SEO
03.05.2022

Ի՞նչն է օգնում Google-ի TOP-ում հայտնվել | RankBrain

Ի՞նչն է օգնում Google-ի TOP-ում հայտնվել | RankBrain | Webstart



SEO-ի իմաստը հենց դա է՝ զբաղեցնել TOP և այլ՝ որքան հնարավոր է բարձր դիրքեր որոնողական համակարգերի առաջին էջում:

Իսկ ի՞նչ է պետք առաջին էջում հայտնվելու համար:
Ինչպես արդեն  գիտենք, Google, Yandex, Yahoo, Bing և այլ որոնողական համակարգերն ունեն իրենց կանոնները: Բայց թե ով կամ ինչն է թելադրում դրանք՝ կիմանանք այս նյութում:

AI-ի կարևորությունը SEO-ում

Որպեսզի որոնողական համակարգում առաջինը  հայտնվեն իրոք որակյալ կայքերը և տան օգտատերերին անհրաժեշտ ինֆորմացիան (հենց այն, ինչը նրանք փնտրել են), Գուգլում սկսեցին մշակել որոշակի ալգորիթմներ, որոնք 20 տարում էվոլյուցիա են ապրել՝ տեխնիկայի և մարդկության պահանջների զարգացմանը զուգընթաց:

Ալգորիթմի վերջին ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ թարմացումներից է Google RankBrain-ը: Այն է՝ արհեստական բանականությամբ (AI, ԱԲ) աշխատող machine-learning: Այսինքն, ալգորիթմն ունակ է ժամանակի ընթացքում ինքնուրույն կատարելագործվել՝ մարդկանց հարցումներից և տրամադրած ինֆորմացիայից ելնելով, այդպիսով բարելավելով որոնողական համակարգի աշխատանքն ու բարձրացնելով արդյունավետությունը:

Նաև նշենք, որ RankBrain-ը Գուգլի ամբողջ ալգորիթմը չէ, այլ միայն դրա մի բաղկացուցիչ մաս:

Առանց AI-ի այդ ամենը պետք է աներ մի մեծ թիմ՝ ծախսելով անհամեմատ ավելի երկար ժամանակ և ռեսուրսներ:


Արդյո՞ք RankBrain-ը Գուգլի Ranking Factor է


Ավելի շուտ, այն օգնում է որակյալ քոնթենթ ունեցող կայքերին գրավել թոփ դիրքեր: Ըստ Գուգլի 2016թ հայտարարության՝ բարձր ranking ունենալու 3 կարևորագույն ազդակներն են՝

1. Ակտուալ քոնթենթ
2. Որակյալ հղումներ
3. RankBrain-ը

Սա նշանակում է, որ հարկավոր է հատուկ օպտիմիզացնել կայքը RankBrain-ի համար:

Քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես դա անել՝

  1. Բարձրացրու կայքիդ վարկանիշը, հետևելով թե ինչ քոնթենթ է ուզում կարդալ/տեսնել հիմնական լսարանդ: Դա կօգնի նաև Dwell Time ցուցանշն ավելացնել:
  2. ՈՒշադրություն դարձրու միջին երկարության բանալի բառերին (mid-tail keywords 3-4 բառ):
  3. Բարձրացրու կայքիդ Click-Through Rates ցուցանիշը (CTR = Clicks/Impressions):
  4. Ցանկացած քոնթենթ ստեղծիր նախորդի արդյունավետությունը չափելուց հետո: Այսպես կարող ես հաշվարկել այն և ստանալ 10x Content ասվածը: Ամեն հաջորդ քոնթենթ 10 անգամ ավելի լավը պիտի լինի, քան նախորդը:


Իհարկե այս ամենը բարդ թվացող պրոցես է և սիստեմատիկ աշխատանք է պահանջում: Այնպես որ, կայքից ավելի շատ օգուտ ստանալու համար կարող եք դիմել մեզ՝ նախապես ծանոթանալով մեր պորտֆոլիոյին:

Rozik Avetistyan Administrator Webstart Group
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։
📩 Ուղարկել հարցում→

Վերջին բլոգեր

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը