Օգտակար խորհուրդներ
28.05.2022

Բիզնես կայքի 4 գլխավոր թշնամիները

Բիզնես կայքի 4 գլխավոր թշնամիները | Webstart

Որակյալ և արագ աշխատող կայքը բիզնեսի հաջողության մեջ որոշիչ դեր ունի։ Այդ մասին արդեն բազմիցս խոսել ենք։ Ամենից զատ՝ շատերը, այնուամենայնիվ, սովորել են սեփական սխալների վրա։ Ինչը, հավանաբար, ազդել է աշխատանքի արագության և որակի վրա (սկզբնական շրջանում՝ հաստատ)։ Եվ չնայած դրան, մենք վստահ են որ կարևոր է իմանալ, թե ինչը կվնասի կայքիդ հեղինակությանը։ Չէ՞ որ կայքը պիտի լավագույն կերպով ներկայացնի քո բրենդը։

Այս ամենը հասկանալու համար դուրս ենք բերել այն 4 գլխավոր սխալները, որունք թույլ են տալիս շատ սեփականատերեր կամ տնօրեններ՝ կայք պատվիրելիս։

  1. Փակ ռեվյուներ

    Ի՞նչ ես առաջինը նայում որեպես հաճախորդ ինչ-որ կայք այցելելիս։ Այո, նկարներով իրական մեկնաբանություններ։
    Իսկ եթե տվյալ բաժինը փակ է կամ առհասարակ բացակայում է՝ վստահությունդ կորում է և ընտրության հնարավորության դեպքում նախապատվությունդ կտաս այն կայքին, որն ունի նման բաժին։

  2. Շատ և վեբ քոնթենթի կանոններին անհամապատասխան տեքստեր

    Օրինակ պատահում է, երբ բլոգային տեքստը գրված է ծառայությունների բաժնում, ինչը մի քանի անգամ կրճատում է օգտատերերի այցելությունների քանակը։ Քանի որ անձն, ով ծառայությունների կամ ապրանքների բաժին է եկել, արդեն պատրաստ է գնում կատարել և տրամադրված չէ կարդալ երկար տեքստեր՝ օրինակներով և համեմատություններով համեմված։

  3. Կայքի դիզայնի «ստանդարտներից դուրս» կառուցվածք

    Կրեատիվը ողջունելի է գրեթե միշտ (երբ այն արդարացված է), սակայն խոսքը դրա մասին չէ։ Պարզ օրինակ՝ օնլայն շոփ մուտք գործելիս դու ունես հստակ պատկերացում, թե որտեղ է լինելու զամբյուղը, որտեղ է չեքաութի կոճակը, ապրանքը և դրա նկարագրությունը։ Եթե էջում նախ տեսնես նկարագրությունը, հետո՝ գինը և ապա՝ նկարը, ի՞նչ կանես։ Հավանաբար, դուրս կգաս կայքից՝ դիսկոմֆորտի պատճառով։


  4. Առանց օպտիմիզացիայի կայք

    Կարող է թվալ, թե առանց SEO մասնագետի ծառայությունների հնարավոր է բաձր դիրքեր ապահովել PPC գովազդի հաշվին, սակայն որոնողական համակարգերը (հատկապես՝ Google-ը) տարբերում են օգտատերերի վճարված և օրգանիկ հոսքը։ Տեղաբաշխումն իրականացվում է այնպես, որ վճարովի գովազդով կայքերը առաջինն են search-ում, բայց՝ «Ad» նշումով։


Ի հավելում նշենք, որ այս ամենը չանելը միայն բավարար չէ։ Վերոնշյալ կետերից յուրաքանչյուրն ունի իրենից բխող to do list՝ առանձին կանոններով, որոնց իմացությունը պարտադիր չէ, եթե դու բիզնեսի սեփականատերն ես և կապ չունես տվյալ ոլորտների հետ։ Քեզ հարկավոր է գրագետ՝

  1. Թվային մարքեթինգի մասնագետ
  2. Քոփիրայթեր
  3. UX/UI դիզայներ
  4. SEO մասնագետ

Կամ կարող ես գտնել թիմ, ով կզբաղվի այս բոլոր հարցերով՝ հետևելով բոլոր պրոցեսներին և պատասխանատվություն կրելով արդունքի համար։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։
📩 Ուղարկել հարցում→

Վերջին բլոգեր

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը