Կայքի կառուցման ծրագրերը վատ են ազդում seo-ի վրա
Կայքի կառուցման ծրագիրը – գործիք է, որը հնարավորություն է տալիս առանց հատուկ ծրագրավորման գիտելիքների կատարել կայքի վիզուալ խմբագրում։
Գրեթե ցանկացած բիզնես սեփական կայքի կարիք ունի: Բայց միշտ չէ, որ կազմակերպությունները ունեն բյուջե այն ստեղծելու համար և այդ դեպքում նրանք դիմում եմ այս գործիքի օգնությանը, հաշվի չառնելով բազմաթիվ թերություններ և սահմանափակումներ։
Որոնցից կարող ենք նշել մի քանիսը՝
- անվճար գործիքների քանակը սահմանափակ է.
- ծրագրի կողմից չներկայացված տարբերակների ներդրման բարդություն
- կայքը մեկ այլ հոստինգ կամ հարթակ տեղափոխելու դժվարություն կամ անկարողություն
- որոնման համակարգերում վեբ կայքի առաջխաղացման սահմանափակ հնարավորություններ
- ընդհանուր շաբլոնների օգտագործում, ինչը միանշանակ չի նպաստում կայքի ունիկալության վրա
Կոնստրուկտորի օգնությամբ կայք ստեղծելիս մի մոռացեք, որ դա ձեր սեփականությունը չէ, դուք միայն վարձակալում եք այն: Սա նշանակում է, որ եթե այսօր դուք ունեք կայքի կարիք, իսկ վաղը ինչ ինչ պատճառներով պասիվ եք և չեք օգտագործում կայքը, ապա այն ապաակտիվանում է, իսկ հետո անվերադարձ վերանում: Եթե վեց ամիս հետո կրկին առաջանում է կայքի կարիք (դա տեղի է ունենում, օրինակ, սեզոնային բիզնեսի կամ այլընտրանքային մի շարք նախագծերի համար), դուք ստիպված կլինեք կրկին ստեղծել այն և զրոյից ավելացնել բոլոր նյութերը:
Մեկ այլ խնդիր է, եթե դուք ստեղծել եք կայքը, բայց որոշ ժամանակ հետո հասկացել եք, որ կոնստրուկտորը չի համապատասխանում ձեզ և որոշել եք դիմել CMS- ի օգնությանը, ապա ստիպված կլինեք կայքը զրոյից ստեղծել և կրկին ավելացնել անհրաժեշտ նյութերը:
Այդպիսով դուք վատնում եք ձեր ժամանակը, կայքը կորցնում է իր դիքերը որոնման համակարգերում:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ չարժե օգտագործել նման գործիքներ և պետք է վերահսկել կայքի տեխնիկական վիճակը: