Կայքի պատրաստում զրոյից
Ելնելով բրենդի կարիքներից՝ կպատրաստենք ցանկացած կայք իր հարմարեցված ֆունկցիոնալով։ Ստանալ առաջարկՊՈՐՏՖՈԼԻՈ
Տեսնել ավելինԶրոյից կայքի ստեղծում
Կայքի ստեղծումը՝ փուլ առ փուլ իրականացվող ժամանակատար պրոցես է, որին պետք է ցուցաբերել պատասխանատու մոտեցում։ Դրանից է կախված՝ բիզնեսի կամ պրոյեկտի հետագա հաջողության ճանապարհը հեշտ կլինի, թե բարդ ու երկար։ Մեզ մոտ բոլոր փուլերը սկսվում և ավարտվում են քննարկումներով։
Առաջին փուլում մենզ պատվիրատուի հետ միասին կազմում ենք ապագա կայքի տեխնիկական առաջադրանքը, որն իր մեջ ներառում է բոլոր մանրամասները՝ սկսած կայքի բոլոր գործառույթներից, վերջացրած արտաքին տեսքով, ոճային լուծումներով։ Այս փուլում շատ կարևոր է միմյանց լսել, հաճախորդի կարիքները հաշվի առնել և դւորս բերել իր առաջ բերած խնդիրների ամենահարմար լուծմները։
Երկրորդ փուլը կայքի նախագծումն ու դիզայնի հաստատումն է։ UX/UI-ի դերն այստեղ շատ կարևոր է։ Ստեղծել կայքը 0-ից նշանակում է նաև այն, որ մեր ծրագրավորողների թիմը ստեղծում է հարմար CMS զրոյից։ Մեր պատրաստծ համակարգերից հեշտ է օգտվել, դրանք հասկանալի են ու ինտուիտիվ, քանի որ ստեղծվում են պատվիրատուի պահանջներից ելնելով։ Մենք չենք օգտվում ոչ մի պատրաստի շաբլոնից։ Կայքերը ստեղծում ենք PHP, JavaScript, NodeJs, ReactJs և այլ ծրագրավորման լեզուներով։
Այնուհետև կաքն անցնում է QA (որակի ապահովման) թեստավորումը, որից հետո՝ հանձնում ենք պատրաստի և ապահով կայքը հաճախորդին։
Մեզ հետ կարող եք վստահ լինել ձեր կայքի և, հետևաբար, պրոդուկտի ապագա հաջողության վրա։