SEO
31.05.2020

7 հիանալի անվճար գործիքներ SEO-ի համար

7 հիանալի անվճար գործիքներ SEO-ի համար | Webstart

Որպեսզի բիզնեսն արդյունավետ աշխատի COVID-19 –ի համաճարակից հետո, պետք է սկսել հիմա՝ օնլայն հարթակից։ Եթե SEO-ն ճիշտ գործի դնեք, օգտատերերի հոսքը ձեր կայք կավելանա։ Դե իսկ օպտիմիզացիայի վստահելի գործիքներ օգտագործելը ձեր աշխատանքն անհամեմատ կհեշտացնի։

Իսկ ի՞նչ հատկություններով պիտի օժտված լինի լավ SEO գործիքը։
Այն պիտի լինի՝

Արագ
Հեշտ՝ օգտագործման մեջ
Ցանկալի է՝ անվճար

Ձեզ համար առանձնացրել ենք եվրոպական մասնագետների ամենասիրելի 7 գործիքները։

Դե ինչ, սկսենք Գուգլից։

1․ Google PageSpeed Insights
Այժմ օգտատերերի մեծ մասը մուտք է գործում բջջային հավելվածներով։ Այդ պատճառով կարևոր է ստուգել ձեր կայքի աշխատանքը տարբեր սարքերից։ Այս գործիքն ունի բոնուսային առավելություններ, օրինակ՝ այն ներկայացնում է նաև UX դիզայնի արդյունավետությունը։

2․ Google Analytics
Վեբ կայքերի դեպքում դժվար է հասկանալ արդյո՞ք ձեր ընտրած թարգեթն արդյունավետ է, թե՝ ոչ։ Google Analytics-ը ներկայացնում է կայքի ամբողջական վերլուծություն ըստ վիճակագրության։ Դուք անգամ կարող եք տեսնել, թե ինչ բանալի բառերով են օգտատերերը հասել ձեր կայք։

3․ Google Search Console և Bing Webmaster Tools
Այս երկու գործիքները միասին օգտագործելը ձեզ տալիս է երկկողմանի անընդհատ վերլուծություն, իսկ սխալներ նկատելու դեպքում, համակարգն անմիջապես զգուշացնում է այդ մասին։

4․ Google Keyword Planner
Իմանալ, թե ինչ բանալի բառերով են մարդիկ ինֆորմացիա փնտրում և ճիշտօգտագործել դա, նշանակում է ավելացնել ձեր կայքի թրաֆիքը մի քանի անգամ։ Keyword Planner-ը տալիս է ձեր փնտրած բանալի բառի ամբողջական ամսեկան վիճակագրությունը, առաջարկելով նաև այլ ակտուալ տարբերակներ նշված բառի նհամապատասխան։

5․ Google Business Review Link Generator
Որոնման համակարգում բարձր դիրքեր ունենալու համար կարևոր է նաև հաճախորների կարծիքը։ Այս պարզ գործիքը թույլ է տալիս ստեղծել լինք և տեղադրելայն Գուգլում, որտեղ հաճախորդը կկիսվի ձեր բիզնեսի մասին իր տպավորություններով։

Բացի Գուգլից կան նաև տվյալ գործիքների այլ ընկերությունների անալոգներ, սակայն նշվածներն այս պահին ամենավստահելին են։ Այժմ, անցնենք առաջ։

6․ Schema Creator
Որոնման համակարգում առաջին դիրքերում հայտնվելուց զատ, կարևոր է նաև այն, թե ինչ քոնթենթով է կայքն այնտեղ հայտվում։ Schema Creator-ը հիանալի գործիք է, որը թույլ է տալիս օգտատերերին տեսնել գրավիչ ինֆորմացիա և, հետևաբար, մուտքգործել կայք։

7․ XML Sitemaps
Այս գործիքն անփոխարինելի է ծավալուն բիզնես կայքերի համար։ Այն հնարավորություն է տալիս անվճար ստեղծել մինչև 500 կայքի քարտեզ և տեղադրել Google Search Console-ում և Bing Webmaster Tools-ում։

Օպտիմիզացիայի գործիքները բազմատեսակ են։ Ցանկության դեպքում կարող եք գտնել ձեզ հարմար նաև այլ՝ անվճար և վճարովի գործիքներ։ Իսկ եթե ոլորտից այդքան էլ գլուխ չեք հանում, որպեսզի վատնած ժամանակն ու գումարն արդյունքներ բերեն, ցանկալի է դիմել մասնագետների։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։
📩 Ուղարկել հարցում→

Վերջին բլոգեր

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը