fbpx

10 լավագույն ֆիլմերը ծրագրավորման մասին

15/07/2022
դիտել 10 լավագույն ֆիլմեր ծրագրավորման մասինnbsp| WEBSTART



Գեղարվեստական ֆիլմերը հատկություն ունեն իրականությունը գեղեցկացնելու և ցանկալի դարձնելու։ Հիշու՞մ ես առաջին «մասնագիտական կողմնորոշումդ» փոքր տարիքում ինչի հիման վրա էր։ Ի՞նչն էր հանդիսացել ոգեշնչում։ Հաստատ՝ ինչ-որ ֆիլմ, մուլտֆիլմ կամ հաղորդում էիր տեսել, ապա որոշել, որ դառնալու ես, օրինակ, իրավաբան, վարորդ կամ տաքսու վարորդ (դու է՞լ հիշեցիր Րիզ Ուիզերսփունի «Շիկահերն օրենքի մեջ» ֆիլմը, «Տաքսին» կամ էլ «Ֆորսաժը»)։ Ամենապահանջված մասնագիտությունների հետքերով գնալով՝ այս նյութով բերել ենք քեզ 10 լավագույն ֆիլմեր ծրագրավորման մասին։

  1. «Ջոբս»

Հանրահայտ game changer Սթիվ Ջոբսի մասին այնքան շատ տարբեր ֆիլմեր են նկարել, որ եթե բոլորը հավաքենք մի նյութի մեջ՝ այս թոփ 10-ը հաստատ քիչ կլինի 🙂 Էշթոն Քաթչերի մասնակցությամբ ֆիլմն այդ ցանկի must watch-ն է։

  1. «Սոցիալական ցանց»

Ատղային դերասնական կազմը գլխավորում է Ջասթին Թիմբերլեյքը, իսկ ֆիլմի ռեժիսորը Դեվիդ Ֆինչերն է։ Այստեղ յուրահատուկ ձևով ներկայացված է սոցիալական ցանցերի «հայր» Facebook-ի ստեղծման պատմությունը։

  1. «Սիլիկոնե հովտի ծովահենները»

Microsoft-ի, Apple-ի և համակարգիչների ստեղծման պատմությունը՝ ներկայացված ոչ սովորական տեսանկյունից։ Թե ինչպես, ով եղավ հեղինակը և ով՝ շարժիչ ուժը, որպեսզի ի վերջո անձնական օգտագործման համակարգիչը՝ PC-ն, դառնա այն, ինչ այսօր սովոր ենք այն տեսնել։

  1. «Իմիտացիայի խաղ»

Շարունակելով PC-ների թեման, անդրադառնանք աշխարհի առաջին համակարգչին, որի ստեղծողը ո’չ Ջոբսն է, ո’չ էլ Գեյթսը։ Խոսքը մաթեմատիկոս Ալան Թյուրինգի մասին է, ով ապակոդավորել է գերմանական Էնիգման։ Ի դեպ, նրան մարմնավորում է Բենեդիկտ Քեմբերբեթչը։ Սա անպայման դիտելու կինո է հատկապես ծրագրավորողների համար։

  1. «Հինգերորդ իշխանությունը»

Քեմբերբեթչի մասնակցությամբ ևս մի ինտելեկտուալ ֆիլմ ենք բերել։ Այո, սա դասական հաքերների մասին կինոնկար չէ, այլ Վիկիլիքսի ստեղծման պատմության և հիմնադրի մասին։ Թե ինչ կարող է դառնալ մի պրոյեկտ, որը ստեղծվել էր որպես գործիք լրագրողների համար։

  1. «Մատրիցա»

Քեանու Րիվսի մասնակցությամբ այս գլուխգործոցն իննսունականներից ի վեր ստվեր է գցում հաքերների մասին ցանկացած ֆիլմի վրա։ Ժամանակն է վերհիշել ֆիլմի բոլոր մասերը և դիտել վերջինը՝ 2022թ-ին լույս տեսած։

  1. «Պատերազմի խաղերը»

Հաքերների մասին ֆիլմերը միշտ հերոսացնում, արդարացնում կամ հակառակը՝ ներկայացնում են նրանց որպես հանցագործ։ Բայց հաճախ իրականությունը չի համապատասխանում վերոնշյալ վարկածներից և ոչ մեկին։ Այս ֆիլմը մեր օրերի ամենաարդիական թեմաներց մեկի մասին է՝ թե ինչ կարող է պատահել, եթե ծնողը չհետևի երեխային և չմասնակցի նրա մեդիա գրագիտության ձևավորման մեջ։

  1. «Կոտրել»

Այս ֆիլմը կարելի է համարել հաքերների մասին լավագույն ֆիլմերից, քանի որ այն ևս իրական պատմության հիման վրա է նկարահանված։ Այն ամբողջությամբ ծրագրավորման մասին է։ Ավելին ասել չենք ուզում, պարզապես դիտիր թրեյլերը և կհասկանաս 😉 

  1. «Գրասենյակ»

«Ջենիֆեր Էնիսթոնն ու ծրագրավորողները»՝ այդպես մեր խմբագիրը կկոչեր այս ֆիլմը ։D Իրականում, այն ծրագրավորման մասին, ծրագրավորողների առօրյա կյանքը նկարագրող լավագույն ոչ մեյնսթրիմ ֆիլմերից է։

  1. «Մեր անունը Լեգիոն է»

Հաքտիվիստների սուբկուլտուրայի մասին այս հիանալի ֆիլմը հաքեր-ակտիվիստների ավելի վաղ շարժումների մասին է։ Եթե սիրում ես ծրագրավորում և ունես ազատ ժամանակ լավ ֆիլմեր դիտելու, այս կինոն նորովի կբացահայտի այդ աշխարհը քեզ համար։ Այն ցույց է տալիս, որ հաքերները երբեմն հավաքվում են նաև ոչ գումար կորզելու նպատակով։



Տվյալ ֆիլմացանկով որոշել ենք ցույց տալ ծրագրավորման մասին կինոնկարների ոչ ստանդարտ ներկայացուցիչներին՝ անկախ թողարկման թվականից և բյուջեի չափից, որպեսզի կարողանաս նաև դիտել այս ֆիլմերն օնլայն։ Հուսով ենք արդեն որոշեցիր, թե ինչ կինո նայել այսօր։

Իսկ եթե ցանկանում ես նաև կարդալ ծրագրավորման մասին, ապա պարզապես հետևիր մեր բլոգին, այստեղ մենք շաբաթական մի քանի անգամ կիսվում ենք մասնագիտական և թեմատիկ ժամանցային նյութերով։