Ի՞նչն է օգնում Google-ի TOP-ում հայտնվել | RankBrain
SEO-ի իմաստը հենց դա է՝ զբաղեցնել TOP և այլ՝ որքան հնարավոր է բարձր դիրքեր որոնողական համակարգերի առաջին էջում:
Իսկ ի՞նչ է պետք առաջին էջում հայտնվելու համար:
Ինչպես արդեն գիտենք, Google, Yandex, Yahoo, Bing և այլ որոնողական համակարգերն ունեն իրենց կանոնները: Բայց թե ով կամ ինչն է թելադրում դրանք՝ կիմանանք այս նյութում:
AI-ի կարևորությունը SEO-ում
Որպեսզի որոնողական համակարգում առաջինը հայտնվեն իրոք որակյալ կայքերը և տան օգտատերերին անհրաժեշտ ինֆորմացիան (հենց այն, ինչը նրանք փնտրել են), Գուգլում սկսեցին մշակել որոշակի ալգորիթմներ, որոնք 20 տարում էվոլյուցիա են ապրել՝ տեխնիկայի և մարդկության պահանջների զարգացմանը զուգընթաց:Ալգորիթմի վերջին ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ թարմացումներից է Google RankBrain-ը: Այն է՝ արհեստական բանականությամբ (AI, ԱԲ) աշխատող machine-learning: Այսինքն, ալգորիթմն ունակ է ժամանակի ընթացքում ինքնուրույն կատարելագործվել՝ մարդկանց հարցումներից և տրամադրած ինֆորմացիայից ելնելով, այդպիսով բարելավելով որոնողական համակարգի աշխատանքն ու բարձրացնելով արդյունավետությունը:
Նաև նշենք, որ RankBrain-ը Գուգլի ամբողջ ալգորիթմը չէ, այլ միայն դրա մի բաղկացուցիչ մաս:
Առանց AI-ի այդ ամենը պետք է աներ մի մեծ թիմ՝ ծախսելով անհամեմատ ավելի երկար ժամանակ և ռեսուրսներ:
Արդյո՞ք RankBrain-ը Գուգլի Ranking Factor է
Ավելի շուտ, այն օգնում է որակյալ քոնթենթ ունեցող կայքերին գրավել թոփ դիրքեր: Ըստ Գուգլի 2016թ հայտարարության՝ բարձր ranking ունենալու 3 կարևորագույն ազդակներն են՝
1. Ակտուալ քոնթենթ
2. Որակյալ հղումներ
3. RankBrain-ը
Սա նշանակում է, որ հարկավոր է հատուկ օպտիմիզացնել կայքը RankBrain-ի համար:
Քայլ առ քայլ ուղեցույց, թե ինչպես դա անել՝
- Բարձրացրու կայքիդ վարկանիշը, հետևելով թե ինչ քոնթենթ է ուզում կարդալ/տեսնել հիմնական լսարանդ: Դա կօգնի նաև Dwell Time ցուցանշն ավելացնել:
- ՈՒշադրություն դարձրու միջին երկարության բանալի բառերին (mid-tail keywords 3-4 բառ):
- Բարձրացրու կայքիդ Click-Through Rates ցուցանիշը (CTR = Clicks/Impressions):
- Ցանկացած քոնթենթ ստեղծիր նախորդի արդյունավետությունը չափելուց հետո: Այսպես կարող ես հաշվարկել այն և ստանալ 10x Content ասվածը: Ամեն հաջորդ քոնթենթ 10 անգամ ավելի լավը պիտի լինի, քան նախորդը:
Իհարկե այս ամենը բարդ թվացող պրոցես է և սիստեմատիկ աշխատանք է պահանջում: Այնպես որ, կայքից ավելի շատ օգուտ ստանալու համար կարող եք դիմել մեզ՝ նախապես ծանոթանալով մեր պորտֆոլիոյին: