Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը:
Հաստատել
Փակել
Ծրագրավորողին
16.09.2022

Ո՞վ է բլոքչեյն ծրագրավորողը և ինչպե՞ս դառնալ այդ մասնագետը

theme photo | WEBSTART

Չնայած տեխնոլոգիաների արագ զարգացմանը, շատերս դեռ չենք հասցրել հարմարվել նոր հասկացություններին՝ բլոքչեյն , NFT և այլն։ Այս նյութով որոշել ենք ծանոթացնել բլոքչեյն տեխնոլոգիաներին և, եթե ծրագրավորող ես, ցույց տալ, թե ինչպես կարող ես մասնագիտացումդ փոխել դեպի էլ ավելի արդիական ուղղություն։ Նախ պատասխանենք մի պարզ հարցի՝
Ի՞նչ է բլոքչեյնը

Բլոկչեյնը տվյալների բազայի տեսակ է, որն օգտագործվում է ինֆորմացիայի պահպանման և փոխանցման համար: Մեզ ծանոթ տվյալների բազաները տեղեկատվությունը դասավորում են ըստ տողերի և սյունակների, որոնք կազմում են աղյուսակներ: Սա հեշտացնում է ինֆորմացիայի դասակարգումը համակարգիչների համար: Բլոկչեյններով, սակայն, այն թվային ձևաչափով է և հավաքվում է կլաստերների կամ բլոկերի մեջ (block): Յուրաքանչյուր բլոկ ունի սահմանափակ պահեստային հզորություն:

Այդ հզորության լիմիտը հատելուց հետո բլոկը փակվում է և կրիպտոգրաֆիայի միջոցով կապվում է նախորդ բլոկին՝ ստեղծելով շղթա (chain): Կրիպտոգրաֆիան ստեղծում է անփոփոխ ժամանականիշ՝ կապելով մի բլոկը մյուսին (block+chain): Դասական տվյալների բազաները, մյուս կողմից, սովորաբար վերահսկվում են կենտրոնացված համակարգի կողմից:

Բլոկչեյնի հետ կապված գլխավոր հարցի պատասխանը ստացանք, սակայն ի՞նչ է բլոկչեյն ծրագրավորումը և արդյոք այն կապ ունի՞ մեզ հայտնի կայքերի ստեղծման հետ։

Ի՞նչ է բլոկչեյն ծրագրավորումը

Բլոկչեյն ծրագրավորումը վերաբերում է բլոկչեյն հավելվածների և համակարգերի ստեղծմանը: Ընդհանուր առմամբ, այն ձգտում է օգտագործել բլոկչեյն տեխնոլոգիայի բոլոր  եզակի առանձնահատկությունները՝ առկա խնդիրները լուծելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար:

Բլոկչեյնի ծրագրավորման օրինակ է smart պայմանագիրը: Դրանք համաձայնագրեր են երկու կողմերի միջև, ինչպես սովորական պայմանագրերը: Սակայն, ի տարբերություն սովորական պայմանագրերի, խելացի պայմանագրերը նաև բլոկչեյնում պահվող ծրագրեր են: Այս ծրագրերը գործարկվում են միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ կատարում են համաձայնագրի պայմաններն ու պահանջները: Այս ավտոմատացված համաձայնագիրն ապահովում է պայմանագրի ճիշտ կատարումը հենց տվյալ ժամանակում:

Smart պայմանագրերի դեպքում կարիք չկա, որպեսզի երրորդ կողմը հաստատի այն (օրինակ՝ իրավաբան կամ գանձապահ)։

բլոքչեյն

Ի՞նչ է անում բլոկչեյն ծրագրավորողը

Նա software ծրագրավորող է, ով կենտրոնացած է հիմնականում բլոքչեյն տեխնոլոգիաների վրա։ Կա blockchain developer-ների 2 հիմնական մասնագիտացում՝

1․ Core բլոքչեյն ծրագրավորող

Բլոքչեյն համակարգի նախագծումն ու ծրագրավորումն ամբողջովին այս մասնագետների պատասխանատվությունն է։ Նրանք նախագծում են պրոտոկոլները, մշակում են անվտանգության օրինաչափություններ և վերահսկում են ամբողջ համակարգը։

2․ Բլոքչեյնի ծրագրային ապահովման ստեղծող

Blockchain-ի ծրագրային ապահովման ծրագրավորողները հավելվածներ են ստեղծում արդեն գոյություն ունեցող բլոկչեյն հարթակների համար: Նրանք զբաղվում են front-end և back-end ծրագրավորմամբ, ինչպես նաև սպասարկմամբ։

Ինչպե՞ս դառնալ բլոկչեյն ծրագրավորող

Եթե դու առհասարակ չգիտես ծրագրավորում, ապա անհրաժեշտ է նախ կոդավորում սովորել։ Կարող ես մի որոշ ժամանակ աշխատել որպես full-stack ծրագրավորող, այնուհետև կարելի է կենտրոնանալ բլոքչեյն տեխնոլոգիաների վրա։

Ահա անհրաժեշտ skill set-ը, որը հարկավոր է այս մասնագիտությանը լավագույնս տիրապետելու համար՝

  1. Ծրագրավորում

    Այս կետն իր մեջ ներառում է նաև ծրագրավորման համար կարևոր լեզուները, որոնց մասին տեղեկություն կարող ես գտնել մեր բլոգի նյութում:
  2. Կրիպտոգրաֆիա

    Կրիպտոգրաֆիան բլոկչեյն տեխնոլոգիայի անբաժանելի բաղադրիչն է: Այն պաշտպանում է տեղեկատվությունը` ապահովելով, որ հաղորդագրության բովանդակությունը տեսնի միայն ստացող կողմը:

  3. Smart պայմանագրեր

    Այս կետի կարևորության մասին արդեն խոսեցինք նյութի սկզբում։

  4. Տվյալների կառուցվածքի մասին գիտելիքներ

    Բլոքչեյն ծրագրավորողն աշխատելու է շատ տարբեր կառուցվածք ունեցող տվյալների հետ, այնպես որ պարտադիր է դրանց մասին տեղեկություններ և պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել։

  5. Բլոքչեյնի կառուցվածքի մասին գիտելիքներ

    Բլոկչեյնի յուրաքանչյուր տեսակի մասին պատկերացում կազմելն օգտակար է  հետագայում սեփական կարիերայի կենտրոնացման ոլորտը բացահայտելու համար: Ներկայումս բլոկչեյն կառուցվածքի չորս տեսակ կա՝ հանրային, մասնավոր, կոնսորցիումային և հիբրիդային:

Մենք միտումնավոր ոչինչ չենք գրել բլոքչեյն ծրագրավորողի աշխատավարձի չափի մասին, որպեսզի իմանալով, թե ինչ է բլոքչեյնը, հասկանաս մոտիվացիա ունե՞ս այս ոլորտ մուտք գործելու, թե ոչ։ Բլոքչեյնը շատ քմահաճ է և պահանջում է անընդհատ թարմացումներին հետևել, ինչպես նաև սիրել ոլորտն ու խիստ տեղեկացված լինել։ Եթե այս ամենը քեզ հարազատ է, ապա հաջողություն ենք մաղթում կարիերայիդ զարգացման մեջ։

Եթե այլ հետաքրքիր նյութեր ես ցանկանում կարդալ, այցելիր մեր բլոգ և բաժանորդագրվիր․ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։

Lorem Ipsum
Lorem ipsum dolor sit amet consectetur. Sociis euismod ornare nulla urna vitae molestie facilisis.
Contact Us

Վերջին բլոգեր

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը

    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart-ի թիմին համբերատար, սիրալիր և պռոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ընկերության հետ համագործակցում ենք շուրջ կես տարի և վստահել ենք 2 խոշոր ընկերությունների վեբ-կայքերի պատրաստումն ու SEO առաջխաղացումը։ Անչափ գոհ ենք արդյունքներից։ Եւ ամենակարևորը թիմը շատ պարտաճանաչ է և հանձնում է կայքը նշված ժամկետումներում։
    playcity kayqi patrastum | WEBSTART
    Արփինե Սարոյան
    PlayCity
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart կազմակերպությանը պրոֆեսիոնալ աշխատանքի,բարեխիղճ վերաբերմունքի և ստացված համագործակցության համար:
     | WEBSTART
    Լուսինե Հակոբյան
    VLV Centre
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    I am satisfied with the cooperation. The team was responsive, and attentive to our specific needs. They created an amazing website, that perfectly represents our brand. Thank you for the quality. Recommend!!!
    website fabrikastore development | WEBSTART
    Արման Վերանյան
    Fabrikastore
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Webstart -ի հետ գործարկեցինք Queenburger.am կայքը, որը իրականացվեց ամենակարճ ժամկետներում եւ ամենաբարձր որակով։ Հայաստանի Հոթելյերների եւ Ռեստորատորների Ասոցիացիան երաշխավորում է։
    Snndi keti kayqi patrastum | WEBSTART
    Էդգար Բաբայան
    Queen Burger
    Դիտել նախագիծը