Գործիք է համացանցում և Google քարտեզի վրա ձեր բիզնեսը նշելու համար։ Այտեղ հաճախորդները կարող են նաև իրենց կարծիքները թողնել։ Հետևաբար, ավելի հեշտ կլինի գտնել ձեր ձեռնարկության ֆիզիկական հասցեն:

Անցեք թեստը և իմացեք առաջխաղացման իրական արժեքը և ստացեք ՆՎԵՐ 100$
Ին՞չ աշխատանք ենք կատարում
Կոնտենտի ստեղծում
Հեղինակության բարձրացում
Ֆոտո / վիդեո կոնտենտ
Մեզ վստահում են
Google Business առաջխաղացում
Google My Business-ում պահվում է ձեր բիզնեսի մասին ամբողջ տեղեկությունը։ Այն ձեզ համար անփոխարինելի է, եթե ունեք փաստացի հասցե (լոկալ բիզնես)։
Գրանցման հայտ ուղարկելուց հետո (եթե Google-ն ընդունի ձեր հայտը), ձեռնարկությունը հնարավոր կլինի գտնել քարտեզի վրա՝ անունը կամ այլ պարամետրեր մուտքագրելով։ Որքան շատ ինֆորմացիա լրացրած լինեք Google Business-ում, այնքան հեշտ կլինի գտնել ձեզ։
Համակարգում գործում է հինգաստղանի ռեյթինգ, որը կախված է օգտատերերի գնահատականից և մեկնաբանություններից։ Վատ մեկնաբանությունները ջնջել չի ստացվի, այդ իսկ պատճառով պետք է ակտիվ աշխատել լավ կարծիքների վրա։ Եթե նույնիսկ ստացել եք 5 աստղ, դա դեռ չի նշանակում, որ այն հավերժ է․ այս դաշտում մրցակցությունը շատ ուժեղ է։
Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել ձեր Google Business-ի համար ադմինիստրատոր, մենեջեր և սեփականատեր։
Ադմինիստրատորը կարող է տեսնել վիճակագրությունը, փոփոխել տվյալները։
Մենեջերը կարող է ընկերության անվան տակ շփվել մեկնաբանություն թողած օգտատերերի հետ։ Օրինակ՝ հարթել կոնֆլիկտը կամ շնորհակալություն հայտնել։
Սեփականատերն իրավասու է նշանակել և հեռացնել ադմինիստրատորին և մենեջերին, ինչպես նաև փոփոխել կայքի ամբողջ ինֆորմացիան։ Տեսնել, թե երբ և որտեղից են օգտատերերը զանգել կամ ճանապարհ գծել դեպի ձեզ և շատ այլ վիճակագրական տվյալներ։
GMB-ն օգտատերերին հնարավորություն է տալիս ստուգել գեոլոկացիան, գտնել կարճ ճանապարհն, ուսումնասիրել նկարները, կարդալ մյուս օգտատերերի կարծիքը, զանգահարել ձեզ անմիջապես կայքից (բջջային հեռախոսների համար), տեսնել, թե որ օրերին ու ժամերին եք աշխատում, բա՞ց եք արդյոք այդ պահին։ Հետևաբար, որքան ամբողջական լինի ձեր ընկերության մասին այնտեղ տեղ գտած ինֆորմացիան, այնքան ավելի վստահելի կլինեք պոտենցիալ հաճախորդների աչքում։
Ամփոփելով, Google Business-ը գործիք է, որը կարող է ազդել ձեր հաճախորդների թվի վրա։ Պետք չէ այն թերագնահատել․ օգտատերերի մեծամասնությունն անգամ չի գիտակցում, որ մուտք է գործել համակրգ, սակայն այնտեղ տեղ գտած ինֆորմացիան կարող է արմատապես փոխել նրանց մտադրությունը։