Բիզնես կայքի 4 գլխավոր թշնամիները
Որակյալ և արագ աշխատող կայքը բիզնեսի հաջողության մեջ որոշիչ դեր ունի։ Այդ մասին արդեն բազմիցս խոսել ենք։ Ամենից զատ՝ շատերը, այնուամենայնիվ, սովորել են սեփական սխալների վրա։ Ինչը, հավանաբար, ազդել է աշխատանքի արագության և որակի վրա (սկզբնական շրջանում՝ հաստատ)։ Եվ չնայած դրան, մենք վստահ են որ կարևոր է իմանալ, թե ինչը կվնասի կայքիդ հեղինակությանը։ Չէ՞ որ կայքը պիտի լավագույն կերպով ներկայացնի քո բրենդը։
Այս ամենը հասկանալու համար դուրս ենք բերել այն 4 գլխավոր սխալները, որունք թույլ են տալիս շատ սեփականատերեր կամ տնօրեններ՝ կայք պատվիրելիս։
- Փակ ռեվյուներ
Ի՞նչ ես առաջինը նայում որեպես հաճախորդ ինչ-որ կայք այցելելիս։ Այո, նկարներով իրական մեկնաբանություններ։
Իսկ եթե տվյալ բաժինը փակ է կամ առհասարակ բացակայում է՝ վստահությունդ կորում է և ընտրության հնարավորության դեպքում նախապատվությունդ կտաս այն կայքին, որն ունի նման բաժին։ - Շատ և վեբ քոնթենթի կանոններին անհամապատասխան տեքստեր
Օրինակ պատահում է, երբ բլոգային տեքստը գրված է ծառայությունների բաժնում, ինչը մի քանի անգամ կրճատում է օգտատերերի այցելությունների քանակը։ Քանի որ անձն, ով ծառայությունների կամ ապրանքների բաժին է եկել, արդեն պատրաստ է գնում կատարել և տրամադրված չէ կարդալ երկար տեքստեր՝ օրինակներով և համեմատություններով համեմված։ - Կայքի դիզայնի «ստանդարտներից դուրս» կառուցվածք
Կրեատիվը ողջունելի է գրեթե միշտ (երբ այն արդարացված է), սակայն խոսքը դրա մասին չէ։ Պարզ օրինակ՝ օնլայն շոփ մուտք գործելիս դու ունես հստակ պատկերացում, թե որտեղ է լինելու զամբյուղը, որտեղ է չեքաութի կոճակը, ապրանքը և դրա նկարագրությունը։ Եթե էջում նախ տեսնես նկարագրությունը, հետո՝ գինը և ապա՝ նկարը, ի՞նչ կանես։ Հավանաբար, դուրս կգաս կայքից՝ դիսկոմֆորտի պատճառով։ - Առանց օպտիմիզացիայի կայք
Կարող է թվալ, թե առանց SEO մասնագետի ծառայությունների հնարավոր է բաձր դիրքեր ապահովել PPC գովազդի հաշվին, սակայն որոնողական համակարգերը (հատկապես՝ Google-ը) տարբերում են օգտատերերի վճարված և օրգանիկ հոսքը։ Տեղաբաշխումն իրականացվում է այնպես, որ վճարովի գովազդով կայքերը առաջինն են search-ում, բայց՝ «Ad» նշումով։
Ի հավելում նշենք, որ այս ամենը չանելը միայն բավարար չէ։ Վերոնշյալ կետերից յուրաքանչյուրն ունի իրենից բխող to do list՝ առանձին կանոններով, որոնց իմացությունը պարտադիր չէ, եթե դու բիզնեսի սեփականատերն ես և կապ չունես տվյալ ոլորտների հետ։ Քեզ հարկավոր է գրագետ՝
Կամ կարող ես գտնել թիմ, ով կզբաղվի այս բոլոր հարցերով՝ հետևելով բոլոր պրոցեսներին և պատասխանատվություն կրելով արդունքի համար։