Ինչպե՞ս կազմել կայքի բրիֆ | WEBSTART TEAM (կցված օրինակով)

May 6, 2022 Օգտակար խորհուրդներ
կայքի բրիֆինգ և գնահատում օրինակներովnbsp| WEBSTART


Հիշու՞մ ես այն հաճախորդին, որ մի քանի հազար անգամ փոփոխություններ արեց նախնական պատվերի վրա ու այնքան, որ աշխատանքի ժամանակը կրկնապատկվեց, իսկ կոմպենսացիա չկար. դեռ մի բան էլ ուշացած պրոյեկտ ստացվեց։

Կամ միգուցե հենց դու՞ էս այդ հաճախորդը, ում պատվերի հասարակ փոփոխությունը դառնում էր երկար պատմություն։

WEBSTART-ի վաճառքի թիմի ղեկավար և դիզայնի մասով պրոյեկտ մենեջեր Դիանան մի քանի խորհուրդ և զգուշացումներ ունի՝ սեփական փորձից և դիտարկումներից ելնելով։

 
Նախ եկեք հասկանանք՝ ինչումն էր խնդիրը


Հիշենք, որ չեն լինում վատ և լավ հաճախորդներ, լինում է սխալ կազմած տեխնիկական առաջադրանք։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ խոսքը սխալ է հասկացվում, սակայն ճիշտ է փոխանցվել։ Մոռանում ենք։ Այո, այո, հաճախ անգամ մի քանի գրառում անելն էլ կարող է իրավիճակը փրկել։

Հաճախորդի հետ պետք է ճիշտ հարաբերություններ կառուցել հենց առաջին նամակից կամ զանգից։ Այն է՝ ամեն ինչի մասին տեղեկացնել նախապես, վերջնաժամկետները ճիշտ ներկայացնել, այլ ոչ թե՝ ըստ նրա ցանկության։ Վերջինս, հաճախ, ֆիզիկապես անհնար է։ Պետք չէ հաճոյանալու համար խոստանալ անիրական ժամկետներ։ Արդյունքում և’ հաճախորդն է դժգոհ, և’ գործն է ուշանում։ Ընկերությունն էլ վատ համբավ է ձեռք բերում։


Ո՞րն է լուծումը


Ըստ Դիանայի, խնդիրը լուծելու համար հարկավոր է կարողանալ ճիշտ գնահատել ժամկետները՝ փուլ առ փուլ բաժանելով աշխատանքը։
Հարկավոր է նաև թիմակիցների աշխատունակությանն ու ծանրաբեռնվածությանը իրատեսական մոտեցում ցուցաբերել՝ առանց գերագնահատելու կամ թերագնահատելու նրանց հնարավորություններն ու ժամանակը։

Սակայն թիմի հետ աշխատանքը միայն մեդալի մի կողմն է։ Այստեղ կա ոչ պակաս կարևոր հատված՝ հաճախորդի հետ գրագետ կոմունիկացիա վարել՝ առանց անընդհատ կապի մեջ լինելու։ Չէ՞ որ, շատ-շատերը չեն սիրում և ժամանակ չունեն անընդհատ զանգերին և նամակներին պատասխանելու։ Ի վերջո, չենք մոռանում աշխատանքային էթիկայի մասին ։)



Դրա համար հարկավոր է՝

  1. Ստանալ ողջ անհրաժեշտ ինֆորմացիան պրոյեկտի մասին
  2. Կազմել տեխնիկական բնութագիր (առաջադրանք բոլոր թիմերի համար)



Դիանան շեշտում է, որ սա նախ և առաջ դոկումենտացնում է այն աշխատանքները, որ պետք է տարվեն, օրինակ, կայք ստեղծելու համար։ Նաև ապահովագրում է հնարավոր թյուրիմացություններից։ Պրոյեկտի տեխնիկական հանձնարարությունը հաստատում է պատվիրատուն։ Նշված պրոցեսները հիմնականում գտնվում են պրոյեկտ մենեջերի պատասխանատվության ներքո։


Այ հենց այստեղ էլ մեզ օգնության է գալիս բրիֆը։ Այն է՝ կայքի ստեղծման կարճ բնութագիրը, որը լրացնում է հաճախորդն ինքնուրույն։ «Չնայած, մեր դեպքում պատահել է, որ պրոյեկտ մենեջերն է լրացրել այն՝ հաճախորդի հետ զրույցի ընթացքում։ Դա արվում է ըստ ցանկության, իսկ մեր դեպքում՝ գնորդն ուներ խնդիր»,- ավելացնում է Դիանան։


Ինչպե՞ս ճիշտ կազմել կայքի ստեղծման բրիֆ (օրինակով)


Մենք օրինակ ենք բերում կայքի ստեղծումը, քանի որ դա այթի ոլորտում ամենատարածված ծառայություններից է։ Նյութին կցված օրինակը կարելի է ձևափոխել, հարցեր ավելացնել և/կամ հանել, որպեսզի այն աշխատի նաև այլ ծառայությունների համար։

Դիանան շեշտում է, որ լավ բրիֆը պետք է ներառի հետևյալ մանրամասները՝

  1. Պրոյեկտի նպատակները
  2. Թիմի աշխատանքի արդյունավետության գնահատման միջոցները
  3. Նախատեսված բյուջեն
  4. Աշխատանքի իրականացման ցանկալի ժամանակը
  5. Տեղեկություններ ընկերության նպատակների և առաքելության մասին


Վերջ, այսքանը նվազագույնն է, որ պետք է իմանալ հաճախորդից՝ մինչև թիմի հետ պրոյեկտի գնահատում կատարելը։

Որպեսզի ավելի պարզ լինի նշվածը՝ Դինանան բլոգին կցել է ճիշտ կազմված բրիֆի օրինակ, որը կօգնի տեսնել բոլոր կետերը և հեշտ ու հստակ շփվել հաճախորդների հետ։

Բոլորիս մաղթում ենք հեշտ «առաջ գնացող», բայց և հետաքրքրիր պրոյեկտներ։ Իսկ մեր վերջին ծրագրավորման կամ մարքեթինգային աշխատանքները կարող ես տեսնել պորտֆոլիոյում։ 

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });