Կորպորատիվ կայք

Կընդգծենք ընկերությանդ կորպորատիվ ոճը՝ լավագույնս ներկայացնելով այն շուկայում։

Տևողություն
21 օր
Արժեքը սկսած
450,000 ֏
Կորպորատիվ կայք | Webstart
Կորպորատիվ կայք | Webstart

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ

Մենք համատեղում ենք ոլորտի փորձը նորարարական մտածողության հետ՝ մշակելու հարմարեցված լուծումներ՝ ձեր բիզնեսի եզակի մարտահրավերները միասին հաղթահարելու համար։

Website development process Webstart
Mobile Website development process Webstart
ԿԱՅՔԻ
ՆԱԽԱԳԾՈՒՄ
ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ
ԿԱԶՄՈՒՄ
UX/UI ԴԻԶԱՅՆ
QA ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ

ՄԵՐ ՊՈՐՏՖՈԼԻՈՆ

VLV Centre
Կայքը , որը ստեղծվել է ՎԼՎ էլեկտրոտեխնիկայի խանութ սրահի համար, առցանց հարթակ է, որի նպատակն է առաջարկել արագ և հաճելի…
ՏԵՍՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Latona
Latona-ն ներկայացնում է էլեկտրոնային առևտրի նոր դարաշրջան՝ առաջարկելով յուրահատուկ շուկա՝ նվիրված ծաղիկների և յուրահատուկ նվերների առաքմանը: Մեր նպատակն էր նախագծել…
ՏԵՍՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Complife
Comp Life-ում մենք ստանձնեցինք էլեկտրոնային առևտրի հարթակի մշակման մարտահրավերը, որը վերասահմանում է առցանց գնումների փորձը համակարգչային սիրահարների համար: Մեր առաքելությունն…
ՏԵՍՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ
First Call Agency
First Call Agency-ն ներկայացնում է մեր հանձնառությունը՝ տրամադրելու բացառիկ բիզնես կայքեր՝ մանրակրկիտ UI/UX դիզայնի, Front-end և Back-end մշակման և ունիկալ…
ՏԵՍՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ինչո՞ւ վստահել մեզ
Ծանոթացիր մեզ հետ աշխատելու առավելություններին
Իմացիր, թե ինչպես անհատական լուծումները կարող են օգնել քո բիզնեսին

Կորպորատիվ կայքերի ստեղծում

Ունենալ լավ աշխատող կորպորատիվ կայք ՝ նշանակում է գրագետ արված թվային մարքեթինգի հետ միասին ապահովել բիզնեսի առաջխաղացում և կազմակերպության ճանաչելիությունն ամբողջ աշխարհով։

Կայքի այս տեսակի անվան ծագումը՝ կորպորատիվ , արդեն իսկ բացահայտում է դրա նշանակությունը։

Կորպորատիվ կայքն իդեալական տարբերակ է ձեզ համար, եթե խոշոր ձեռնարկատեր եք։ Այն պետք է հաճախորդին ներկայացնի կորպորատիվ ոճն ամբողջությամբ՝ առանց հոգնեցնելու։

Որպես կայքերի տեսակների մեջ ամենածավալուներից մեկը, այն պահանջում է մասնագիտական պատրաստվածություն, ճաշակ և փորձ։ Հարկավոր է վստահ լինել, որ մասնագետը կոմպետենտ կգտնվի և կորպորատիվ կայքի ստեղծման աշխատանքին կմոտենա պատասխանատվությամբ։

Նման մասնագետի գործառույթներն են՝

1․ Ծանոթանալ տվյալ բիզնեսի շուկային
2․ Սերտ համագործակցել պատվիրատուի հետ, ծանոթանալով նաև վերջինիս նախասիրություններին
3․ Հաշվի առնել ընկերության թիրախային լսարանն իր պահանջներով
4․ Ապահովել կորպորատիվ կայքի ճիշտ և հարմար դասավորվածությամբ ux/ui դիզայն․ ոչ միայն կոճակների ու հրամանների, այլ նաև կայքում տեղ գտած նյութերի համար
5․ Համատեղել կայքի հարմարությունն ու ներկայանալի տեսքը, հաշվի առնելով ամեն մանրուք

Այս վեբկայքի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է ամբողջությամբ արտացոլել ձեր բրենդը թե՛ իր կորպորատիվ ոճով և թե՛ մատուցվելիք ծառայություններով ու տեսականիով։ Ինչպես նաև նախկինում կատարված աշխատանքներով։

Սակայն կորպորատիվ կայքն, առավելությունների հետ մեկտեղ, նաև պարտավորեցնում է, որպեսզի՝

1․ Թարմացումներն արվեն ժամանակին, այսինքն՝ ամեն նորամուծություն ձեր բիզնեսում, միաժամանակ պիտի տեղ գտնի նաև կայքում։ Կորպորատիվ կայքը չպիտի կորցնի ակտուալությունը։

2․ Այն հեշտ լինի գտնել որոնողական համակարգում։ Օգտատերերի ճնշող մեծամասնությունը մուտք է գործում առաջին էջերում տեղակայված կայքեր, հետևաբար, դրանք ավելի մրցունակ են։

Կորպորատիվ կայքից կախված է ձեր ձեռնակության կորպորատիվ իմիջն ու մրցունակությունը։ Վստահելով այդ աշխատանքը մեզ, դուք ձեզ համար ազատ ժամանակ եք շահում զբաղվել ձեր ձեռնարկության համար կենսական կարևորության այլ հարցերով։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը