SEO
26.05.2022

Ինչպե՞ս առաջխաղացնել Google My Business-ը

Ինչպե՞ս առաջխաղացնել Google My Business-ը | Webstart


Ի՞նչ է Google My Business-ը


Նախ, սկսենք գլխավորից՝ Google My Business-ը անվճար մարքեթինգային գործիք է, որն ազդում է նաև կայքի առաջխաղացման վրա։ Այն լոկալ SEO-ի անփոխարինելի մասն է կազմում։


Ինչպե՞ս է այն աշխատում


Ունենալու համար հաշիվ Գուգլ Բիզնեսում պետք չէ ներբեռնել ինչ-որ ծրագիր։ Պարզապես հարկավոր է գրանցել էլեկտրոնային փոստարկղ՝ Gmail հարթակում։

Այնուհետև էկրանի աջ կողմում կտեսնեք Business Profile (Профиль Компании) բաժինը՝


Google Armenia


Այստեղ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները գրանցելուց հետո հարկավոր է սիստեմատիկ քայլեր ձեռնարկել՝ Գուգլի լավագույն ընկերությունների թոփում հայտնվելու համար։

 5 քայլ, որ առաջխաղացնես քո ընկերության GMB-ը

Եթե արդեն նշել ես բիզնեսիդ գեոլոկացիան, կատեգորիան, կոնտակտային տվյաներն ու մնացած բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, անցել ես վերիֆիկացիան, ապա քեզ մնում է մշակել ռազմավարություն և կատարել հետևյալ քայլերը՝

  • Պարբերաբար կատարել նոր հրապարակումներ

    Այստեղ մի նրբություն կա՝ պետք է ընտրել հրապարակման կատեգորիան և, եթե անհրաժեշտ է, նշել գործողության կոչը (զանգել, տեսնել ավելին և այլն)։

  • Ավելացնել նկարներ՝ վերնագրերով

    Նկարները կարող են լինել տարածքից, ներկայացնեն թիմի անդամներին, ծառայությունները և եթե վաճառք եք իրականացնում՝ ապրանքատեսակը։


  • Ավելացնել ռեվյուները

    Մոտիվացնել հաճախորդներին ռեվյուներ թողնել՝ անկեղծ մեկնաբանություններով։ Նաև կարևոր է պատասխանել նրանց։


  • Օգտագործել բանալի բառեր

    Բանալի բառերը շատ կաևոր են թե’ նկարների անունները գրելիս, թե’ հրապարակումների տեքստերը գրելիս և թե’ այլ քոնթենթի դեպքում։


  • Հետևել արդյունքներին և կատարել վերլուծություններ

    Գուգլ Բիզնեսին հետևողական լինելը ներառում է նաև անհրաժեշտության դեպքում նոր մարքեթինգային ռազմավարության մշակում՝ արդյուքնքերի հիման վրա։


Ահա կարևորագույն քայլերը, որոնց պետք է հետևել՝ ընկերության լոկալ SEO-ի առաջընթացն ապահովելու համար։ Չենք մոռանում, որ Google Business-ն այն գործիքն է, որից օգտվում են շատերն անգամ առանց գիտակցելու։ Բավական է պարզապես փնտրել որևէ բիզնեսի գտնվելու վայրը կամ կատեգորիան՝ և եթե քո բիզնեսը մշտապես թարմացվում է տվյալ հարթակում, ապա այն կհայտնվի օգտատիրոջ աչքի առաջ՝ առաջիններից մեկը։

SEO-ին, մարքեթինգին և այլ թվային ծառայություններին ավելի լավ ծանոթանալու համար կարդա մեր բլոգի այլ նյութերն այստեղ։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։
📩 Ուղարկել հարցում→

Վերջին բլոգեր

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը