Քոնթենթ մարքեթինգ

Կազմենք հիշվող և տարբերվող քոնթենթ՝ ընկերությունդ հասցնելով նոր բարձունքների։

Տևողություն
14 օր
Արժեքը սկսած
200,000֏
Քոնթենթ մարքեթինգ | Webstart

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ

Մենք համատեղում ենք ոլորտի փորձը նորարարական մտածողության հետ՝ մշակելու հարմարեցված լուծումներ՝ ձեր բիզնեսի եզակի մարտահրավերները միասին հաղթահարելու համար։

Marketing Process Webstart
Digital Marketing Process Mobile Webstart
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄՈՒՄ
ՔՈՆԹԵՆԹԻ
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ՇՈՒԿԱՅԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ
ԱՐՇԱՎՆԵՐ
Ինչո՞ւ վստահել մեզ
Ծանոթացիր մեզ հետ աշխատելու առավելություններին
Իմացիր, թե ինչպես անհատական լուծումները կարող են օգնել քո բիզնեսին

Ի՞նչ է քոնթենթ մարքեթինգը

Գրագետ արված անհատական բրենդինգից հետո պետք է պատվիրել քոնթենթ մարքեթինգ: Այդ ծառայությունների հայմադրությունը ցանկացած բիզնես կարող է վերածել բրենդի:

Քոնթենթը այն ամենն է, ինչ տեսնում է օգտատերը համացանցում՝ տեքստային, վիդեո, ձայնային կամ նկարի ֆորմատով։

Քոնթենթ մարքեթինգն այն ռազմավարությունն է՝ քայլերի հերթականությունը, որով առաջնորդվում է մասնագետն արդեն ընտրված լսարանին հետաքրքրելու և գնորդ դարձնելու համար։

Ինչպես ցանկացած մարքեթինգային պլան կազմելիս, այնպես էլ այս դեպքում, պետք է նախ հասկանալ գործողությունների վերջնական նպատակը, ուսումնասիրել շուկան և մրցակիցներին, հետո կազմել իդեալական գնորդի կերպարը։ Դա այն անձն է, որի տարիքը, սոցիալական դիրքն ու կագավիճակը, անգամ հաճախ՝ արտաքինը, վայրերն, ուր նա գնում է, խանութները, որտեղից գնումներ է կատարում մենք պետք ք պատկերաացնենք։ Իդեալական գնորդին հաճախորդը տեսնում է իր ամենացանկալի հաճախորդի դերում։ Այնուհետև պետք է տեսնել, թե որ քոնթենթն ունի ամենամեծ ազդեցությունը տվյալ լսարանի (մարդկանց) վրա։

Կարևոր է նաև կազմել քոնթենթ օրացույց (content calendar) և գործողությունների պլան (action plan), թե որ քոնթենթը որ հարթակում և ինչ հաճախականությամբ է հրապարակվելու։

Ու՞մ և ինչու՞ է անհրաժեշտ քոնթենթ մարքեթինգը

Վերոնշյալ քայլերն օգնում են գործողությունների հաշվարկված հաջորդականությամբ տանել հաճախորդին մեր գծած ճամապարհով դեպի վերջնական քայլ և հասկանալ մեր սխեմայի թերությունները, երբ նա որևէ քայլից հետո դադարում է լինել հետաքրքրված։

Ցանկացած բիզնես, որը զբաղվում է սեփական բրենդի առաջխաղացմամբ, այս կամ այն կերպ զբաղվում է քոնթենթ մարքեթինգով, պարզապես, հնարավոր է, տեղյակ չի այդ մասին։
Օրինակ, սոցիալական մեդիա մարքեթինգը ևս ենթադրում է հրապարակումների որոշակի պլանավորում։ Այնպես որ, եթե զբաղվում ես քո բիզնեսի SMM-ով, դու արդեն ինչ-որ չափով մարքեթոլոգ ես։ Իսկ մարքեթինգը հիմնականում ենթադրում է ծախսեր։ Ավելի լավ է դա անել գրագետ կերպով և տեսնել շոշափելի օգուտը, այսինքն՝ օգտվել մասնագետի ծառայություններից։

Ե՞րբ օգտվել քոնթենթ մարքեթոլոգի ծառայություններից

Բիզնեսը հաճախ տուժում է գլխավոր պատասխանատուի սուբյեկտիվ մոտեցման հետևանքով։ Հաճախ, տվյալ ոլորտում պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով, տնօրենը փորձում է ճաշակ թելադրել լսարանին, որը հնարավոր է այլ պահանջներ ու նախասիրություններ ունի։ Ինչի հետևանքով կորցնում է հավատարիմ հետևորդների մի մեծ քանակ։

Վերացնելու համար նման բնույթի սխալները՝ ցանկալի է վստահելի քոնթենթ մարքեթոլոգին դիմել հենց բիզնեսը հիմնելիս կամ՝ հնարավորինս շուտ։

Կայքը բիզնես էջը միշտ թարմացված և արդիական պահելու, ինչպես նաև մշտապես նոր հաճախորդներ ներգրավելու համար, ցանկալի է ապահովել եռալեզու քոնթենթ։ Webstart-ի թիմի աշխատանքներում կարող եք տեսնել՝ ինչպես ենք մենք դա անում։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը