Լայֆհաքեր
26.09.2022

Աշխատենք առանց մկնիկ

Աշխատենք առանց մկնիկ | Webstart

Թեժ ստեղների լավագույն համադրությունները

Կոդի, տեքստի, ծրագրերի հետ աշխատանքն ավելի հարմար և արագ է կատարվում, երբ գիտես, թե որոնք են ստեղնաշարի անհրաժեշտ ստեղները (այսուհետ՝ թեժ ստեղներ) ։ Չէ՞ որ մկնիկը էկրանի կամայական կետին ուղղելը շատ ավելի երկար է, քան երկու կամ երեք ստեղների վրա ակնթարթորեն սեղմելը։ Ի վերջո, մատները տասն են, իսկ կուրսորը՝ մեկը։ 

Երևի նկատել եք, որ բոլոր պրոֆեսիոնալները, հիմնականում, ձեռքերը պահում են ստեղնաշարի վրա, միայն որոշ դեպքերում են համակարգչային մկնիկ օգտագործում, օրինակ, ինչ-որ բան նկարելու կամ տեղափոխելու համար։ 

ԵՎ այսպես, ինչպե՞ս գտնել թեժ ստեղները

Անցեք այն ծրագրի ցանկ (Menu), որով աշխատում եք: Թեժ ստեղները կգտնեք հրամանի անվան աջ կողմում։

Photoshop-ին տիրապետողները գիտեն, որ պատկերի չափը փոխելու համար անհրաժեշտ է սեղմել CMD + ALT + I և ստեղնաշարից մուտքագրել նոր պատկերի լայնությունը։

 | webstart

Եթե ունեք Mac OS, կարող եք ցանկացած գործողություն նշանակել տվյալ ծրագրի կառավարման վահանակի <<Ստեղնաշար>> բաժնի միջոցով։ Օրինակ, այստեղ ավելացվել է թեժ ստեղն, որն ակտիվացնում է անցանկալի նամակը <<Փոստային հաճախորդ>> ծրագրում։

 | webstart

Գրեթե բոլոր պրոֆեսիոնալ ծրագրերը թույլ են տալիս հարմարեցնել թեժ ստեղները ձեր ցանկությամբ։ Օրինակ, կարող եք ստեղծել վիդեո խմբագրման ծրագիր, որպեսզի տեսահոլովակներում բոլոր կրճատումները և անջատումները մկնիկի փոխարեն կատարվեն ստեղնաշարով։

 | webstart

Մի խոսքով, եթե թեժ ստեղներ են անհրաժեշտ, դրանք գտնելը բարդ չէ, միայն ցանկություն է պետք։

Ստեղնաշարի ամենատարածված թեժ ստեղների համադրությունն է Ctrl+Z կամ ⌘+Z: Այն չեղարկում է վերջին գործողությունը և թույլ է տալիս վերադարձնել ամբողջն այնպես, ինչպես եղել է։

Life hack Photoshop-ում․ Ctrl+Z-ը դրեք ոչ թե Undo-ի, այլ Step Backward-ի վրա․ այսպես կարող եք բազմաթիվ քայլերով տեղաշարժվել փոփոխությունների պատմության միջով։ 

Պահպանել (աշխատում է գրեթե ամենուր)` Ctrl+S կամ ⌘+S

Բացել փաստաթղթի կամ համակարգի որոնման պատուհանը ՝ Ctrl+F կամ ⌘+F

Փակել պատուհանը կամ ֆայլն ընթացիկ ծրագրի մեջ ՝ Ctrl+F4 կամ ⌘+W

Փակել ամբողջ ծրագիրը՝ Alt+F4 կամ ⌘+Q

Փոխարկել ծրագրերի միջև՝ Alt+Tab, ⌘+Tab

Մուտքագրել հրամանի կամ օպերացիոն համակարգի որոնման տող՝ Win + R կամ ⌘+Space

Հրամանի տողը շատ անհրաժեշտ է, օրինակ, եթե Mac-ում սեղմեք ⌘ + Space և սկսեք գրել ձեզ անհրաժեշտ ծրագրի անունը, օպերացիոն համակարգը կգտնի այն և կառաջարկի գործարկել։ Կարևոր չէ՝ ծրագիրը ցուցադրվու՞մ է Dock-ում, թե գտնվում է համակարգից դուրս ինչ-որ մի տեղ, թաքնված է կառավարման վահանակում կամ գտնվում է ներբեռնումների պանակում․ Mac OS-ը կգտնի և կառաջարկի բացել այն։

Սա շատ ավելի արագ է, քան անհրաժեշտ ծրագիրը կուրսորով որոնելը։ 

 | webstart

Կուրսորի կառավարում և տեքստի հետ աշխատանք։ 

Տեքստի մեջ կուրսորը ճիշտ տեղում դնելու համար պարտադիր չէ օգտվել մկնիկից․ Ստեղնաշարի օգնությամբ նույն գործողությունն ավելի արագ կլինի։ 

Անցնել տողի սկիզբ՝ Home կամ ⌘ + ←

Տողի վերջ՝ End կամ ⌘ + →

Անցնել մեկ բառ դեպի ձախ՝ Ctrl+← կամ ⌥+←

Անցնել մեկ բառ դեպի աջ`Ctrl+→կամ ⌥+→

Գնալ փաստաթղթի սկիզբ՝ Ctrl+Home կամ ⌘+↑

Գնալ փաստաթղթի վերջ՝ Ctrl+End կամ ⌘+↓

Ընդհանրապես , տեքստի հետ աշխատելիս հարմար է մատները պահել Ctrl-ի և CMD-ի վրա և սեղմել սլաքները։ Կնկատեք, որ շատ ավելի հարմար է կուրսորը կառավարել այս կերպ։ Իսկ եթե կուրսորը տեղափոխելու հետ միաժամանակ սեղմած պահեք Shift կոճակը, տեքստը կընդգծվի։

Ընտրել բոլորը՝ Ctrl+A կամ  ⌘+А

Պատճենել ընտրված հատվածը՝ Ctrl+C կամ ⌘+C

Տեղադրել պատճենվածը՝ Ctrl+V կամ ⌘+V

Կտրել ընտրված հատվածը՝ Ctrl+X կամ ⌘+X

Ձևաչափում

Տեքստի ձևաչափումն այն է, երբ տեքստը դարձնում ենք, օրինակ, թավ, մուտքագրում ենք այն շեղ տառերով կամ ընդգծում ենք։ Սրա համար ևս կան թեժ ստեղներ․

Դարձնել թավ՝ Ctrl+B կամ ⌘ + B

Շեղագիր՝ Ctrl+I կամ ⌘ + I

Ընդգծել՝ Ctrl+U Կամ ⌘ + U

Սա հարմար է, օրինակ, Telegram-ում, որը չունի հստակ գրաֆիկական կոճակներ թավ տեքստի համար։ 

Օգտագործելով ստեղնաշարի դյուրանցումները, ձեռքի մի քանի պարզ շարժումով կկրճատեք ձեր աշխատանքային ժամանակը։

Հույսով ենք այս հոդվածը օգտակար էր ձեզ համար։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։
📩 Ուղարկել հարցում→

Վերջին բլոգեր

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը