fbpx
Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը:
Հաստատել
Փակել
Դիզայներին

Գրաֆիկ դիզայնը և սթորիթելլինգը

Գրաֆիկ դիզայն և վիզուալ սթորիթելլինգ | WEBSTART

Եթե երբևէ լսել ես քոնթենթ մարքեթինգի մասին, ապա հանդիպելով «սթորիթելլինգ» բառին նախ և առաջ տեքտային բովանդակություն կպատկերացնես։ Այս հոդվածում կուսումնասիրենք, թե ինչպես են գրաֆիկ դիզայներները պատմություններ պատմում՝ օգտագործելով ընդամենը մի քանի բառ, իսկ ավելի հաճախ՝ առանց ոչ մի բառի։ Այդ ամենը հասկանալու համար նախ պատասխանենք մի կարևոր հարցի։

Ի՞նչ է սթորիթելլինգը


Սթորիթելլինգի օրինակ, որն ամենահաճախն է հանդիպում՝ գիրքն է։ Այն մի մեծ պատում է, որն ունի սկիզբ, կուլմինացիա, հանգուցալուծում և ավարտ։ Թվային մարքեթինգում այս ամենին հաճախ կարող է ավելանալ նաև գործողության կոչ (call to action), որպեսզի օգտատերը դառնա գնորդ կամ լիդ։

Տեքստային սթորիթելլինգի մանագետները հիմնականում քոփիրայթերներն ու քոնթենթ րայթերներն են։ Հրապարակման կամ բլոգի մեջ ներառված մտացածին կամ իրական պատմությունն էլ հենց storytelling-ն է։ Հնարավոր է անգամ մի պատմությունը բաժանել մի քանի հրապարակումների միջև։


Սթորիթելլինգը՝ նկարներում

Այն իմաստը, որը մենք ներդնոմ ենք նկարի մեջ հենց կոչվում է «վիզուալ սթորիթելլինգ»։ Դա ևս հաճախոդրի հետ կոմունիկացիայի միջոց է։ Բայց մինչև թվային մարքեթինգին անցնելը, քեզ ենք բերել ապացույց, որ storytelling-ն ամենուր է և եղել նախքան տվյալ տերմինը հորինելը։

Օրինակ, հին ժամանակներում ժայռապատկերներն էին օգտագործում որպես պատմություն պատմելու միջոց։ Հին Եգիպտոսում դրանց փոխարինում էին ֆրեսկաները։

Ընդունված է համարել, որ ստորև պատկերված է հարսանիքի տեսարան։ Գործողությունների հերթականությունն ապահովում է դրամատուրգիայի առկայությունը, որն էլ սովորական նկարը վերածում է պատմության։



Վերադառնալով մեր օրեր՝ պատասխանենք ևս մեկ հարցի։

Ի՞նչ է գրաֆիկ դիզայնը

SMM առաջխաղացման կամ վեբ քոնթենթ մարքեթինգի համար օգտագործվող բոլոր գրաֆիկական պատկերներն ու լուսանկարները գրաֆիկ դիզայն աշխատանք են։ Օրինակ՝ պատրաստել վեբ բաններներ, սլայդերների համար նկարներ՝ այդ աշխատանքը կատարում է դիզայները։ Գրաֆիկ դիզայնն, ի տարբերություն UX/UI-ի, գործ չունի կայքի ստեղծման գործընթացի հետ։

Մարքեթինգում այսօր ամենատարածված human-centered (անձնակենտրոն) մոտեցումը դիզայներներին թույլ է տալիս ոչ միայն ստեղծել գեղեցիկ գրաֆիկական պատկերներ, այլ նաև աշխատել մարդկանց իրական նկարների հետ։ Այո, գրաֆիկ դիզայնը օրեցօր ավելի լայնամաշտաբ է դառնում՝ սկսած 3D անիմացիաներից, վերջացրած NFT-ներով։ Եվ չնայած նրան, որ այս մասնագետները ռեալիզացվելու շատ հարթակներ ունեն, այնուամենայնիվ գլխավորապես կհանդիպենք SMM, վեբ կայքերի ստեղծում և ընդհանուր թվային մարքեթինգ ոլորտներում։ Այժմ քննարկենք, թե ինչպես կարելի է արդյունավետորեն օգտագործել այս երկու ոլորտները։

Ինչպե՞ս ստանալ սթորիթելլինգ՝ գրաֆիկ դիզայնի միջոցով

Այժմ անդրադառնալով դիզայնի հնարավորություններին՝ ներկայացնենք մեր գտած ամենահետաքրքիր օրինակները։

  1. SMM-ում

Այստեղ կարևոր է առանձնացնել գովազդային գրառումները և հրապարակումները։ Գովազդային նկարի վրա հաճախ պետք է լինում գրառում ավելացնել՝ տեքստով ընդգծել առաջարկի շահավետ լինելը։ Հնարավոր է նաև Heinz ընկերության նման անել։ Այս օրինակում տեքտն օգնում է ամբողջականացնել նկարում պատկերված դետալները և ակցենտներին ուրաշդրություն դարձնելով՝ «կարդալ» պատմությունը։ Այսպես գովազդվող պրոդուկտը ճիշտ ասոցիացիաներ է ունենում թիրախային լսարանի կողմից։





Տեսնելով այս նկարը, կարդալով «Շուտ լավացիր» արտահայտությունը, ի՞նչ պատկերացրեցիր։ Իրականում, գրվածքը հենց պրոդուկտի՝ ապուրի անվանումն է, իսկ վերջում բաց թողնված սիմվոլների վրա գրվում է ցանկացած անուն։

Այսպես 3 ապրանք միասին ունեցան կոնցեպտ և պատմություն։ Հենց սա է վիզուալ սթորիթելլինգը սոցցանցերում։


  1. Վեբ տիրույթում

Web-ում հնարավոր է նկարների միջոցով պատմություն պատմել, օրինակ, լենդինգ էջի միջոցով։ Այստեղ կարող եք տեսնել օրինակով, թե ինչպես են տեքստն ու գրաֆիկ դիզայնն օգնում UX/UI-ին պատմել սիրո պատմություն, և օգտատերը՝ գնումներ կատարելով, վերջաբան է տալիս պատմությանը։

Բոնուս

Եվ վերջում ներկայացնենք մի քանի միջոց, որոնք կհեշտացնեն աշխատանքդ, եթե ցանկանում ես, որ բրենդդ պատմություն պատմի։

  • Ճիշտ ակցենտավորում
  • Հիշվող կերպարներ
  • Սիմվոլիզմ

Իհարկե, թիմի աշխատանքը պիտի սկսվի հենց սցենարի, գործողության կամ պատմության հորինումից։ Այնուհետև, երբ «Ի՞նչ, ինչպե՞ս, որտե՞ղ» հարցերին պատասխանել եք, արդեն վերոնշյալ կետերը կօգնեն լրացումներ տալ։ Եթե այս ամենին նաև գումարենք նաև ճիշտ գույների ընտրություն, ապա կստանանք արդյունավետ մարքեթինգային պրոդուկտ։

Ունենալու համար նման կայք կամ լենդինգ էջ, կարող ես դիմել մեր մասնագետներին` նախապես տեսնելով մեր աշխատանքերը։

Վերջին բլոգեր

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի պայմաններին և Գաղտնիության քաղ.
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart-ի թիմին համբերատար, սիրալիր և պռոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ընկերության հետ համագործակցում ենք շուրջ կես տարի և վստահել ենք 2 խոշոր ընկերությունների վեբ-կայքերի պատրաստումն ու SEO առաջխաղացումը։ Անչափ գոհ ենք արդյունքներից։ Եւ ամենակարևորը թիմը շատ պարտաճանաչ է և հանձնում է կայքը նշված ժամկետումներում։
    playcity kayqi patrastum | WEBSTART
    Արփինե Սարոյան
    PlayCity
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart կազմակերպությանը պրոֆեսիոնալ աշխատանքի,բարեխիղճ վերաբերմունքի և ստացված համագործակցության համար:
    | WEBSTART
    Լուսինե Հակոբյան
    VLV Centre
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    I am satisfied with the cooperation. The team was responsive, and attentive to our specific needs. They created an amazing website, that perfectly represents our brand. Thank you for the quality. Recommend!!!
    website fabrikastore development | WEBSTART
    Արման Վերանյան
    Fabrikastore
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Webstart -ի հետ գործարկեցինք Queenburger.am կայքը, որը իրականացվեց ամենակարճ ժամկետներում եւ ամենաբարձր որակով։ Հայաստանի Հոթելյերների եւ Ռեստորատորների Ասոցիացիան երաշխավորում է։
    Snndi keti kayqi patrastum | WEBSTART
    Էդգար Բաբայան
    Queen Burger
    Դիտել նախագիծը