Ameriabank-ի վճարային մոդուլ CMS Opencart 2x և Opencart 3x.
Մեր թիմի կողմից պատրաստվել է CMS Opencart 2x և Opencart 3x. տարբերակների համար վճարային մոդուլ, որը հնարավորություն կտա ձեզ ինքնուրույն՝ առանց ծրագրավորողի միջամտության, միացնել կայքին Ameriabank eCommerce վճարային համակարգը և ընդունել ձեր կայքում օնլայն վճարումներ:
Ի՞նչ է Opencart-ը
OpenCart-ը CMS-ի (Content Management System) գործիք է, ինչպես, օրինակ, WordPress-ը: Սակայն, ի տարբերություն վերջինիս, պահանջում է ավելի քիչ ռեսուրսներ։ Այն շատ հարմար է ինտերնետային խանութների և կատալոգ կայքերի համար։
Նախ և առաջ, Opencart Payment Gateway-ն ավելի քիչ ռեսուրս է պահանջում և իր կազմությամբ ավելի պարզ է։ Սակայն բանիմաց ծրագրավորողի ձեռքում այն կարող է դառնալ ձեր բիզնեսի զարգացման գրավականը։ Այս պարագայում ավելի կարևոր է, որ կայքով զբաղվի լավ մասնագետ, քանի որ տվյալ CMS-ը հետևյալ տեսակների համար է՝
1․ Կայք կատալոգ
2․ Օնլայն խանութ
Իսկ դա նշանակում է, որ մի փոքր անճշտությունը կարող է հանգեցնել գումարի և/կամ անձնական տվյալների կորստի թե՛ ձեր և թե՛ հաճախորդի կողմից։ Հետևանքների մասին նշելն անգամ ավելորդ է։ Օնլայն վճարումների դեպքում չի կարելի սխալվել։
Իսկ ինչպե՞ս է դա արվում
Բացատրենք։ Opencart-ը քիչ ռեսուրսներ է պահանջում և հետևաբար, համակարգն աշխատում է արդեն իսկ մշակված շաբլոններով։ Մեր մասնագետները որոշեցին օգտագործել դա, որպես հիմք ու ստեղծել մոդուլը, որը հնարավորություն կտա ձեզ 15 րոպեում (այդքան է տևում դրա տեղադրելը) ունենալ հնարավորություն ընդունել վճարումներ ArCa, Visa, Mastercard համակարգերով։ Այնուհետև AMERIABANK-ն ուղարկում է լոգինն ու գաղտնաբառն անմիջապես ձեզ։
Opencart-ի առավելությունները՝
1․ Opencart -ը կարող է աշխատել ցանկացած սերվերով
2․ Կան 1000-ից ավել պատրաստի դիզայններ
3․ Շաբլոնների շնորհիվ կայքը շատ արագ է պատրաստվում․ կարող եք այն ստեղծել ցանկացած բարդության
4․ Վճարման եղանակները շատ են
5․ Նրանց համար, ովքեր գրանցված չեն կայքում, կա ժամանակավոր զամբյուղ, իսկ հաճախորդներինը մշտական է
6․ Կայք այցելությունների, ապրանքների դիտումների ու վաճառքի ամբողջական վիճակագրության տրամադրում
Ինչու՞ ընտրել մեզ
Webstart թվային ընկերությունը միակն է Հայաստանում, ով տրամադրում է վճարային համակարգի մոդուլ նման օնլայն խանութներին։ Իսկ դա նշանակում է, որ ձեր ինտերնետային խանութը կունենա բազմաթիվ հնարավորություններ ու կտարբերվի այս CMS-ով պատրաստված մյուս կայքերից (չէ՞ որ շաբլոններով պատրաստված նույնիսկ ամենաթրենդային հագուստի online shop-երն ի վերջո միմյանց նման են ստացվում)։