Լոգոտիպերի պատրաստում

Պատրաստում ենք ընկերության լոգոտիպ զրոյից՝ անսահմանափակ օրինակներով:

Տևողություն
7 օր
Արժեքը սկսած
105,000֏
Լոգոտիպերի պատրաստում | Webstart

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ

Մենք համատեղում ենք ոլորտի փորձը նորարարական մտածողության հետ՝ մշակելու հարմարեցված լուծումներ՝ ձեր բիզնեսի եզակի մարտահրավերները միասին հաղթահարելու համար։

Design process Webstart Digital Agency
Design process Webstart Digital Agency Mobile
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԴԻԶԱՅՆ
ՈՐՈՆՈՒՄ
ՆԱԽԱԳԾՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄ

ՄԵՐ ՊՈՐՏՖՈԼԻՈՆ

France Containers
France Container ընկերությունը կոնտեյներների վարձույթի և բեռնափոխադրումների առաջատար ընկերություն է: Մեր առաքելությունն էր ստեղծել բիզնես կայք, որը ոչ միայն կապահովեր…
ՏԵՍՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Complife
Comp Life-ում մենք ստանձնեցինք էլեկտրոնային առևտրի հարթակի մշակման մարտահրավերը, որը վերասահմանում է առցանց գնումների փորձը համակարգչային սիրահարների համար: Մեր առաքելությունն…
ՏԵՍՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ
First Call Agency
First Call Agency-ն ներկայացնում է մեր հանձնառությունը՝ տրամադրելու բացառիկ բիզնես կայքեր՝ մանրակրկիտ UI/UX դիզայնի, Front-end և Back-end մշակման և ունիկալ…
ՏԵՍՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Apapika
Apapika-ն սննդի էլեկտրոնային առևտրի դինամիկ հարթակ է: Մեզ էր վստահված իրակացնել կայքի պատրաստման նախագիծը ՝ ապահովելով UI/UX համապարփակ դիզայն և…
ՏԵՍՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ինչո՞ւ վստահել մեզ
Ծանոթացիր մեզ հետ աշխատելու առավելություններին
Իմացիր, թե ինչպես անհատական լուծումները կարող են օգնել քո բիզնեսին

Պատվիրել լոգոտիպ

Տարբերվող լոգոտիպի պատրաստում ծառայությունն օգնում է մի հայացքից հասկանալ բրենդի առաքելությունն ու նպատակները: Այն լավագույն ֆիրմային ոճի կարևոր հիմնաքարն է:

Լոգոտիպն այն գրաֆիկական նշանն է, որն առանձնացնում է ձեր ընկերությունը բազմաթիվ նույն ծառայությունները մատուցողներից։ Այն պատվիրելիս, պետք է նկատի ունենալ, որ հետագայում փոխելը հնարավոր է միայն ռեբրենդինգի դեպքում, ինչը բավականին բարդ պրոցես է և հնարավոր է նույնիսկ ազդի բրենդի ճանաչելիության վրա։

Նախքան լոգոտիպ պատվիրելը՝ չկրկնվելու համար, ցանկալի է ուսումնասիրել մրցակից ընկերությունների կորպորատիվ ոճը։ Ընդհանրացնենք մի քանի կետ, որի վրա պետք է ուշադրություն դարձնել լոգոտիպ պատվիրելիս։

1․ Այն պիտի անդրադարձնի ձեր ընկերության փիլիսոփայությունը
2․ Պիտի լինի հիշվող
3․ Պետք է հասկանալի լինի ոչ միայն ձեզ
4․ Պետք է օրիգինալ լինի

Եթե աշխատեք արդեն փորձված մասնագետների հետ, ապա հեշտ կլինի ստանալ այն, ինչ ցանկանում եք։ Սակայն հասնել ցանկալի արդյունքի հնարավոր է նաև ծանոթանալով նոր ընկերությունների  աշխատանքներին և պարզ բացատրելով, թե ինչ եք պատկերացնում։

Տարբերանշանը կորպորատիվ ոճի բաղադրիչներից է, հետևաբար այստեղ ևս կան թրենդներ, որոնք հաշվի առնելով կարելի է գրավել թիրախային (կամ նոր) լսարանի ուշադրությունը։

Հազարավոր ծրագրեր կան, որոնցով հնարավոր է հաշված րոպեներում պատրաստել լոգոտիպ, սակայն դա մասնագիտական մոտեցում չէ։ Այս ամենը հաշվի առնելով, մեր դիզայներներն առաջարկում են անսահմանափակ քանակությամբ փորձնական տարբերակներ, մինչև միասին չգտնեք ձեզ համար իդեալականը։

Ֆիրմային տարբերանշանը գործածվում է գրեթե ամեն տեղ (արտադրանքի վրա, ֆոտոներին, սոց․ցանցերում՝ որպես գլխավոր նկար կամ ետնանկար և այլն), այն պիտի հարմար լինի տարբեր չափսերի դարձնել, առանց սկզբնական տեսքն աղավաղելու։

Կարևոր մի փաստ ևս՝ լոգոտիպը պետք է չկորցնի իր կոնցեպտը և՛ դետալներով և՛ ընդհանուր զննելիս։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը