Կայք այցեքարտի ստեղծում
Պատվիրել ոճային դիզայնով այցեքարտ կայքի պատրաստում նշանակում է արագ և մատչելի կերպով ներկայացնել բիզնեսդ ապագա հաճախորդին՝ օգնելով նրան որոշում կայացնել։
Այցեքարտ կայքը պետք է ձեզ, եթե ունեք փոքր բիզնես կամ որոշակի ծառայություններ առաջարկող անհատ եք։ Այն ամենամատչելի, սակայն բիզնեսում ամենապատասխանատու դեր ունեցող կայքի տեսակն է, որը պետք է տեղավորվելով 1-10 էջում, ներկայացնի ձեր բիզնեսն՝ իր ամենալավ կողմերով։
Այցեքարտ կայքի պատրաստում
Կայքի այս տեսակը կարող է լավ մարքեթինգային գործիք լինել, եթե ծրագրավորողի առաջ դնեք խնդիրներ, որոնք կայքը պիտի լուծի։ Մեր մասնգատեները կայքը պատրաստելիս ամեն օգտատիրոջ դիտարկում են որպես պոտենցիալ հաճախորդ, ինչն ավելացնում է կայքի էֆեկտիվությունը։
Կայքն ամբողջությամբ ձեր ընկերության հետ ծանոթացնելու համար չի նախատեսված։ Ավելին՝ այն հարցեր է առաջացնելու օգտատիրոջ մոտ և, հետևաբար, լավ կլինի այնտեղ գտնել հղում դեպի ձեր սոց․ կայքերը։
Առհասարակ այցեքարտ կայքը սովորաբար կազմված է լինում հետևյալ բաժիններից՝
Ծանոթություն ընկերության հետ․ ընդհանուր տեղեկություններ
Մատուցվելիք ծառայությունների հակիրճ ներկայացում
Առկայության դեպքում նաև ընկերության և/կամ արդեն պատրաստի պատվերների նկարներ
Հետադարձ կապ պատասխանատու անձանց և/կամ ընկերության հետ
Հաճախորդների մեկնաբանություններ
Հարկ է նշել, որ ըստ ցանկության, բաժինները կարող են ավելանալ կամ պակասել։ Դա կախված է ձեր բիզնեսի սպեցիֆիկայից։
Մեր մասնագետները, գործի դնելով տարիների փորձն ու հաշվի առնելով ձեր բիզնեսին հատուկ ոճային բոլոր նրբությունները, խելամիտ ժամանակահատվածում ճիշտ աշխատանքային ուղղվածություն կապահովեն ձեր այցեքարտ կայքին։