SEO
20.05.2022

Bounce Rate կամ «Հետաքրքրի՛ր ինձ, եթե կարող ես»

Bounce Rate կամ «Հետաքրքրի՛ր ինձ, եթե կարող ես» | Webstart


Խոսենք օգտատերերին պիտանի քոնթենթի մասին։

Ամեն անգամ ինչ-որ կայք մուտք գործելիս մենք հույս ունենք, որ քոնթենթն ու վերնագիրը համապատասխան են։ Հոգնել ենք գուշակել՝ արդյոք այս անգամ քլիքբե՞յթ է լինելու, թե՝ ոչ։ Իսկ հիմա այս ամենին նայենք հակառակ՝ մեզ արդեն լավ ծանոթ, որոնողական համակարգերի կողմից։

Ենթադրենք, 3000 հոգի մուտք են գործել կայքի որևէ էջ և անմիջապես դուրս եկել։ ԲՈԼՈՐԸ։ Սա համակարգի համար խնդրի դուրսբերում է՝ ազդանշան, որ նշված տեղեկություններն իրականում հետաքրքիր չեն թիրախային լսարանին, ավելին՝ հիասթափեցնող են նրանց համար։ Հետևաբար, պետք է տվյալ էջն այլևս ցույց չտալ օգտատերերին։ Արդյունքում, կայքը զիջում է իր դիրքերը Գուգլում կամ Յանդեքսում։

Այդ ցուցանիշը կոչվում է Bounce Rate։ Կայք մուտք գործած և «առաջ չգնացած», հենց այդժամ այդտեղից դուրս եկած օգտատերերի տոկոսային հարաբերությունը։

Ո՞րն է Bounce Rate-ի օպտիմալ տոկոսը


Ընդունված է համարել, որ օգտատերերի որոշակի քանակ այնուամենայնիվ հետ է վերադառնալու՝ այլ քոնթենթ գտնելու համար։ Ինչից բխում է, որ այդ թիվը չի կարող լինել 0։ Եթե այդպես է, մի’ շտապեք գլուխ գովել, հնարավոր է ստուգելու գործիքների մեջ ինչ-որ բան սարքին չէ։

Եվ այսպես՝

  • 26-40%-ը լավ ցուցանիշ է։ Նշանակում է, ամեն ինչ խաղաղ է և կարելի է մշակել նոր ռազմավարություն՝ այն բարելավելու համար։

  • 41-55%-ը քոնթենթի բարելավման ազդանշան է. կայքը չի’ արդարացնում միջին վիճակագրական օգտատիրոջ սպասելիքները։ Միգուցե վերնագրերն ու պարունակությունը համապատասխան չեն։

  • 56-70%-ը զգուշացում է՝ ստուգեք, միգուցե կայքը լուրջ տեխնիկական խնդիրներ ունի։

  • 70-ից բարձր ցանկացած թիվ համարժեք է SEO աղետի, պետք է արագ քայլեր ձեռնարկել՝ նախապես ստուգելով հնարավորինս և անհնարին բոլոր բաժինները, այնուհետև հերթով աշխատելով դրանց վրա։


Ցածր Bounce Rate-ի թշնամիները


Ասում էինք չէ՞, որ մոբայլ չափսերով հարմարեցված կայքերն են հաղթելու։ Չենք սխալվել 😉 Թվային աշխարհում բարձր վարկանիշ ունենալու համար պետք է խուսափել նաև հետևյալից՝

  • Ոչ ռեսփոնսիվ դիզայն
  • Վատ կարդացվող տեքստ՝ առանց նկարների և երկար նախադասություններով
  • «Ծանր» նկարներ
  • Դանդաղ բացվող էջ
  • Չբացվող նկար
  • 404 Error էջի վրա՝ երբ էջն այլևս չկա կամ լինքը փոփոխության է ենթարկվել
  • Քլիքբեյթ՝ նյութի վերնագրում՝ երբ վերնագիրը սկանդալային է, իսկ նյութ կամ չկա, կամ այն չի համապատասխանում վենագրին։ Հաստատ յուրաքանչյուրս կհիշենք գեթ մեկ նման կայք։
  • Զզվեցնող և շատ ու անտեղի գովազդ, որը փակում է էջի մեծ մասը՝ խաթարելով քոնթենթի տեսանելիությունը։


Ամփոփում


Մի խոսքով, երբ չունեք քոնթենթ մենեջեր կամ մարդ, ով հետևում է կայքի «առողջությանը», միշտ հնարավոր է նման խնդիրներ առաջանան։ Սա անընդհատ կրկնվող պրոցես է՝ հիգիենայի նման։ Այնպես որ, այդ պրոցեսին հարկավոր է տրամադրել ռեսուրս և ժամանակ, եթե ուզում ես հետաքրքված օգտատերեր ներգրավել, որոնք հեշտությամբ կդառնան մշտական հաճախորդ։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։
📩 Ուղարկել հարցում→

Վերջին բլոգեր

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը