Ի՞նչ մարքեթինգային չափորոշիչների պետք է հետևել 2022-ում
Ցանկացած մարքեթոլոգ գիտի, որ իր աշխատանքի արդյունավետությունը մեծամասամբ կախված է ցուցանիշներին հետևելուց և ռազմավարություն կազմելուց։ KPI-ները կարևոր են հասկանալու համար, թե որ ուղղությամբ է պետք շարունակել աշխատանքը՝ քիչ ծախս – մեծ արդյունք բալանսը պահելու համար։ Թվային մարքեթինգ ծառայության արդյունավետությունը հենց այդպես է չափվում։
Սակայն այստեղ մի խնդիր է առաջանում. կան հազարավոր KPI-ներ, որոնց մեջ հնարավոր է հեշտությամբ կորել, եթե չգիտես, թե կոնկրետ ինչին հետևել: Եվ, որպես հետևանք, մարքեթինգային ջանքերը կարող են ապարդյուն լինել:
Եվ ուրեմն, ո՞ր մարքեթինգային ցուցանիշներին հետևել:
Կախված ձեր մարքեթինգային ռազմավարությունից և կազմակերպված արշավներից, դրանք կարող են շատ տարբեր լինել, ուստի ահա արագ ուղեցույց, որը կօգնի քեզ և թիմիդ ընտրել ճիշտ մարքեթինգային չափորոշիչներ՝ կախված ձեր առջև դրված նպատակներից:
Ի՞նչ են մարքեթինգային չափորոշիչները
Դրանք չափելի արժեքներ են (թվեր, տոկոսներ և այլն), որոնք սովորաբար չափվում են մարքեթոլոգների կողմից, որպեսզի մարքեթինգային արշավի արդյունքը ցուցադրելիս այն պարզ լինի բոլորի համար։
Մարքեթինգային ցուցանիշները սովորաբար ներկայացվում են մարքեթինգային ամսական, եռամսյակային կամ շաբաթական հաշվետվության մեջ՝ գծապատկերներով, ցուցակներով և գրաֆիկներով:
Որո՞նք են այսօրվա ամենահայտնի չափորոշիչները
Կան ցուցանիշներ, որոնց համար մենք վճարում ենք, այսինքն դրանք ստացվում են ինտերնետային գովազդից, կան նաև օրգանիկ չափորոշիչներ։ Դիտարկենք 2022-ում ամենագործածելի տարբերակները։
PPC գովազդի ցուցանիշները
Սա, իհարկե, վճարովի տարբերակն է։ Մենք գնում ենք գովազդ, գնում ենք գործողություն՝ քլիք, զանգ, նամակ, հավանումներ կամ գնում։ Կամ ցանկացած այն գործողություն, որը կմղի օգտատերերին կատարել գործողություն։
- Կոնվերսիոն ցուցանիշներ
Այս կետը միանգամից 2 տեսակ է ներառում։ Դրանք բոլորն էլ կապ ունեն կոնվերսիայի (գնում կատարելու) հետ՝ Conversion Rate և CTR (Click-through Rate)։ - ROAS (Return On Ad Spend) ցուցանիշներ
Բառացի՝ գովազդային ծախսերի վերադարձը, բիզնեսի եկամուտների չափն է գովազդի վրա ծախսվող յուրաքանչյուր դոլարի դիմաց: Այս ցուցանիշն անգամ ավելի կարևոր է, քան կոնվերսան։ Այն կարող է ներառել Cost per lead (CPL), Customer lifetime value (CLV) և մարքեթինգային ծախսերի ցուցանիշները։
SEO ցուցանիշներ
Այս ցուցանիշները կօգնենք օրգանիկ կերպով բարձրանալ որոնողական համակարգերում և ավելացնել վաճառքները։ Այսօր այլ թվերից զատ, կարևոր է հետևել այնպիսի ցուցանիշների, ինչպիսիք են՝ mobile-friendliness-ը, բանալի բառերի բարդությունը և կայքի արագությունը։
SMM ցուցանիշներ
Օգտատերերի ներգրավվածությունը (engagement) չափազանց կարևոր է։ Դա նշանակում է հավանել, մեկնաբանել և կիսվել էջի քոնթենթով: Այս մարքեթինգային չափանիշները կօգնեն քեզ հետևել սոցցանցերում էջերիդ մարքեթինգի արդյունավետությանը և թե որ գրառումներն են լավագույնս ստացվել։ Դրանք են՝ top posts by engagement, Engagement rate և կրկին CTR։
Email մարքեթինգի ցուցանիշներ
Այստեղ չափազանց կարևոր է, որ օգտատերը բացի նամակը։ Հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի։ Արդյունքը զրոյի կհավասարվի։ Այսօր քիչ-քիչ տարածում է գտնում մարդկանց՝ մեյլ ստուգելու սովորությունը։ Եվ ուրեմն հետևիր open rate, conversion rate CTR ցուցանիշներին՝ ձեռքդ արշավի զարկերակին պահելու համար։
Ինչպես տեսանք, 2022 թվականի թվային մարքեթինգը շատ չի տարբերվում նախորդների։ Քանի որ, թվային մարքեթինգը Հայաստանում մի փոքր տարբերվում է համաշխարհային թրենդներից, մենք փորձել ենք ներկայացնել այն ցուցանիշները, որոնց ամենակարևորն է հետևել։ Իսկ եթե մանրամասաների կամ ընկերությանդ համար մարքեթինգային պլան կազմելու կարիք ունես, սիրով կօգնենք քեզ։ Միայն կապ հաստատիր մեզ հետ։