ԿԱՅՔԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ
Մենք ստեղծում ենք արդյունավետ վեբ կայքեր, որոնք կընդլայնեն բիզնեսդ և կմեծացնեն վաճառքները։ Ստանալ առաջարկՊՈՐՏՖՈԼԻՈ
Թափանցիկություն
Կայքերի պատրաստման ընթացքում ցանկացած պատվիրատու կարող է հետևել տվյալ պահին կատարվող աշխատանքներին: Մենք տրամադրում ենք լիարժեք հասանելիություն պրոյեկտին՝ ինչպես մեր հարթակի միջոցով, այնպես էլ ցուցադրելով աշխատանքի բոլոր փուլերը տեսահաշվետվությունների կամ առցանց հանդիպումների միջոցով։ Կայքերի պատրաստում (kayqeri patrastum) Հայաստանում
Ճկունություն
Մենք կողմնակից ենք Agile և Scrum մեթոդներին, ինչը հնարավորություն է տալիս բաժանել նախագիծը մի քանի փուլերի և ամեն փուլի վերջում ստուգել կատարված աշխատանքը՝ թողնելով մեկնաբանություններ դրա վերաբերյալ։
T-shaped թիմ
Թիմակիցների փոխադարձ վստահությանն ու սերտ համագործակցությանը գումարենք յուրաքանչյուրի սերն իր աշխատանքի հանդեպ ու կստանանք գերազանց թիմ՝ բարձր արդյունավետությամբ։
Ծանոթանալ մեր թիմին
Կայքերի պատրաստում
Որակյալ վեբ կայքերի պատրաստում, առաջխաղացում և սպասարկում իրականացնելը մատչելի գներով մեր հիմնական ուղղությունն է: Մեր պատրաստված կայքերը հեշտությամբ հայտնվում են որոնման համակարգերի թոփ հորիզոնականներում և բարձր գնահատականի են արժանանում հաճախորդների և որոնողական համակրգերի կողմից:
Մեր առաջարկը նրանց համար է, ովքեր ցանկանում են ունենալ որակյալ կայք, որը նաև հնարավոր կլինի առանց մասնագետների օգնության կառավարել։
Ընկերության մասին տեղեկությունների կարևորագույն աղբյուրը հանդիսանում է կայքը, որտեղ գործընկերները և հաճախորդները փնտրում են մանրամասն, արդիական և մշտապես թարմացվող տեղեկատվություն։ Ինչից ելնելով, նրանք պատկերացում են կազմում ներկայացվող ապրանքների և ծառայությունների մասին:
Կայքի պատրաստում — փուլեր
1․ Բրիֆի լրացում
2․ Տեխնիկական առաջադրանքի կազմում
3․ UX/UI Դիզայն
4․ Կայքի պատրաստում
5․ Հաստատում
6․ Փոփոխությունների կատարում հաճախորդի ցանկությամբ
7․ Կայքի տեղադրում հոսթինգում
8․ Կայքի քոնթենտի ավելացում (նկարներ, տեքստեր, տեսանյութեր, կոնտակներ և այլ տվյալներ)
Ին՞չ անել կայքը պատրաստ լինելուց հետո
Կայքի աշխատանքների ավարտը ուրախալի պահ է, բայց չարժե կանգ առնել ձեռք բերածի վրա։ Դուք պետք է պարբերաբար թարմացնեք կայքի կոնտենտը` նկարներները, տեսահոլովակները, գրել կազմակերպության նորությունների մասին, հետևել բլոգին, ստուգել կայքի աշխատունակությունը: Եթե որոշել ես օգտագործել կայքը որպես գործիք նոր հաճախորդներ ներգրավելու համար, ապա անհարժեշտ է կատարել հավելյալ այս աշխատանքները՝
1․ Կայքի սպասարկում
2․ Քոնտենտի թարմացում
3․ SEO առաջխաղացում
4․ Գովազդի կարգավորում
Հանձնարարելով այդ աշխատանքները մեր մասնագետներին ՝ կազատվես հոգսերից, չես ծախսի հավելյալ ժամանակ և կսկսես պատվերներ ստանալ համացանցից։
ներկայացնել աշխարհին սեփական բիզնեսդ։ Անկախ նրանից, դու խոշոր, թե սկսնակ ձեռնարկատեր ես, թե անհատ, որը ծառայություններ է մատուցում, այսօր քեզ հարկավոր է ունենալ կայք։
Նախքան վեբ կայքերի ստեղծման պրոցեսին անդրադառնալը՝ տեսնենք, թե ինչ տեսակներ են լինում։ Վեբ կայքերը ստեղծվում են տարբեր բիզնեսների և անհատների համար։ Ինչ կայք էլ որ հարկավոր լինի պատրաստել՝ այն պետք է յուրահատուկ ու տարբերվող լինի։ Դա բիզնեսի հետագա հաջողության գրավականն է։
Կախված կայքի տեսակից, մեզ մոտ վեբ կայքերի պատրաստումը տևում է սկսած 7 օրից։ Մեր ծրագրավորողներն ապահովում են ոչ միայն ունիկալ, այլ նաև ֆունկցիոնալ դիզայն․ բացի ոճային լինելը, կայքը պիտի նաև արագ աշխատի և ապահովի՝
1․ Ամբողջական և ակտուալ ինֆորմացիա բիզնեսի կամ ծառայությունների մասին
2․ Վաճառք
3․ Հետադարձ կապ
Տվյալ պահանջներն ունիվերսալ են գրեթե ցանկցած տեսակ կայքի պատրաստման դեպքում՝ լինի դա համակարգիչների ինտերնետային խանութի ստեղծում կամ պատվիրած տեղեկատվական կայք և բջջային հավելվածի ստեղծում։ Սակայն կան նաև այլ խդնիրներ, որոնք պատվիրատուն ինքն է ցանկանում առանձնացնել, կախված բիզնեսի տեսակից։ Դրանք արդեն քննարկվում և իրականացվում են՝ ի օգուտ բիզնեսի։