Ինչպե՞ս ԱՎԵԼԻ ՇԱՏ օգուտ ստանալ բիզնես կայքից

April 22, 2022 Մարքեթինգ
Կայքիկոնվերսիայիօպտիմիզացիաnbsp| WEBSTART

*այս բլոգում կպատմենք կոնվերսիայի տոկոսի և դրա օպտիմիզացիայի մասին

Ենթադրենք, ունենք լավ գրված քոնթենթ, արվել է SEO օպտիմիզացիա: Կայք մուտք են գործում շատ մարդիկ և կան վաճառքներ: Կասես՝ էլ ի՞նչ է հարկավոր:

Հաջորդ քայլը պետք է լինի արդեն քչացնել ներդրումներն ու ավելացնել վաճառքները, որպեսզի բիզնեսն անմիջական կախվածություն չունենա գովազդից:

Իսկ ինչպե՞ս հաշվել օգուտն ու հասկանալ, որտեղից և ինչ կրճատել, ավելացնել կամ փոփոխել: Այստեղ օգնության է գալիս կոնվերսիայի օպտիմիզացիան:


Հաշվել կայքի կոնվերսիայի տոկոսը պետք է հետևյա կերպ՝ օգտատերերի պատվերները (user unique orders) բաժանել օգտատերերի այցելությունների թվին (user sessions) և բազմապատկել 100-ով:

Լավ, իսկ ինչպե՞ս ավելացնել այդ թիվը:


Ի՞նչ է CRO-ն և եր՞բ է այն անհրաժեշտ


Ցանկացած կայք, որպես մարքեթինգային գործիք, ունի կոնվերսիայի ցուցանիշ, անկախ նրանից դուք հետևում եք այդ պրոցեսին, թե ոչ: Կոնվերսիան կատարված գնումների տոկոսն է: Օրինակ, թե մուտք գործող օգտատերերից քանիսն են դարձել հաճախորդ կամ հետևել գործողության կոչին (call to action) և գրել, զանգել կամ անցում կատարել հղումով: Ցանկացած նման անցում համարվում է վաճառք:

Առանց մարքեթինգի ծախսերն ավելացնելու՝ կոնվերսիայի տոկոսը բարձրացնելու պրոցեսը հենց կոնվերսիայի օպտիմիզացիան է (CRO կամ Conversion Rate Optimization): Այն կարող է վերաբերվել թե՛ կայքին, թե՛ մոբայլ հավելվածին: Հաճախ օգնության է գալիս A/B թեստավորումը, քանի որ նման օպտիմիզացիան կապ ունի օգտատերերի անմիջական ռեակցիայի հետ: Թիրախային լսարանը պետք է առավելագույնս ներգրավված լինի կայքում և հեշտ հասնի նպատակին: Հետևաբար՝ այստեղ օգնության է գալիս ցանկցած արդարացված կրեատիվ մտահաղացում:


CRO-ն և SEO-ն


Փաստացի, և՛ որոնողական համակարգերի, և՛ կոնվերսիայի տոկոսի օպտիմիզացիան ծառայում են նույն նպատակին: Երկուսն էլ արվում են կայքից առավելագույն օգուտ ստանալու համար: Երկուսն էլ արվում են պարբերաբար: Գաղտնիք չէ, որ ցանկալի արդյունքն ապահովելու համար բավական չէ մեկ անգամ օպտիմիզացնել կայքը:

Սա նշանակում է, որ Conversion Rate Optimization-ը SEO-ում երկրորդային, բայց կարևոր դեր է տանում: Այն, իհարկե, Գուգլում զբաղեցրած դիրքերի վրա չի ազդում, բայց օգնում է՝ ինչպես որակյալ և օգտատերերի համար ակտուալ քոնթենթը: Ինչը դոմեյնի ռեյտինգի (domain rating) համար որոշիչ չափանիշ է:

Եվ իհարկե, 2 դեպքում էլ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն վաճառքներն ավելացնելու կամ կայքն օպտիմիզացնելու համար:

Քայլեր, որոնք պետք է անել կայքի կոնվերսիան ավելացնելու համար


Ինչպես նշեցինք, CRO-ի թվի աճն ապահովելու համար անհրաժեշտ է կրեատիվություն ցուցաբերել: Իսկ կայքում ստեղծագործելու և մշտապես թարմ ինֆորմացիա հաղորդելու տեղը բլոգի և նորությունների բաժինն է: Հետևաբար, օպտիմիզացիայի ստրատեգիան հիմնականում կապված է լինելու բլոգի վարման հետ:

  1. Բլոգփոստերում հատուկ ուշադրություն դարձնել CTA-ներին՝ տանելով վաճառքի
  2. Բլոգից լիդեր գեներացնելու մեխանիզմներ մշակել
  3. Լենդինգ էջեր ստեղծել՝ A/B testing-ով
  4. Հատուկ ուշադրություն դարձնելլ լենդինգ էջերի օպտիմիզացիային
  5. Առանձին SEO օպտիմիզացնել նաև անհրաժեշտ էջերը


Առանց կոնվերսիայի օպտիմիզացիայի բիզնեսը չի մանահա, սակայն մրցակցային մնալու, ընդլայնվելու և աճ ապահովելու համար այն անփոխարինելի գործիք է: Իսկ ցանկացած բիզնեսի համար դա կենսական նշանակություն ունի:

Հետևեք մեր գրառումներին՝ բիզնեսն ավելի հաշվարկված հաջողության հասցնելու համար:

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });