5 հետաքրքիր գիրք՝ ծրագրավորում սովորելու համար
Որոշ մարդիկ ավելի լավ են ընկալում ցանկացած իֆորմացիա, երբ այն ներկայացվում է վիդեո կամ աուդիո ֆորմատով: Շատերի համար, սակայն, հին ու բարի գրքերը դեռևս սովորելու նախընտրելի մեթոդն են: Եթե որոշել ես web ծրագրավորում սովորել, սակայն չգիտես, թե որ գրքերն ընտրել, ապա տես ստորև բերված մեր ցուցակը։
Web ծրագրավորում գրքեր հայերեն գտնելն այսօր գրեթե անհնար է, և մեր ցուցակը միգուցե 2 գրքից բաղկացած լիներ (նշիր մեկնաբանությունների դաշտում, եթե ավելի շատ ծրագրավորման գրքեր գիտես մեր մայրենի լեզվով), եթե որոշեինք միայն հայերեն լեզվով թարգմանությունները ներկայացնել։ Սակայն կարծում ենք, որ վեբ ծրագրավորում ուսումնասիրելու և ոլորտի մեջ մասնագիտանալու համար շատ կարևոր է իմանալ անգլերեն լեզուն։ Այնպես որ այստեղ ներկայացված բոլոր գրքերը լինելու են անգլերեն։
1․Web Design with HTML, CSS, JavaScript and jQuery Set
Բազմիցս խոսել ենք վերոնշյալ լեզուների կարևորության և նշանակության մասին։ Պարզապես ավելացնենք, որ այս 2 գրքերից բաղկացած հավաքածուն վեբ դիզայներների և front-end ծրագրավորողների համար իդեալական հարթակ են, հատկապես, եթե ցանկանում ես տիրապետել HTML-ին և CSS-ին՝ նախքան JavaScript-ին և jQuery-ին անցնելը:
Սա կարճ և հետաքրքիր գիրք է այն մարդկանց համար, ովքեր սովորում են տեսողական հիշողությամբ: Գիրքը հարուստ է գունավոր նկարազարդումներով, խնդիրներով և սխեմաներով, որոնք ավելի հեշտ են ընկալվում։ JavaScript-ի այս վիզուալ ուղեցույցի մեկ էջը, շնորհիվ ինֆորմացիայի խտության և մատուցման ձևի, համարժեք է սովորական գրքի մեկ գլխի։
Ի դեպ, Learn VIsually շարքն ունի նաև Python լեզվի համար նույն գրքից
3․Road To React: Your Journey To Master React.js in JavaScript
Գիրքը ներկայացնում է React-ը զրոյից և քայլ առ քայլ ծանոթացնում մանրուքներին։: Յուրաքանչյուր գլուխ հիմնվում է նախորդ գլխից ստացված գիտելիքների վրա: Բացի այդ, յուրաքանչյուր գլխի վերջում կան վարժություններ, որոնք ամրապնդում են սովորած դասերը:
«The Road to React»-ում նաև կիմանաս React.js-ի հիմունքների մասին՝ քայլ առ քայլ ստեղծելով լիարժեք React հավելված: Իսկ մինչ դու ստեղծում ես քո առաջին հավելվածը, յուրաքանչյուր գլուխ կներկայացնում է նոր React հիմնական key: Այնուամենայնիվ, այստեղ հիմունքներից ավելի շատ ինֆորմացիա կա. գիրքը նաև ծանոթացնում է հարակից թեմաներին (օրինակ՝ React with TypeScript, Testing, Performance Optimizations)։ Փաստացի, երբ ավարտես գրքի ընթերցանությունը, դու կունենաս աշխատող React հավելված: Հարկավոր է միայն կատարել համապատասխան քայլերը՝ գրքին զուգահեռ։
4․ Fullstack Vue: The Complete Guide to Vue.js
Vue-ն մեկ այլ հայտնի JavaScript framework է: Այն հարմար է middle և senior ծրագրավորողների համար, ովքեր արդեն տիրապետում են JavaScript-ի հիմունքներին և աշխատել են JS-ով: Գիրքը կարդալուց հետո գիտելիքները կիրառելու դեպքում կարող ես գերազանց տիրապետել Vue-ի framework-ին։ Ի դեպ, այս գիրքը ևս լի է գործնական օրինակներով և վարժություններով, որոնք ընդգրկում են Vue-ի բոլոր մանրուքները: Գրքի վերջում դու կիմանաս, թե ինչպես ստեղծել զամբյուղ, ստեղծել օրացույցային հավելված, ֆորմաները վալիդացիա անել և այլն:
5. Don’t Make Me Think, Revisited: A Common Sense Approach to Web Usability
Այս գիրքը UX UI դիզայնի մասին է։ Վերնագիրն ասում է ամեն ինչ՝ “Մի ստիպիր, որ ես մտածեմ”։ Եվ իրոք, օգտատերը չի սիրում երկար մտածել։ Գիրքը ներկայացված է սրամիտ, դինամիկ և գործնական լեզվով։ Այնպես, որ ոչ մի վեբ դիզայներ չի հոգնի այն կարդալուց։ Ինչու ոչ, այս գիրքը must-read է նաև թվային մարքեթինգի մասնագետների, վեբ քոնթենթ գրողների համար։
Այս գրքերը նաև կօգնեն քեզ խորացնել գիտելիքներդ ծրագրավորման մեջ, ինչպես նաև տեղեկացված լինել ոլորտի թարմացումներից։ Իսկ ծրագրավորման և հարակից թեմաներին ավելի լավ ծանոթանալու համար կարող ես բաժանորդագրվել մեր բլոգին։