Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը:
Հաստատել
Փակել
Հաճախորդին

Ինչպե՞ս արդյունավետ կազմակերպել հեռավար աշխատանքը

հեռավար աշխատանք remote work | WEBSTART

Տեղեկատվական տեխնոլոգիաներն աշխատաշուկայում հեղափոխություն իրականացրին` առաջարկելով լավագույն օնլայն լուծումները հեռավար աշխատանք իրականացնելու համար։

Ամեն նոր ձեռքբերումով ՏՏ-ը հուշում են, որ մարդը պետք է լինի ազատ իր ընտրության և ինքնադրսևորման մեջ։ Թվային աշխարհի գործիքները հնարավորություն են տալիս աշխատասեղանը տեղափոխել մոլորակի ցանկացած անկյուն․ աշխատել տանը, մոտակա այգում, Նիագարայի ջրվեժի հարևանությամբ, Էլբրուսի լեռների վրա կամ, ասենք, հարևան սրճարանում։ Կարճ ասած, աշխատել այնտեղ, որտեղ ամենահարմարավետ միջավայրն է հենց ձեզ համար։

| WEBSTART

Քովիդ 19 համաճարակը բազմաթիվ մարտահրավերների առջև կանգնեցրեց մարդկությանը, որոնցից մեկն էլ աշխատանքը հեռավար կարգով կազմակերպելն էր։ Սակայն, մյուս կողմից, սա եզակի հնարավորություն էր, որ գործատուներն ու աշխատակիցները լայնորեն կիրառեն թվային գործիքները` ազդարարելով աշխատանքային նոր մշակույթի սկիզբը։

Եթե տարիներ առաջ շատերի  համար համացանցը ծառայում էր միայն որպես սոցիալական մեդիա հարթակ, ապա այսօր այն եկամտի աղբյուր է։

Հեռավար աշխատանքը հարմար է նաև գործատուներին, ովքեր կարող են ընդլայնել աշխատակազմի ընտրության աշխարհագրությունը և աշխատանքի առաջարկ ուղարկել աշխարհի ամենատարբեր անկյունների լավագույն մասնագետներին։

| WEBSTART

 Եկեք տեսնենք, թե ինչպես է սկսվում ընկերության աշխատանքային առավոտը։

Օնլայն կոնֆերանս գործիքի՝ Google Meet-ի միջոցով քննարկվում են աշխատանքային անելիքները, անհրաժեշտ ինֆորմացիան պահպանվում է Google Drive թվային պանակներում (ինչն, ի դեպ, կանխում է ավելորդ ծառահատումները) և փոխանցվում միմյանց Slack-ի կամ Gmail փոստի-ի միջոցով: Այնուհետև, երբ աշխատանքային քարտեզը գծված է, յուրաքանչյուրն անցնում է իրեն վստահված գործին՝ սահմանված վերջնաժամկետներում աշխատանքն ավարտելու համար։ Չէ՞ որ հեռավար աշխատանքը ևս կարող է ակնկալել թիմային մոտեցում և մեկի թերացումը կարող է ստվերել ամբողջ թիմի ձեռքբերումները։ Webstart-ի հիմնադիր Անդրեին հաջողվել է Երևան-Վանաձոր-Ֆրանսիա օնլայն կապով առողջ աշխատանքային մթնոլորտ ձևավորել։ Ընկերության համահիմնադիր Դիանան Ֆրանսիայի Տրուա քաղաքից ղեկավարում է վաճառքի թիմն ու դիզայնի մասով պրոյեկտները։ UI UX դիզայներ Նարեկն ու գրաֆիկ դիզայներ Դավիթը Վանաձորից իրականացնում են վեբ դիզայնը, կայքի և սոցիալական մեդիայի վիզուալները ևս ժամանակին հասցնում են, իսկ  Քրիստինեն Երևանի Թումանյան փողոցում իրականացնում է Webstart-ի Frontend ծրագրավորումը և այսպես շարունակ։ Այսպիսի լայն աշխարհագրությամբ աշխատելու համար ընկերությունն օգտագործում է թվային ոլորտի առաջարկած գրեթե բոլոր գործիքները, քանի որ գործունեության որորտը ներառում է վեբ կայքերի պատրաստումթվային մարքեթինգդիզայնկայքերի SEO առաջխաղացում։ Հետևաբար, յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուն, բացի իր մասնագիտական հմտություններից, յուրացնում է նաև օնլայն աշխատանքի գործիքները։ Հեռավար կատարված աշխատանքի արդյունքը խոստումնալից հեռանկարներ է կանխատեսում թվային աշխատասենյակի համար։

| WEBSTART

Հաճախ ֆրիլանս և հեռավար աշխատանքը նույնականացնում են։

Թվում է ՝ դրանք սերտորեն կապված հասկացություններ են, մինչդեռ այդպես միայն թվումն է։ Ֆրիլանս աշխատանքը ենթադրում է ինքնազբաղվածություն․ ֆրիլանսերը հաճախորդներ է փնտրում, կատարում պատվերներ, վճարվում դրա համար, հարկեր վճարում։

Հեռավար աշխատանքը վարձու աշխատանքի տեսակ է, որը գրասենյակային աշխատանքից տարբերվում է միայն նրանով, որ աշխատանքը կատարվում է ընկերության օֆիսից դուրս։ Պետք է հաշվի առնել, որ բազմաթիվ ընկերություններ հեռավար տարբերակով աշխատողից պահանջում են պարտադիր զբաղվածություն շաբաթական առնվազն 40 ժամ։ Հետևաբար պետք է հասկանաք, թե ինչ ծանրաբեռնվածությամբ հեռավար աշխատանքն է ձեզ համար ընդունելի։

Հարկ է նշել, որ աշխատելով հեռավար, պետք է մշակեք տնային գրասենյակի կարգապահության կանոններ․ դառնաք ձեր ամենակոշտ ղեկավարը, սովորեք պլանավորել, անցում կատարել առաջադրանքների միջև, չշեղվել սոցիալական ցանցերով կամ զվարճանքներով։ Պետք է հիշեք, որ դուք ձեր սեփական համակարգի ադմինիստրատորն եք, գործընկերը և օգնականը։

| WEBSTART

Եթե պատրաստվում եք աշխատել օնլայն, ապա Webstart-ի թիմը ձեզ է առաջարկում իր ամենօրյա գործիքներից մի քանիսը։

Եվ այսպես, Google Drive-ի ձեր անհատական պանակում կարող եք գրանցել դրանք․

Աշխատանքը կազմակերպելու համար՝

Asana. այս գործիքը օգնում է ձեզ ստեղծել և բաշխել առաջադրանքներ, խմբավորել դրանք, կցել ֆայլեր Dropbox-ից, Box-ից և Google Drive-ից։ Asana-ն ունի նաև օրացուցային գործառույթներ, նախագծի վահանակ և անձնական անելիքների ցանկ։

Basecamp․ սա ծրագիր է, որով կարող եք կառավարել ձեր նախագծերը, օրացույց նշել, կազմել հանդիպումների ժամանակացույց, հետևել առաջադրանքներին և պահպանել փաստաթղթերը:

Confluence. սա թիմի մենեջեր է, որը թույլ է տալիս ձեզ անհրաժեշտ բաները, օրինակ, փաստաթղթերը, նշումները, լավագույն փորձը, արտադրանքի պահանջները և այլնը պահել մեկ տեղում՝ հեշտությամբ որոնելու հնարավորությամբ։ Ի դեպ, դուք կարող եք այն ինտեգրել Giffy-ի հետ՝ արագ դասավորություններ անելու ունակությամբ։

GitHub. սա վեբ ծրագրավորողների համար նախատեսված արտադրանք․ նախատեսված է հեռակառավարման հրամաններով ծրագրակազմ ստեղծելու համար, առկա է կոդի մեկնաբանում,  բաց և մասնավոր կոդերի կառավարում։

Առցանց հանդիպումների համար կարող եք օգտագործել՝

GoToMeeting. տեսազանգի շատ հարմար գործիք է հաճախորդների կամ ձեր թիմի հետ առցանց հանդիպումներ անցկացնելու համար։ Օգտագործման եղանակը շատ պարզ է՝ սեղմեք ձեր համակարգչի, նոթբուքի կամ հեռախոսի հղմանը և ահա դուք հանդիպման եք, կարող եք կիսել էկրանը զրուցակցի հետ, պատկերների վրա նշումներ անել, ձայնագրել խոսակցությունը։

Join.me. հիանալի լուծում է հանդիպումների համար, երբ անհրաժեշտ է արագ և հեշտությամբ կիսվել էկրանով։

Skype. այո, մենք բոլորս օգտագործում ենք սա և այն հիանալի գործիք է ամբողջ աշխարհի հետ կապ հաստատելու համար։

Uber Conference. այս ծրագրի միջոցով դուք ստիպված չեք լինի գուշակել, թե ով է միացել զանգին, թե ով ինչ ասաց կամ թե ինչ է ձեր PIN-ը։ Ձեզ ընդհանրապես PIN պետք չէ, սակայն հարմար է կիսվել էկրաններով և օգտվել բջջային տարբերակից։

| WEBSTART

Թիմային աշխատանքի համար նախատեսված ծրագրերի բաժնում  նշեք՝

Slack. այս գերազանց աճող ստարտափը հիանալի է հաղորդակցության, զույգերով կամ թիմային քննարկումների համար։ Կարող եք կազմակերպել զրույցներ ըստ թեմաների և ինտեգրել ձեր աշխատանքը Github-ի, Trello-ի, Pingdom-ի և այլնի հետ։

HipChat. թիմային զրույցներ իրականացնելու համար ևս մեկ գործիք։

Sqwiggle. ոչ պաշտոնական հանդիպումների կամ ամենօրյա թիմային հաղորդակցության համար է նախատեսված այս ծրագիրը։ Այն թույլ է տալիս ոչ միայն տեսնել թիմակիցներին, այլև մի քանի րոպեն մեկ լուսանկարում է։

Աշխատանքային փաստաթղթերը կազմակերպելու համար

Google Drive. այս անվճար է, պահպանում է ձեր բոլոր փաստաթղթերը և թույլ է տալիս միաժամանակ տարբեր մարդկանց աշխատել միևնույն փաստաթղթի վրա։

Dropbox. մեծ ֆայլերը հեշտ չէ կիսվել էլեկտրոնային փոստի միջոցով և հենց այստեղ է օգնության հասնում Dropbox-ը։ Այն նաև հիանալի գործիք է ֆրիլանսերի աշխատանքը կազմակերպելու համար։ Պետք է միայն փաստաթղթերը թղթապանակներ ներբեռնել ըստ ամիսների և թարմացնել ըստ անհրաժեշտության։

Թիմը կառավարելու համար

GitHub Wiki. կազմակերպություններն օգտագործում են այս ծրագիրը՝ նորեկներին աշխատանքին ծանոթացնելու նպատակով

Harvest. ժամանակն ու ծախսերը հետևելու պարզ գործիք։ Թույլ է տալիս թողարկել հաշիվ-ապրանքագրեր, որոնք հաշվարկվում են ավտոմատ կերպով՝ հիմնվելով նախագծի ժամերի և ծախսերի վրա։ Այնուհետև ստեղծում են հաշվետվություններ։ Մուտքագրում է տեղեկատվություն լուսանկարների անդորրագրերից՝ ինտեգրված 70+ բիզնես հավելվածների հետ։

IdoneThis. ծրագիրն ամփոփագիր է ուղարկում աշխատակիցներին կատարված աշխատանքի մասին։

Հեռավար աշխատանքը մոտավորապես այս տեսքն ունի

| WEBSTART

Եվ, հենց սա է նման աշխատելաոճի էությունը՝ թույլ տալ անհատին դուրս գալ սահմանափակումներից և ինքնադրսևորվել՝ ցուցաբերելով իր մասնագիտական լավագույն որակները։

Վերջին բլոգեր

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի պայմաններին և Գաղտնիության քաղ.
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart-ի թիմին համբերատար, սիրալիր և պռոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ընկերության հետ համագործակցում ենք շուրջ կես տարի և վստահել ենք 2 խոշոր ընկերությունների վեբ-կայքերի պատրաստումն ու SEO առաջխաղացումը։ Անչափ գոհ ենք արդյունքներից։ Եւ ամենակարևորը թիմը շատ պարտաճանաչ է և հանձնում է կայքը նշված ժամկետումներում։
    playcity kayqi patrastum | WEBSTART
    Արփինե Սարոյան
    PlayCity
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart կազմակերպությանը պրոֆեսիոնալ աշխատանքի,բարեխիղճ վերաբերմունքի և ստացված համագործակցության համար:
    | WEBSTART
    Լուսինե Հակոբյան
    VLV Centre
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    I am satisfied with the cooperation. The team was responsive, and attentive to our specific needs. They created an amazing website, that perfectly represents our brand. Thank you for the quality. Recommend!!!
    website fabrikastore development | WEBSTART
    Արման Վերանյան
    Fabrikastore
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Webstart -ի հետ գործարկեցինք Queenburger.am կայքը, որը իրականացվեց ամենակարճ ժամկետներում եւ ամենաբարձր որակով։ Հայաստանի Հոթելյերների եւ Ռեստորատորների Ասոցիացիան երաշխավորում է։
    Snndi keti kayqi patrastum | WEBSTART
    Էդգար Բաբայան
    Queen Burger
    Դիտել նախագիծը