Մարքեթոլոգին
15.04.2022

SEO-ի թրենդները և Հայաստանը 2022-ում | WEBSTART TEAM REVIEW

SEO-ի թրենդները և Հայաստանը 2022-ում | WEBSTART TEAM REVIEW | Webstart

Ի՞նչ է SEO-ն

Օպտիմիզացիան է որոնողական համակարգերում (Google, Yandex, Bing): Երբ աշխատում է թիմ կամ անհատ, որպեսզի կայքդ առաջին հորիզոնականներում ցուցադրվի: Օգտատերերի հարցումները պիտի լինեն ոլորտի հետ կապված և բիզնեսիդ անհրաժեշտ։ Այս ամենն ԱՌԱՆՑ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ: Մենք չենք սիրում, չէ՞, Գուգլի էջերը թերթել 😉

Եկեք ուսումնասիրենք հայաստանյան SEO-ն և ոլորտի թրենդները WEBSTART-ի SEO մասնագետների՝ Անդրեի ու Սաթիի հետ:

Ըստ Անդրեի, լավ օպտիմիզացված կայք ունենալու համար պետք է ուշադրություն դարձնել նախ՝

  • Լավ քոնթենթին
  • Իմաստային կառուցվածքին (սեմանտիկ միջուկ)
  • Կայքի արագությանը
  • Կայքում շատ և որակյալ հղումների առկայությանը


Իսկ հիմա` հարց

Ինչպե՞ս տարբերել SEO օպտիմիզացված կայքը


Կարևոր է տեսնել, թե մրցակիցներիցդ ովքեր են ինտենսիվ աշխատում կայքի քոնթենթի և օպտիմիզացիայի վրա: Մասնագետները միշտ նկատում են, թե որ կայքերի վրա են տարվում SEO առաջխաղացման աշխատանքներ: Կիսվենք մի քանի կարևոր կետերով, որոնք, ըստ մեր մասնագետների, կօգնեն տեսնել օպտիմիզացված կայքը, եթե անգամ ոլորտի գիտակ չես:

1. Մետա վերնագրեր և նկարագրություններ

Մետա վերնագրեր և նկարագրություններ


Վերևում նշված օրինակը Սաթիի սիրելին է՝ մանրամասն և բազմակողմանի արված օպտիմիզացիայի արդյունք: Կոչվում է Rich Snippet, երբ երևում է ընկերության գրասենյակի տեղը քարտեզի վրա և այլ տեղեկություն: Այսինքն, որոնողական համակարգն առանձնացնում և օգտատիրոջ աչքի համար ավելի ընկալելի է դարձնում տվյալ հղումը: Հետևաբար, ավելի շատ մարդ է մուտք գործում կայք:


Կայքի «վերնագիրը» որոնողական համակարգում և գրավիչ բացատրական փոքրիկ տեքստ՝ ներքևում: Իհարկե, առանց գրագետ ու տեղին օգտագործված բանալի բառերի անհնար է հասնել ԹՈՓ արդյունքների: Մետա նկարագրությունն ու վերնագիրը հնարավորություն են տալիս օգտատերերին ավելի պարզ պատկերացում կազմել, թե ուր են մուտք գործում:

2. Հղումների կառուցվածքը

Հղումների կառուցվածքը

Օպտիմիզացված հղումներն ունեն այ այսպիսի տեսք: Պետք է պարզ լինի, թե կայքի որ բաժնում է գտնվում օգտատերը: Չենք մոռանում քեյվորդների մասին 🙂

3. Բանալի բառեր
Անդրեն նախ և առաջ նայում է կայքի տեքստային բովանդակությանը. կան արդյոք օգտագործված keyword-ներ: Ներքևում օրինակ է մեր բլոգից: նշված հատվածը հենց նման բառերից է բաղկացած 🙂

7 անվճար գործիք սեօ-ի համար, բանալի բառեր

Ի՞նչ է պահանջում հայկական շուկան


Համընդհանուր կարևորության հարցերից՝ անցնենք մեզ: Հայկական շուկայում SEO-ն սկսել է ավելի լայն տարածում գտնել վերջին տարիներին: Ըստ Սաթիի՝ անհամեմատ ավելի բարդ է օպտիմիզացնել նոր ստեղծված հայկական կայքը՝ հայաստանյան շուկայում, քան ցանկացած այլ երկրի լոկալ շուկայում՝ անգլալեզու կայքը:

Նկատում ենք, որ վերջերս բավականին ակտիվ աճ են գրանցում հայալեզու կրեատիվ կայքերն ու լենդինգները, որոնք, երևում է, որ օպտիմիզացվում են: Մենք շատ ենք ուրախանում ցանկացած նման կայքից. առողջ մրցակցությունը միայն բարձրացնում է շուկայի որակը:

Հայկական շուկան նախ և առաջ պահանջում է շատ ավելի խորը keyword research։ Semrush, Ahrefs և այլ գործիքներից օգտվելուց զատ՝ հարկավոր է նաև խորը թեմատիկ փնտրտուքներ անել արդեն manual ձևով:

Ըստ Անդրեի՝ մարդիկ փնտրում են լատինատառ, ինչը բավականին բարդացնում է բանալի բառերի ինտեգրացիան հայատառ քոնթենթում:

Նպաստեք հայկական SEO-ի զարգացմանը, գրե՛ք հայատառ 😃

Webstart seo TEam


2022-ի SEO-ի թրենդները


Խոսակցությունները շատ էին, որ Գուգլի ալգորիթմների հաճախակի փոփոխություններից հետո SEO-ն կարող է կորցնել ակտուալությունը: Ընդհակառակը՝ ցանկացած նման զարգացում նպաստում է ոլորտի բարելավմանը, քանի որ մասնագետները սկսում են է՛լ ավելի զգոն և մանրակրկիտ աշխատել:

Ահա և SEO օպտիմիզացիայի 2022-ի թրենդային կանխատեսումները մեր մասնագետների կողմից:
  

  • AI vs SEO?

    Սա նշանակում է, որ User Experience-ն այսօր օգնում է, իսկ վաղը հնարավոր է դառնա #1 Ranking Factor-ը, հետևում թողնելով բանալի բառերի կարևորությունը:

  • Վիդեո քոնթենթի օպտիմիզացիան

    Տեսանյութերի օպտիմիզացիան Youtube-ում և այդտեղից դուրս ավելի՛ ակտուալ է դառնում, քանի որ այսօր նման քոնթենթն ամենաշատ դիտումներն է ապահովում:

  • Google Search Autofill-ը

    Google-ի որոնման դաշտի Autofill-ը կդառնա ավելի՛ կարևոր, քանի որ դրանից օգտվում են ավելի ու ավելի շատ օգտատերեր: Ալարկոտ ենք 🙂

  • Կայքի սեմանտիկ միջուկն ու SEO-ն

    Սա նշանակում է, որ կարևոր են ԲՈԼՈՐ բանալի բառերը: Բարև՛, ավելի խորը keyword research 🙂


Այս ամենը վկայում է այն մասին, որ 2022-ում, առավել, քան երբևէ, կարևոր է կայքի ամբողջական օպտիմիզացիան, և եթե դա չանես հիմա՝ հետո, հնարավոր է, արդեն ուշ լինի:

Rozik Avetistyan Administrator Webstart Group
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։
📩 Ուղարկել հարցում→

Վերջին բլոգեր

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը