fbpx

Գովազդ ինտերնետում

30/01/2022
govazd internetum webstartnbsp| WEBSTART

Մարդկանց ճնշող մեծամասնությունն օրվա մի հատվածն անցկացնում է, համացանցում։ Ինտերնետային գովազդի մի քանի տեսակ կա որոնք բոլորնապահովում են ձեր բիզնեսի մասին ինֆորմացիայի օրիգինալ մատուցումը եւուղղված են նոր թիրախային լսարան ապահովելու։

Պատվիրել գովազդ ինտերնետում

Եթե ունեք բիզնես էջ սոցիալական ցանցերում կամ առանձին վեբ-կայք, ապա ինտերնետային գովազդը պարզապես անփոխարինելի գործիք է ձեր ձեռնարկության առաջխաղացման համար։ Կախված ձեր բիզնեսի առանձնահատկություններից, և թե ինչ խնդիր պիտի լուծի տվյալ գովազդը, տարբերում են դրա մի քանի տեսակ՝

1․ Կոնտեքստային
2․ Բաններային
3․ Թիզերային
4․ Թարգեթինգային
5․ Փուշ ծանուցումներ
6․ Հավելվածների գովազդ
7․ Վիդեո քոնթենթի գովազդ
8․ Փոփ-ափ պատուհաններ
9․ E-mail մարքեթինգ

1․ Վճարում եք 1 քլիքի համար։ Հիմնականում Google և Yandex որոնման համակարգերում տեղադրված գովազդն է։ Հարմար է բոլոր կայքերի համար։

2․ Վճարում եք ցուցադրության համար։ Իրենից ներկայացնում է գրաֆիկական մաս և տեքստ։Գրավիչ է ու աչքի ընկնող։

3․ Շոկային վերնագրերով (հիմնականում՝ քլիքբեյթ) նյութեր, որոնք թաքնված են բանների հետևում։

4․ Վճարման եղանակն ընտրում եք դուք։ Սա սոց․ցանցերում ամենաարդյունավետ գովազդն է։ Գովազդը ցուցադրվում է ձեր թիրախավորած պոտենցիալ հաճախորդներին։

5․ Հղում պարունակող կարճ ինֆորմատիվ հաղորդագրություններ ձեր հեռախոսին։ Նման նամակները ձանձրացնող չեն, դրանք գրեթե բոլորը կարդում են։

6․ Գինը՝ կախված է խաղի կամ հավելվածի վարկանիշից։ Չեն անջատվում․ օգտատերը ստիպված դիտում է։ Ճիշտ թիրախավորման դեպքում գովազդն իրեն կարդարացնի։

7․ Տեսանյութի ընթացքում երևացող գովազդը։ Գինը սուբյեկտիվ է, կախված յութուբյան (կամ այլ կայքի) տվյալ ալիքից։ Կրկին, լսարանը ճիշտ թիրախավորելու դեպքում, հաջողություն կունենաք։

8․ Տարածված է նորությունների կայքերում, երբ էջում բաժանորդագրվելու պատուհան է բացվում։ Հաճախորդին մշտական դարձնելու առաջին քայլերից է։

9․ Արդիական է հատկապես բիզնես առաջարկների համար։ Նշանակետին խփող, բայց և ճկուն գովազդի տեսակ է։

Անկախ համացանցում գործող տենդենցների, գովազդն ինտերնետում միշտ ակտուալ է։ Մենք կօգնենք ձեզ այնպիսի ներդրում կատարել, որի արդյունքները երկար սպասեցնել չեն տա։