Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը:
Հաստատել
Փակել
Դիզայներին

Ի՞նչ է RGB-ն և CMYK-ը

գունավոր տպագրություն | WEBSTART

Հաճախ, մարդիկ ովքեր ուղղակիորեն կապ չունեն գրաֆիկ դիզայն, վեբ դիզայն, գունավոր տպագրություն և հարակից այլ ոլորտների հետ, չեն կարող պատկերացնել, թե ինչու է իրենց ընտրած գույնը տարբերվում համակարգչին և թղթի վրա։ Ընտրել են մի գույն, իսկ, որպես վերջնական արդյունք , բոլորովին այլ գույն է պատկերվել։ Ինչպե՞ս լուծել այս խնդիրը և խուսափել տհաճ անակնկալներից։ Այսօր կխոսենք տպագրության գործիքներից երկուսի՝ RGB և CMYK մոդելների մասին։ Դրանք մասնագիտական գործիքներ են, որոնք ճշգրիտ պատկերում են գույնը մոնիտորի կամ թղթի տպագրության  համար։ Գունավոր տպագրության ժամանակ, երբ օգտագործում ենք համակարգչային գրաֆիկա, կիրառում ենք RGB մոդելը։ Իսկ նրանք, ովքեր զբաղվում են լուսանկարների և ամսագրերի տպագրությամբ, օգտագործում են CMYK-ը։ Այսօր կպարզենք, թե ինչով են այս երկուսը տարբերվում իրարից և ինչպես են դրանք աշխատում։ Մանկուց հիշում ենք, որ, եթե կարմիրն ու դեղինը խառնենք, կստացվի նարնջագույն , իսկ եթե խառնենք կապույտն ու դեղինը, կստացվի կանաչ։ Այս ներկերը խառնում էինք գունապնակի վրա և նկարում էինք։  Կարելի էր խառնել ոչ թե գունապնակի, այլ հենց թերթիկի վրա․ նկարել բաց կապույտ տերև, այնուհետև վրայով անցնել թափանցիկ դեղինով ու ստանալ կանաչ տերև։ Այսպես անում են ջրաներկով նկարելիս։  Մոտավորապես նույն կերպ են աշխատում բոլոր ժամանակակից տպիչներն ու տպագրական մեքենաները։ Դրանց մեջ մի քանի գույն է լցված։ 

| WEBSTART
Սկզբում տպիչն անցնում է մեկ գույնի միջով, այնուհետև մյուսի, հետո երրորդի՝ կարծես այս գույները խառնելով թերթիկի վրա։ Եվ, ստացվում են գունավոր պատկերներ։  CMYK գունային մոդելն օգտագործվում է տպիչին ասելու համար, թե որ հատվածում ինչ գույն օգտագործի։ Այն մոդելավորում է գույների խառնումը թղթի վրա։ Առաջին երեք տառերն հիմնական գույների անուններն են․ Cyan- կապույտ Magenta- մանուշակագույն  Yellow- դեղին  Այս գույները տարբեր չափաբաժիններով խառնելով, կարող ենք ստանալ ցանկացած գույնի երանգները։  CMYK-ը կիրառվում է տպագրական արտադրանքի մշակման համար, այսինքն՝ այն ամենի համար, ինչը տպագրվում է թղթի վրա։ Մոդելն ասում է տպիչին ՝ <<Այստեղ  ներկիր մանուշակագույնով, այնտեղ՝ կապույտով, իսկ այն մասում ամբողջը դեղինով ներկիր>>։ Եվ, եթե տպիչն ամեն ինչ ճիշտ է կիրառում, ստանում ենք մեզ անհրաժեշտ գունավոր պատկերը։  Սև գույնը ստանալու համար կարող եք խառնել բոլոր երեք հիմնական գույները։ Բայց, կա մի խնդիր․ թուղթը բավականին շատ ներկ կկլանի։ Եթե նկարում շատ սև կա, ապա թուղթը կարող է փափկել և փչանալ։ Ի դեպ, բոլոր գույները խառնելով մենք կստանանք ոչ թե սև, այլ, ավելի շուտ, կեղտոտ շագանակագույն։  Որոշվել է մոդելին սև գույն ավելացնել։ Ահա , թե ինչպես է հայտնվել CMYK մոդելը՝ Cyan, Magenta, Yellow, Black: Սևն օգտագործվում է տեքստ տպելու և պատկերների սև հատվածները լրացուցիչ ներկելու համար։ 
| WEBSTART
RGB  Թղթի տպագրության դեպքում ամեն ինչ պարզ է, բայց էկրանի վրա ամեն ինչ այլ է։ Էկրանը լուսավոր պիքսելների մի փունջ է, որոնք այլ սկզբունքով են աշխատում։ Եթե տպագրության ժամանակ թղթի վրա ոչ մի կաթիլ ներկ չլցնենք, այն կմնա սպիտակ, մինչդեռ, եթե էկրանին ոչ մի պիքսել չմիացնենք, այն կմնա սև։ Բանն այն է, որ թուղթն արտացոլում է լույսը իսկ էկրանը ճառագայթում է այն։   Մոնիտորի էկրանի յուրաքանչյուր պիքսել բաղկացած է երեք ենթապիքսելներից՝ կարմիր, կանաչ և կապույտ։ 
| WEBSTART
Ենթապիքսելներ համակարգչի կամ սմարթֆոնի էկրանի մատրիցայում
Թղթի վրա, երբ թանաքը խառնում ենք, ավելի մուգ գույներ ենք ստանում, իսկ էկրանին հակառակն է՝ միաձուլման ժամանակ ստանում ենք ավելի վառ ու բաց գույներ։ Դա պայմանավորված է նրանով, որ միաձուլման ժամանակ մեծացնում ենք փայլուն պիքսելների և այն լույսի ծավալը, որն աչքը տեսնում է։ Արդյունքում, RGB-ի գույները կարող են լինել ավելի գրավիչ, ավելի վառ, հարուստ և կոնտրաստային։ Չէ՞ որ դուք ոչ թե արտացոլում, կլանում եք, այլ ճառագայթում եք գույնը։
| WEBSTART
Իսկ եթե բոլոր երեք ենթապիքսելները փայլեն 100% պայծառությամբ, ապա մենք կտեսնենք սպիտակ գույնը ⤵
| WEBSTART
Ինչու՞ պետք է դուք սա իմանաք 1․ Իմանալով  CMYK-ի բնույթը, դուք միշտ կհասկանաք, որ չեք կարող տպիչով գերվառ գույներ տպել։ Այն, ինչն էկրանին վառ և համարձակ տեսք ունի, թղթի վրա ավելի մուգ և հանգիստ կլինի։ Իսկ եթե թուղթը կատարյալ սպիտակ չէ, ապա  ավելի մուգ արդյունք կլինի։  2․ Տպագրության ենթակա փաստաթղթերը դուք անմիջապես CMYK մոդելով կպատրաստեք և կկարողանաք ստուգել ՝ արդյոք տպիչը լրացուցիչ գույներ կխառնի՞ ձեր սև տառերի մեջ։  3․Իսկ եթե անհրաժեշտ լինի շրջանցել տպագրված դասավորությունը համացանցում, կհասկանաք, որ ունեք պայծառության և հագեցվածության պաշար։  Գույների հետ խաղալ կարող եք ՏՏ բոլոր ոլորտներում ՝ գրաֆիկական պատկերների ստեղծում, վեբ կայքերի պատրաստում, փաթեթավորման դիզայնի ստեղծում, վեբ դիզայն և այլն։ Ձեզ մնում է միայն ազատ թողնել ձեր երևակայությունը, չէ՞ որ  թվային աշխարհն առաջարկում է բոլոր գործիքները, որպեսզի ամենահամարձակ մտահաղացումները արտատպեք էկրանին կամ թղթին։ Webstart digital group ընկերությունը մատուցում է գրաֆիկ և վեբ դիզայնի ծառայություններ։ Մեր մասնագետները պատրաստ են ապահովել ցանկացած կազմակերպության պրոդուկտները՝ տարբերվող դիզայներական լուծումներով։ Մանրամասների համար կապ հաստատիր մեզ հետ։

Վերջին բլոգեր

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի պայմաններին և Գաղտնիության քաղ.

    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart-ի թիմին համբերատար, սիրալիր և պռոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ընկերության հետ համագործակցում ենք շուրջ կես տարի և վստահել ենք 2 խոշոր ընկերությունների վեբ-կայքերի պատրաստումն ու SEO առաջխաղացումը։ Անչափ գոհ ենք արդյունքներից։ Եւ ամենակարևորը թիմը շատ պարտաճանաչ է և հանձնում է կայքը նշված ժամկետումներում։
    playcity kayqi patrastum | WEBSTART
    Արփինե Սարոյան
    PlayCity
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart կազմակերպությանը պրոֆեսիոնալ աշխատանքի,բարեխիղճ վերաբերմունքի և ստացված համագործակցության համար:
    | WEBSTART
    Լուսինե Հակոբյան
    VLV Centre
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    I am satisfied with the cooperation. The team was responsive, and attentive to our specific needs. They created an amazing website, that perfectly represents our brand. Thank you for the quality. Recommend!!!
    website fabrikastore development | WEBSTART
    Արման Վերանյան
    Fabrikastore
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Webstart -ի հետ գործարկեցինք Queenburger.am կայքը, որը իրականացվեց ամենակարճ ժամկետներում եւ ամենաբարձր որակով։ Հայաստանի Հոթելյերների եւ Ռեստորատորների Ասոցիացիան երաշխավորում է։
    Snndi keti kayqi patrastum | WEBSTART
    Էդգար Բաբայան
    Queen Burger
    Դիտել նախագիծը