fbpx

Մտերմիկ զրույց  ապագա գործընկերոջ հետ

30/08/2022
Picture of an intimate conversationnbsp| WEBSTART

Ողջույն, այս հոդվածն այն մասին է, թե ինչու պետք է կայքի օպտիմիզացիա իրականացնելը վստահել մասնագետին՝ այդ բեռը ձեր ուսերին վերցնելու փոխարեն։

Եթե դեռ կարդում եք սա, ուրեմն ձեր կայքը օպտիմիզացիայի կարիք ունի։

Եվ այսպես, ինչպե՞ս իրականացնել կայքի գրագետ օպտիմիզացիա. դե, իհարկե, ընտրելով թվային մարքեթինգի  մասնագիտական թիմ։ Ոչ, ոչ և ևս մեկ անգամ ոչ, պետք չէ փորձել ինքնուրույն իրականացնել մի ամբողջ մարքեթինգային արշավ, պետք չէ փորձել նոր մասնագիտություն ձեռք բերել` ժամանակն անօգուտ վատնելով։ Եթե դուք չեք պլանավորում դառնալ թվային մարքեթինգի մասնագետ, ապա վստահեք դա ոլորտի գուրուներին։

Պետք է նշել, որ թվային հարթակում ինքնագործունեությունը կարող է ոչ միայն անօգուտ լինել, այլ նաև վնասել ձեր կայքին։ Մանսագիտական նրբություններին  չտիրապետելու արդյունքում SEO առաջխաղացման մասին խոսելն, անգամ, անիմաստ կլինի․ պոտենցիալ ռիսկերը կարող են մինչև անգամ կայքի արգելափակման պատճառ դառնալ։ Սկսած  բանալի բառերից մինչև կայքի աշխատանքի արագությունը պետք է լինի սահմանված պահանջներին համապատասխան։ Google-ը պարտաճանաչ ուսումնասիրում է ձեր կայքի բովանդակությունը (on page optimization), ինչպես նաև հետաքրքրվում է, թե ինչպես են ձեզ <<ճանաչում շրջապատում>> (off page optimization): Արդյունքում իրականացվում է ձեր կայքի պարունակության  սկանավորում, ինդեքսավորում, դասակարգում։ Հնարավոր է այս բառերը ձեզ  ոչինչ չեն ասում։ Հենց այդ պատճառով էլ գրվել է այս փոքրիկ մտերմիկ զգուշացումը , որ չարժե մտնել մի տեղ, որտեղ չես պատրաստվում երկար մնալ։

Բայց, քանի որ, այնուամենայնիվ, հետաքրքրված եք թվային մարքեթինգով, ապա շարունակեք կարդալ այս հակիրճ ուղեցույցը։ 

Որպեսզի ձեր կայքը շահեկան դիրքեր գրավի որոնողական համակարգերում, երկու տարբերակ կա`  google adwords-ի միջոցով գովազդ տեղադրելը և  SEO օպտիմիզացիան։ Առաջինի դեպքում արդյունքը կարճաժամկետ կլինի, իսկ երկրորդը ավելի հաստատուն դիրքեր կապահովի ձեր կայքի համար։ SEO օպտիմիզացիան անհրաժեշտ է բոլոր տեսակի կայքերին` անհատականից մինչև կոմերցիոն։ 

Որպեսզի ավելի լավ պատկերացնեք այս աշխատանքի մեծությունը, պատրաստվեք մի քանի րոպեով վիզուալ պատկերացնել, թե ինչ է կատարվում մեր գրասենյակում։ Ենթադրենք մենք արդեն համագործակցում ենք և մեր ` տարբեր մասնագետներից կազմված թիմը աշխատում է ձեր կայքի օպտիմիզացիայի ուղղությամբ։ Այո, այո, հենց մի ամբողջ թիմ է աշխատում: Նախ, SEO մասնագետը կվերլուծի ձեր կայքը և միայն գրագետ《դիագնոզ》որոշելուց հետո աշխատանքի պլանավորում կարվի։ Որպեսզի ձեր կայքն ունենա գրավիչ բովանդակություն և պատշաճ դիմավորի այցելուներին, պետք է գործի անցնեն քոնթենթի մեր մասնագետները,  համապատասխան նկարների համար պատասխանատու են մեր լուսանկարիչն ու գրաֆիկ դիզայները և այսպես շարունակ։ 

Հարգելի ընթերցող,  չենք ուզում ձանձրացնել մասնագիտական այս մանրամասներով, սակայն, եթե դուք դեռ մտածում եք պե՞տք է , արդյոք, դիմել մասնագետի, ապա շարունակենք պարզաբանել SEO արշավի նպատակը: Կարճ ասած, ի՞նչ կստանաք այն գումարի դիմաց, որը կվատնեք այս ծառայության համար։ Եվ այսպես, ձեր կայքը կունենա՝

Որակյալ թրաֆիկ․ այսինքն ձեր օպտիմիզացված կայքը կգրավի այն մարդկանց, ովքեր  հետաքրքրված են ձեր առաջարկած բովանդակությամբ։ Դե, իհարկե, չենք մոռանում, որ հետաքրքրված այցելուն պոտենցիալ գնորդ է։

Քանակական թրաֆիկ․ կայքի եկամտաբերությունը մասամբ կախված է կայքի այցելուների քանակից։ Եվ, ամենևին էական չէ ցանկանում եք գումար վաստակել գովազդային քլիքերից, թե՞ ապրանք եք վաճառում։

Օրգանական արդյունքներ․ սա մեր թիմի և վստահ եմ նաև ձեր ամենասիրելի  փուլը կդառնա։ Պատկերացրեք, որ ունեք արդեն օպտիմիզացված կայք, որը կարողանում է առանց գովազդի համար հավելյալ գումար վճարելու գրավել թիրախային լսարանին։ 

Հաջորդիվ ձեզ անհրաժեշտ է միայն հասկանալ, թե ինչպես կարող եք թվային մարքեթինգի ճիշտ մասնագիտական թիմ ընտրել։

Միգուցե Google-ն ավելի ներողամիտ լիներ ձեր կայքի թերությունների նկատմամբ, եթե այն լիներ միակն իր տարածքում։ Բայց կայքերի թիվը շուտով կարող է գերազանցել  զրոների թույլատրելի քանակը, իսկ որոնողական  համակարգերում արժանի դիրքեր գրավելու համար մրցակցությունն օրեցօր ավելի է թեժանում։

Հետևաբար, զբաղվեք ձեր սիրելի գործով, հարգելի գործընկեր, իսկ ձեր կայքի գրագետ օպտիմիզացիան վստահեք ոլորտի լավագույններին։