Թարգեթինգային գովազդ

Ճիշտ թիրախավորելով պոտենցիալ հաճախորդին՝ մենք ապահովում ենք բիզնեսիդ հաջողությունը։

Տևողություն
12 օր
Արժեքը սկսած
150,000֏
Թարգեթինգային գովազդ | Webstart

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ

Մենք համատեղում ենք ոլորտի փորձը նորարարական մտածողության հետ՝ մշակելու հարմարեցված լուծումներ՝ ձեր բիզնեսի եզակի մարտահրավերները միասին հաղթահարելու համար։

Marketing Process Webstart
Digital Marketing Process Mobile Webstart
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄՈՒՄ
ՔՈՆԹԵՆԹԻ
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ՇՈՒԿԱՅԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ
ԱՐՇԱՎՆԵՐ
Ինչո՞ւ վստահել մեզ
Ծանոթացիր մեզ հետ աշխատելու առավելություններին
Իմացիր, թե ինչպես անհատական լուծումները կարող են օգնել քո բիզնեսին

Թարգեթինգային գովազդ սոց. ցանցերում

Ճիշտ թիրախավորել կազմակերպությանդ լսարանն ինտերնետային գովազդի միջոցով նշանակում է հնարավորություն տալ պոտենցիալ հաճախորդներին գտնել ձեզ՝ առանց ավելորդ բարդությունների:

Target (թիրախ) անգլերեն բառը նշանակում է, որ մենք թիրախավորում ենք պոտենցիալ հաճախորդներին ըստ որոշակի հատկանիշների։ Համացանցում տարբեր նյութեր դիտելիս, կայքեր այցելելիս, գնումներ կատարելիս և հատկապես որոնման դաշտում հարցում կատարելիս, յուրաքանչյուր օգտատեր տալիս է այդ ինֆորմացիան օգտագործելու թույլտվություն։ Իսկ սոցիալական ցանցերում այդ ամենն էլ ավելի հասանելի է։

Այն կարող է օգնել յուրաքանչյուր բիզնեսի՝ գտնել իր թիրախային լսարանը, հետևաբար, ավելացնել հաճախորդների թիվը։

Թարգեթինգային գովազդը վաճառք չի իրականացնում։ Այն օգնում է օգտատիրոջը տեսնել ձեր առաջարկի առավելությունները, կատարել համեմատություն և ընտրել լավագույնը։ Այն, փաստացի, դեպի վաճառք առաջին քայլն է։

Ինչու՞ է հարկավոր թարգեթինգային գովազդը

1․ Ավելացնեք հետևորդների թիվը
2․ Ավելացնեք կայքի թրաֆիքը
3․ Ապահովեք/ավելացնեք բրենդի ճանաչելիությունը
4․ Ռեբրենդինգ անեք
5․ Օգտատերերին գործողության մղեք
6․ Պոտենցիալ և մշտական հաճախորդներից հետադարձ կապ ստանաք

Կարող են բաղմաթիվ այլ նպատակներ լինել, բոլոր դեպքերում էլ գործողությունների ալգորիթմը հետևյալն է։

Նախ պետք է հասկանաք չափանիշները, որոնցով թիրախավորելու եք լսարանը։ Այսինքն լավ պատկերացնեք՝ ով է ձեր պոտենցիալ հաճախորդը և ինչ պահանջներ նա ունի։

Հաջորդ քայլը շահավետ առաջարկ անելն է։ Առաջարկ, որը կբավարարի հաճախորդի պահանջները։

Այնուհետև, պետք է ուսումնասիրեք շուկան, հետևելով հակառակորդներին։ Դա չի ենթադրում նրանց կրկնօրինակելը։ Պարզապես վերլուծություններ կատարելով, դուք շատ սխալներից զերծ կմնաք։

Ի վերջո, գովազդը պիտի մղի օգտատերերին կատարել գործողություն (օրինակ՝ այցելի կայք կամ զանգահարի խանութ)։ Այնպես որ, ճիշտ թարգեթինգն ու լավ քոնթենթը կամ հաճելի սպասարկումը սերտ փոխկապակցված են։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը