ծանոթացիր մեզ հետ աշխատելու առավելություններին
Իմացիր, թե ինչպես անհատական լուծումները կարող են օգնել քո բիզնեսին

Գովազդի տեղդրում YandexDirect-ում

Яндекс-ը Google-ի նման առանձին որոնողական համակարգ է, որն աշխատում է իր ալգորիթմներով: Տարբերվում են նաև համակարգերի օգտատերերը: Այդ իսկ պատճառով ինտերնետային գովազդները ևս առանձին գործիքներով են միացնում:

Կոնտեքստային գովազդի տեսակ է Яндекс որոնման համակարգում և գործընկեր կայքերում (РсЯ/Рекламная сеть Яндекса)։ Տեղադրելով ձեր գովազդն այստեղ,  դուք վճարում եք օգտատիրոջ կատարած 1 քլիքի համար (Pay-Per-Click)։ Այսինքն` այն դեպքում, երբ նա անցում է կարարում կայք։ Հատևաբար, մանրամասն և ճիշտ  թիրախավորումը Яндекс.Директ-ում ամենակարևոր դերն է կատարում։ Հակառակ դեպքում, դուք պարզապես գումար կվատնեք։

Նաև շատ կարևոր է ճիշտ բանալի բառեր ընտրել։ Директ-ը հնարավորություն է տալիս  բացառել այն բանալիները, որոնցով չեք ուզում հաճախորդ գրավել։ Դրանք կոչվում են մինուս բառեր։

Գովազդի արդյունավետությունը կախված է նաև ձեր ընկերության կայքի UX/UI դիզայնից, քանի որ հնարավոր է համակարգից ձեր կայք մուտք գործողները չդառնան հաճախորդ վերջինիս անհարմարությունից, կամ դանդաղ բեռնվելու հետևանքով, իսկ օգտատիրոջ կատարած քլիքի գումարն արդեն գանձվել է։

Նման և այլ թյուրիմացություններից խուսափելու համար, հարկավոր է օգտագործել Яндекс.Метрика գործիքը։ Այն, բացի գովազդի ամբողջական վերլուծությունից, նաև հնարավորություն է տալիս տեսնել, թե օգտատերն ինչ ճանապարհ է անցել, ինչ հրամաններ է կատարել և ինչու՞ չի կատարել գնում կատարելու հրամանը։

Համակարգը հնարավորություն է տալիս ստեղծել տուրբո-կայք Яндекс-ի շրջանակներում, եթե չունեք վեբ կայք, կամ այն դեռ պատրաստ չէ, որով ձեր ընկերությունը կներկայանա որոնման դաշտում։

Նյութի սկզբում նշված РсЯ-ն բաններային գովազդի տեսակ է, որն ունի ձեր գովազդը ցուցադրելու մի քանի եղանակ՝

1․ Վարքագծային
2․ Թեմատիկ
3․ Ռեթարգեթինգ

1․ Երբ համակարգը հիշում է օգտատիրոջ կատարած հարցումներն ու դրանից հետո մուտք գործած կայքերը և հետագայում առաջարկում նմանատիպ ծառայություններ։

2․ Տվյալ գովազդի կարգավորումներից, թիրախային լսարանի վարքագծից և այլ տեղեկություններից արված վերլուծությունների հիման վրա օգտատերերին առաջարկում են անհրաժեշտ ծառայություններ։

3․ Կայք մուտք գործած, ծառայություններից մի անգամ արդեն օգտված հաճախորդներին կրկրին գրավելու միջոց է։ Հիմնականում այսպես հաճախորդը դառնում է մշտական։

РсЯ-ն, փաստացի, ավելի նեղ ուղղորդված բաններային գովազդ է։

Իրականում, որ տեսակի գովազդն էլ ընտրեք, դրա արդյունավետությունը կախված է ճիշտ նախապատրաստական աշխատանքներ տանելուց։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը