Մոդուլներ
03.02.2022

ConverseBank-ի վճարային մոդուլ Opencart 2x. 3x.

ConverseBank-ի վճարային մոդուլ Opencart 2x. 3x. | Webstart

Մեր թիմի կողմից պատրաստվել է CMS Opencart 2x և Opencart 3x. տարբերակների համար վճարային մոդուլ որը հնարավորություն կտա ձեզ ինքնուրույն առանց ծրագրավորողի միջամտությամբ միացնել կայքին ConverseBank eCommerce վճարային համակարգը և ընդունել ձեր կայքում օնլայն վճարումներ:

Ի՞նչ է Opencart-ը

OpenCartCMS-ի (Content Management System) գործիք է, ինչպես, օրինակ, WordPress-ը: Սակայն, ի տարբերություն վերջինիս, պահանջում է ավելի քիչ ռեսուրսներ։ Այն շատ հարմար է ինտերնետային խանութների և կատալոգ կայքերի համար։

Նախ և առաջ, Opencartն ավելի քիչ ռեսուրս է պահանջում և իր կազմությամբ ավելի պարզ է։ Սակայն բանիմաց ծրագրավորողի ձեռքում այն կարող է դառնալ ձեր բիզնեսի զարգացման գրավականը։ Այս պարագայում ավելի կարևոր է, որ կայքով զբաղվի լավ մասնագետ, քանի որ տվյալ CMS-ը հետևյալ տեսակների համար է՝

1․ Կայք կատալոգ
2․ Օնլայն խանութ

Իսկ դա նշանակում է, որ մի փոքր անճշտությունը կարող է հանգեցնել գումարի և/կամ անձնական տվյալների կորստի թե՛ ձեր և թե՛ հաճախորդի կողմից։ Հետևանքների մասին նշելն անգամ ավելորդ է։

Իսկ ինչպե՞ս է դա արվում

Բացատրենք։ Opencart-ը քիչ ռեսուրսներ է պահանջում և հետևաբար, համակարգն աշխատում է արդեն իսկ մշակված շաբլոններով։ Մեր մասնագետները որոշեցին օգտագործել դա, որպես հիմք ու ստեղծել մոդուլը, որը հնարավորություն կտա ձեզ 15 րոպեում (այդքան է տևում դրա տեղադրելը) ունենալ հնարավորություն ընդունել վճարումներ ArCa, Visa, Mastercard համակարգերով։ Այնուհետև EVOCABANK-ն ուղարկում է լոգինն ու գաղտնաբառն անմիջապես ձեզ։

Opencart-ի առավելությունները՝

1․ Opencart -ը կարող է աշխատել ցանկացած սերվերով
2․ Կան 1000-ից ավել պատրաստի դիզայններ
3․ Շաբլոնների շնորհիվ կայքը շատ արագ է պատրաստվում․ կարող եք այն ստեղծել ցանկացած բարդության
4․ Վճարման եղանակները շատ են
5․ Նրանց համար, ովքեր գրանցված չեն կայքում, կա ժամանակավոր զամբյուղ, իսկ հաճախորդներինը մշտական է
6․ Կայք այցելությունների, ապրանքների դիտումների ու վաճառքի ամբողջական վիճակագրության տրամադրում

Ինչու՞ ընտրել մեզ

Webstart թվային ընկերությունը միակն է Հայաստանում, ով տրամադրում է վճարային համակարգի մոդուլ նման օնլայն խանութներին։ Իսկ դա նշանակում է, որ ձեր ինտերնետային խանութը կունենա բազմաթիվ հնարավորություններ ու կտարբերվի այս CMS-ով պատրաստված մյուս կայքերից (չէ՞ որ շաբլոններով պատրաստված նույնիսկ ամենաթրենդային հագուստի online shop-երն ի վերջո միմյանց նման են ստացվում)։

Մոդուլը գնելու համար զանգահարեք մեզ: 043-534-534 հեռախոսահամարով:


Rozik Avetistyan Administrator Webstart Group
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։
📩 Ուղարկել հարցում→

Վերջին բլոգեր

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը