Աշխատանք IT ոլորտում

DevOps մասնագետ

DevOps մասնագե՞տ եք, ով սիրում է նորարարություններ և ձգտում է օպտիմալացնել համակարգերը ։ Մենք փնտրում ենք հենց Քեզ։

Պարտականություններ։

  • Համագործակցել զարգացման և օպերացիոն թիմերի հետ՝ համակարգի հուսալիությունն ու կատարողականությունը բարելավելու համար,
  • Հսկել և վերականգնել հավելվածի կատարողականությունը՝ ապահովելով օպտիմալ uptime,
  • Իրականացնել անվտանգության և աղետների վերականգնման լավագույն պրակտիկաները։

 Անհրաժեշտ որակավորումներ՝

  • Աշխատանքային փորձ DevOps Engineer-ի կամ նմանատիպ ոլորտում,
  • Cloud հարթակների (AWS, Azure, GCP) հստակ իմացություն,
  • Կարգավորման կառավարման գործիքների (Ansible, Puppet, Chef) և CI/CD գործիքների (Jenkins, GitLab CI և այլն) փորձ:
  • Հմտություններ հետևյալ լեզուներում (Python, Bash և այլն):
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման հմտություններ

Ինչու՞ միանալ մեզ:

  • Մրցակցային աշխատավարձ:
  • Հնարավորություն աշխատել հետաքրքիր նախագծերի վրա՝ պրոֆեսիոնալ թիմի հետ միասին:
  • Մշտապես ուսուցում և մասնագիտական զարգացում:

Ունե՞ք ցանկություն միանալ մեր պրոֆեսիոնալ և հմուտ աշխատակազմին՝ ուղարկե’ք ձեր ինքնակենսագրականը job@webstart.am էլեկտրոնային հասցեին։

React Native Mobile App Developer

Վեբստարտը հրավիրում է միանալ իր թիմին փորձառու React Native Mobile App developer-ների։

Պարտականություններ՝

  • Դիզայնի թիմի և այլ բաժինների հետ սերտ համագործակցություն՝ բարձրորակ ծրագրերի ստեղծման համար,
  • Մոբայլ ծրագրերի մշակում

Պահանջվող որակավորումներ՝

  • React Native-ով մոբայլ ծրագրերի մշակման փորձ:
  • JavaScript և մոդեռն ES6+ ստանդարտների լավ իմացություն:
  • RESTful API-երի օգտագործման փորձ:
  • UI դիզայնի սկզբունքների գիտելիք:
  • Այլ մոբայլ ծրագրավորման տեխնոլոգիաների գիտելիք (Swift, Kotlin): (կդիտարկվի,որպես առավելություն)

Առաջարկում ենք:

  • Մրցակցային աշխատավարձ:
  • Ուսուցման և զարգացման հնարավորություններ:
  • Թիմային և ստեղծագործական միջավայր:

Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին, ուղարկե’ք ձեր ինքնակենսագրականը  job@webstart.am էլեկտրոնային հասցեին։

Back-end ծրագրավորող
Webstart Digital Group-ի թիմին անհրաժեշտ են Middle, Senior Backend ծրագրավորողներ

 Պարտականություններ

  • Եղած կոդերի հետ աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր մակարդակ,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • Թիմում աշխատելու հմտություններ:
Անհրաժեշտ որակավորումներ
  • Laravel framework-ի իմացություն,
  • Աշխատանքային փորձ տվյալների բազաների հետ (MySQL, SQL),
  • Git պրոտոկոլով աշխատելու հմտություններ,
  • LARAVEL, PHP OOP- ի խորը իմացություն

Եթե հետաքրքրված եք աշխատանքով, ապա ուղարկեք Ձեր CV-ն job@webstart.am էլեկտրոնային հասցեին, թեմա դաշտում նշելով՝ Back-end developer։

SEO մասնագետ

“Վեբստարտ” ՍՊԸ-ին անհրևաժեշտ է SEO մասնագետ, ով կհամալրի մեր փորձառու մասնագետների թիմը:

Պարտականություններ:

  • Ընդհանուր SEO ռազմավարության մշակում և իրագործում,
  • Ներքին և արտաքին օպտիմիզացիայի իրականացում,
  • Կայքի վերլուծություն և բարելավման առաջարկների ներկայացում,
  • Google Analytics և Google Search Console հետ աշխատանքի իրականացում,
  • Ahrefs, SEMrush և այլ գործիքների միջոցով կայքերի վերլուծություն,
  • Կայքի տեսանելիության բարելավում որոնողական համակարգերում,

 Համապատասխան որակավորումներ և գիտելիքներ: 

  • SEO ոլորտում աշխատանքային փորձ,
  • Google Analytics և Google Search Console հետ աշխատելու փորձ,
  • Ahrefs և SEMrush կայքերի վերլուծության գործիքների լավ իմացություն,
  • Ներքին և արտաքին օպտիմիզացիայի գործիքների արդյունավետ կիրառման փորձ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,

 Մենք առաջարկում ենք:

  • Հաճելի աշխատանքային միջավայր
  • Մասնագիտական աճի հնարավորություններ
  • Մրցունակ աշխատավարձ

Եթե դուք փորձառու եք SEO-ի ոլորտում և ցանկանում եք միանալ մեր թիմին, ապա ուղարկեք ձեր ինքնակենսագրականը job@webstart.am էլեկտրոնային հասցեին:

SMM մասնագետ

Webstart Digital Group-ին հարկավոր է  SMM մասնագետ, ով կզարգացնի ընկերության էջը LinkedIn հարթակում։

Պահանջներ
1․ LinkedIn-ում աշխատանքային փորձ (առնվազն մեկ հաջողված օրինակ)
2․ Տիրապետել LinkedIn-ում աշխատելու գործիքակազմին
3. SMM հմտություններ
4․ Անգլերեն լեզվի իմացություն
5․ Քոնթենթ ստեղծելու հմտություններ
6․ Ամերիկյան և եվրոպական շուկաների հետ աշխատանքային փորձ

Պարտականություններ
1․ Մշակել հստակ ռազմավարություն՝ համապատասխան LinkedIn-ի մեր թիրախային լսարանին
2․ Պատրաստել հաշվետվություններ ռազմավարության արդյունավետության մասին։

Ինչու՞ միանալ մեզ
1․ Ճկուն աշխատանքային գրաֆիկ
2․ Ճկուն աշխատանքային պայմաններ (in-house/remote/hybrid)
3. Ստեղծագործ և կրեատիվ թիմ
4․ Գրասենյակ՝ Երևանի կենտրոնում
5․ Մասնագիտական աճ և անհրաժեշտության դեպքում՝ վերապատրաստումներ։

📨 Ուղարկի՛ր CV-դ և պորտֆոլիոդ մեր էլ․ հասցեին՝ job@webstart.am

Վաճառքի մենեջեր

WEBSTART-ում առկա է ռուսական և հայկական շուկաների վաճառքի մենեջերի թափուր հաստիք։

Աշխատանքի բնութագիր և անհրաժեշտ որակավորումներ՝

— Վաճառքի ապահովում
— Զանգերի մշակում
— Բրիֆերի լրացում և տեխ աջադրանքի կազմում հաճախորդի հետ
— Քննարկումներ մարքեթինգի թիմի հետ (ռազմավարության վերամշակում, գործիքների վերանայում)

 ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
— Ռուսերենի, հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն
— Անգլերենի բավարար իմացություն՝ փաստաթղերը հասկանալու և գրագետ լրացնելու համար
— Վաճառքներին վերաբերող բազային գիտելիքներ (FAQ-ներ, script technologies for sales, sales psychology, sales funnel structure, stages of sales and basic algorithms, client types, sales channels types)

 ԻՆՉՈՒ՞ ԱՇԽԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏ
— Մրցունակ աշխատավարձ
— Հարմարավետ գրասենյակ երևանի կենտրոնում (սուրճ, թեյ)
— Մարքեթինգի թիմի և ավագ վաճառքի մասնագետների լիարժեք աջակցություն (ռեսուրսներ, սուփերվայզինգ)
— Անվճար վերապատրաստման ծրագրեր

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝
Խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը job@webstart.am էլեկտրոնային հասցեին
Վերնագրում նշել՝ sales manager

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը