Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը:
Հաստատել
Փակել
Դիզայներին

Ինչպե՞ս և ինչու՞ աշխատել Figma-ով, եթե դիզայներ չես | WEBSTART TEAM

Ֆիգմայի առավելությունները | WEBSTART

Առաջին հայացքից անհասկանալի թվացող դիզայներական այս գործիքն իրականում 2016 թվականից ի վեր իր վարկանիշով գերազանցել է անգամ հայտնի Adobe XD ծրագրին։ Իսկ դա ինչ-որ բան հաստատ նշանակում է։ Այս նյութով մեր UX/UI դիզայներ Նարեկի հետ կփորձենք հասկանալ Figma-ի առավելություններն ու գործառույթները և թե ինչ օգուտ այն կարող է տալ քեզ, անգամ եթե դիզայներ չես։

Ի՞նչ է Figma-ն



Ֆիգման կայքի նախագծման գործիք է, որն օգնում է մի քանի հոգու միաժամանակ աշխատել նույն դիզայնի վրա։ Պարզ ասած՝ բոլոր նրանք, ովքեր մուտքի և խմբագրելու թույլտվություն ունեն, կարող են տեսնել, թե ինչ փուլում է գտնվում աշխատանքը և հարկ եղած դեպքում նշումներ կամ ուղղումներ կատարել պրոյեկտի վրա։ Կարելի է ասել, որ այն գրաֆիկ և UX/UI դիզայներների «Google online document»-ն է։


Figma-ի առավելությունները

Որպես Ֆիգմայի առավելություններ Նարեկը որոշեց ներկայացնել մի քանի ընդհանուր կետեր, որոնք կօգնեն բոլոր ոլորտների մասնագետներին և ծրագրավորման ընկերություններին՝ վեբ դիզայնի տարբեր ծրագրերի միջև ընտրություն կատարելիս։

  1. Ծրագիրն ունի օնլայն տարբերակ, որպեսզի բոլորն իրական ժամանակում կարողանան աշխատել պրոյեկտի վրա։
  2. «Ամեն ինչ մեկ տեղում» հեշտ կառավարվող ինտերֆեյս, ինչի շնորհիվ անցումն այլ ծրագրից հեշտ է լինում։
  3. Պլագիններ կցելու հնարավորություն կա, ինչը ծրագրի ֆունկցիոնալն ընդլայնելու տարբերակ է։
  4. Գրեթե շաբաթը մեկ թարմացումներ են թողարկվում, ինչն ամեն անգամ ավելի է զարգացնում ծրագիրը։


Այստեղից հետևություն կարող ենք անել, որ Figma-ն վեբ դիզայնի ունիվերսալ գործիք է և նախատեսված է անգամ սկսնակների համար։


Ու՞մ է պետք Figma-ն, բացի դիզայներներից


Բացի նրանից, որ ծրագիրը հնարավորություն է տալիս կիսվելու հաճախորդի հետ արդեն պատրաստ ֆրոնտէնդ դիզայնով, այն նաև հիանալի գործիք է թիմի այլ աշխատակիցների համար։

Եթե դու նշված մասնագետներից մեկն ես, ապա Ֆիգման կարող է անհամեմատ հեշտացնել աշխատանքդ՝ ժամանակ խնայելով այլ կարևոր գործերի համար։


  • Պրոյեկտ մենեջեր

    Սա հնարավորություն է տալիս գնահատել ժամկետները և տեսնել, թե ինչ աշխատանքային փուլում է գտնվում թիմը։ Այսպիսով, ավելի հեշտ և թափանիցիկ աշխատել հաճախորդի հետ, ինչպես նաև իրատեսական կանխատեսումներ կատարել ժամկետների վերաբերյալ։
  • Քոփիրայթեր

    Հաճախ խնդիր է առաջանաում «տեղավորել» նախադասությունը կամ ոճային տարբերակով հասկանալ, թե ինչ տեքստ գրել։ Սա արդիական է հատկապես եռալեզու կայքերի համար, քանի որ երբեմն թարգմանությունն օրիգինալից զգալիորեն տարբերվում է սիմվոլների քանակով, իսկ դիզայնը նույնն է։
  • QA մասնագետ

    Փորձարկել և կանխել հնարվոր սխալներն ու վատ աշխատանքը նախքան կայքի թողարկումը (live) օգնում է ավելի մասնագիտական մոտեցում ցույց տալ և խնայել ծրագրավորորղների ժամանակը։ Քանի որ լայվ կայքի վրա սխալների ուղղումն իր հետ բազմաթիվ այլ խնդիրներ կարող է բերել։



Քանի որ Figma-ի գլխավոր առավելությունների մեջ արդեն նշեցինք, որ այն պարբերաբար թարմացվում է, անդրադառնանք դրանով արվող UX/UI դիզայնի օգտակար խորհուրդներին։



Ինչպե՞ս ավելի արդյունավետ աշխատել Figma-ով 2022-ին

Նարեկը ներկայացնում է մի քանի հնարք, որոնք կօգնեն արագ աշխատանքը դարձնել համարժեք որակյալին։

Եվ այսպես՝

  • Աշխատիր auto layout-ով
  • Օգտագործիր bar graph arc գործիքը
  • Աշխատիր հիմնական բաղադրիչներով
  • Օգտագործիր true/false տրամաբանությունը
  • Համակարգիր աշխատանքդ grid-ով
  • Միանգամից միքանի շերտ անվանափոխիր
  • Էջերը համակարգված պահիր
  • Ստեղնաշարի shortcut-երն օգտագործիր
  • Օգտագործիր spacebar-ի կոմբինացիաները




Անհրաժեշտ է պարզապես պատկերացում կազմել, թե ինչ է դիզայնը և իմանալ անգլերեն կամ ռուսերեն, որպեսզի Ֆիգման օգնի քեզ աշխատել տարբեր դիզայն կամ վեբ պրոյեկտների վրա։ Թվային աշխարհի այլ նորություններին պարբերաբար ծանոթանալու համար կարդա մեր բլոգը։

Վերջին բլոգեր

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի պայմաններին և Գաղտնիության քաղ.

    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart-ի թիմին համբերատար, սիրալիր և պռոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ընկերության հետ համագործակցում ենք շուրջ կես տարի և վստահել ենք 2 խոշոր ընկերությունների վեբ-կայքերի պատրաստումն ու SEO առաջխաղացումը։ Անչափ գոհ ենք արդյունքներից։ Եւ ամենակարևորը թիմը շատ պարտաճանաչ է և հանձնում է կայքը նշված ժամկետումներում։
    playcity kayqi patrastum | WEBSTART
    Արփինե Սարոյան
    PlayCity
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart կազմակերպությանը պրոֆեսիոնալ աշխատանքի,բարեխիղճ վերաբերմունքի և ստացված համագործակցության համար:
    | WEBSTART
    Լուսինե Հակոբյան
    VLV Centre
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    I am satisfied with the cooperation. The team was responsive, and attentive to our specific needs. They created an amazing website, that perfectly represents our brand. Thank you for the quality. Recommend!!!
    website fabrikastore development | WEBSTART
    Արման Վերանյան
    Fabrikastore
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Webstart -ի հետ գործարկեցինք Queenburger.am կայքը, որը իրականացվեց ամենակարճ ժամկետներում եւ ամենաբարձր որակով։ Հայաստանի Հոթելյերների եւ Ռեստորատորների Ասոցիացիան երաշխավորում է։
    Snndi keti kayqi patrastum | WEBSTART
    Էդգար Բաբայան
    Queen Burger
    Դիտել նախագիծը