Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը:
Հաստատել
Փակել
Մարքեթոլոգին

Google Analytics -ի 8 լավագույն այլընտրանքները

| WEBSTART

Միայն պատկերացրեք՝ Google Analytics-ն արդեն 17 տարի է, ինչ գոյություն ունի և գլխավորում է տվյալների վերլուծության և օպտիմիզացիայի համար ստեղծված մարքեթինգային գործիքների ցանկը։ Մասնավորապես՝ այն անվճար է և հարմար՝ բիզնեսի առաջխաղացում ապահովելու։ Սակայն, հնարավոր է, որ ինչ-ինչ պատճառներով այլևս չես ցանկանում կամ հնարավոր չէ աշխատել այդ գործիքով։ Հարկավոր է փոխել այն՝ գտնելով առավելագույն հարմար և անվտանգ փոխարինող տարբերակ։

Նախ հիշենք, որ Google Analytics-ն աշխատում է օգտատերերի թողած cookie ֆայլերով, որոնք հիմա ակտիվորեն սկսել են փոխարինվել տարբեր արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաներով։

Այս նյութով ընտրել ենք Google Analytics-ի լավագույն ալտերնատիվ տարբերակները՝ անվճար և վճարովի։ Եվ այսպես՝

  1. Fathom Analytics
  2. Oribi
  3. GoSquared
  4. Piwik PRO
  5. ChartBeat
  6. Matomo
  7. Clicky Web Analytics
  8. StatCounter
  1. Fathom Analytics

    Սա գաղտնիության առումով հարմար այլընտրանք է, որը հարմար է, եթե դու փոքր ընկերություն ես ղեկավարում: Եթե ​​քեզ անհրաժեշտ է ոչ ծավալուն կայքերի պարզ վերլուծություն, ապա այս գործիքը քեզ համար է: Fathom-ը ստեղծված է բիզնեսին օգնելու՝ օգտակար տեղեկատվություն ստանալ սեփական կայքերից։ Այս գործիքը քեզ բարդ հաշվետվություններ չի ուղարկի, այլ կօգնի հեշտ կառավարել և հասկանալ, հետևաբար նաև մշակել ստացած ինֆորմացիան՝ ի օգուտ բիզնեսի։ Այն նաև չի օգտագործում cookie-ներ։
  2. Oribi

    Oribi-ն բաժանում է վերլուծությունը մի քանի մասի՝ ավելի հասկանալի դարձնելով դրա արդյունքները: Այս գործիքը աշխատում է որպես Google Analytics-ի ավելի պարզ այլընտրանք, այն հեշտ է կցվում, և բավական է միայն մեկ անգամ տեղադրե այն։ Սա նշանակում է, որ կարիք չկա անընդհատ թարմացումների հետևել:

    Oribi-ն տալիս է այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է բիզնեսի առանձին ոլորտները բարելավելու համար՝ թույլ տալով վերլուծել հաճախորդների վարքագիծը և պարզել, թե ձեր լսարանի նախընտրությունները՝ հենց կայքի շրջանակներում: Հնարավոր կլինի հասկանալ, թե որքանով է արդյունավետ ձեր SEO ռազմավարությունը, թե որ օգտատերերն են գերակշռում՝ մոբայլ, թե՝ համաարգչային։ Նաև կստանաս տեղեկություններ, թե ինչու առանձին օրերի կայքն ավելի արդյունավետ է աշխատել, քան մյուս օրերին։

  3. GoSquared

    GoSquared-ը տալիս է ինտուիտիվ ծրագրային ապահովություն այն ​​բիզնեսների համար, որոնք ցանկանում են ընդլայնվել համացանցի միջոցով: Պարզ, բայց միևնույն ժամանակ հզոր ինտերֆեյսը թույլ է տալիս տեսնել, թե կայքում ինչն է աշխատում և ինչը բարելավման կարիք ունի: Հարթակը նախատեսված է տեղեկություն տրամադրելու այն մասին, թե ինչպես են օգտատերերը փոխազդում ձեր կայքի հետ, որպեսզի կարողանաք բարելավել ձեր կայքի  քոնթենթ ռազմավարությունը և UX դիզայնը :

    GoSquared-ը նաև առաջարկում է բազմաթիվ գործիքներ, որոնք կօգնեն ձեզ հետևել կոնվերսիային, չափել ROI-ն և վերլուծել օգտատերերի հոսքի աղբյուրները:

    Այս գործիքը նաև հնարավորություն է տալիս կայքի բոլոր էջերի real-time վերլուծությունը տեսնել և ինտեգրել այն այլ մարքեթինգային գործիքների հետ։

  4. Piwik PRO

    Սա Google Analytics-ի առաջին այլընտրանքային տարբեկն է, որը կենտրոնացած է տվյալների գաղտնիության պահպանման վրա։ Այն շատ հեշտ է տեղադրել և օգտագործել և ունի նաև անվճար տարբերակ։ Այն նաև հնարավորություն է տալիս սեգմանտավորել օգտատերերին, հետևել նրանց հետագծին իրական ժամանակում, մարքեթինգային նպատակների արդյունավետությունը հետևել, վերլուծել ecommerce-ի տվյալները։

  5. Chartbeat

    Chartbeat-ը ևս հնարավորություն է տալիս օգտատերերի real-time ակտիվությունը հետևել։ Սա նշանակում է, որ հարկ չկա սպասելու հաջորդ օրվան, որպեսզի ստուգես կայքի ակտիվության վիճակագրությունը:

    Այն աշխատում է կայք ներկառուցելով JavaScript-ի փոքր հատված, որը տեղեկատվություն է ուղարկում Chartbeat սերվերներին այն մասին, թե որ էջերն են սիրվել օգտատերերի կողմից, որքան ժամանակ են դրանք դիտվել և որ հղումներն են ավելի արդյունավետ։

    Այնուհետև սերվերը մշակում է այս բոլոր տվյալները և ստեղծում գրաֆիկներ, որոնք ցույց են տալիս որոշակի ժամանակի ընթացքում բոլոր էջերի դիտումները: Կարող եք օգտագործել Chartbeat-ի հաշվետվությունները՝ տեսնելու օգտատերերի հետագծի միտումները և բացահայտելու այն ոլորտները, որտեղ ձեզ հնարավոր է բարելավումներ են անհրաժեշտ:

  6. Matomo (նախկին՝ Piwik)

    Matomo-ն անալիտիկ հարթակ է, որը տրամադրում է տվյալներ թե’ վեբ կայքերի, թե’ բջջային հեռախոսների վերաբերյալ: Այն բաց կոդով հարթակ է, ինչը նշանակում է, որ կարելի է անվճար է ներբեռնել և օգտագործել: Բարեբախտաբար, այս գործիքի միջոցով դուք ստիպված չեք լինի անհանգստանալ տվյլաների գաղտնիության խախտման պատճառով բիզնեսը կորցնելու մասին:

    Մեկ այլ լավ նորությունն այն է, որ Matomo-ն օգտագործելիս ձեր կայքի այցելուները ստիպված չեն լինի համաձայնություն տալ իրենց cookie-ների գործածմանը։ Քանի որ այս գործիքը ցույց է տալիս, թե ինչպես խուսափել նման համաձայնություն տալուց՝ առանց որևէ օրենք խախտելու:

    Matomo-ն ևս առաջարկում է real-time հաշվետվություններ և վերլուծություններ, հարմարեցված կառավարման վահանակ, ինչպես նաև՝ հաշվետվությունների արտահանում CSV կամ PDF ձևաչափով և ինտեգրացիա այլ համակարգերի հետ:

  7. Clicky Web Analytics

    Clicky-ի նման գործիքները ևս օգնում են կայքերին իրական ժամանակում վերահսկել, վերլուծել և հետևել user traffic-ը: Clicky Web Analytics-ը հետևում է ամեն ինչին՝ քլիքերից մինչև կոնվերսիաներ, էջի դիտումներից մինչև ֆորմաներ: Սա հիանալի գործիք է ցանկացած օգտատիրոջ անհատական ​​վարքագիծը հետևելու համար:

    Clicky-ը նաև թույլ է տալիս կատարել վարքագծային վերլուծություն։ Այս գործիքի միջոցով կարող ես ստեղծել user-ների հաշվետվություններ: Բացի այդ, այն առաջարկում է հեշտ օգտագործման API և SDK, որպեսզի ծրագրավորողները կարողանան հեշտությամբ ինտեգրել այն իրենց հավելվածներում և կայքերում:

StatCounter

StatCounter-ը նախատեսված է փոքր ընկերությունների համար, որոնք չունեն թվային մարքեթինգի մասնագետ: Եթե ​​ցանկանում ես իմանալ, օրինակ, թե որքան գումար ես վաստակել նախորդ տարի՝ StatCounter-ը կատարյալ է քեզ համար:

Հավելվածը տրամադրում է օգտատերերի անհատական վիճակագրությանը հետևելու ինտուիտիվ միջոց, ինչպիսիք են օրական այցելությունները, կայքում անցկացրած միջին ժամանակը, retention-ի տոկոսը, դիտված էջերը, հղում կատարող կայքերը և այլն: Այս տեղեկատվությունը կօգնի քեզ հասկանալ, թե ինչու են կայքի որոշ բաժիններ ունեն ավելի շատ մուտքեր, քան մյուսները:

Ինչպես տեսանք, Google Analytics-ն այդքան էլ անփոխարինելի չէ։ Սակայն մի հիշեցում՝ եթե չունես մարքեթինգի մասին տարրական գիտելիքներ, անգամ ամենաառաջադեմ գործիքն իր նպատակին չի ծառայի։ Այնպես որ, ցանկալի է նախ մարքեթինգի մասնագետի դիմել, ոք կառաջարկի հենց իրեն հարմար հավելվածը, որով ինքն է աշխատում։ Չէ որ ի վերջո գործ ունենք ընկերության համբավի և անվտանգության հետ։

Վերջին բլոգեր

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի պայմաններին և Գաղտնիության քաղ.

    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart-ի թիմին համբերատար, սիրալիր և պռոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ընկերության հետ համագործակցում ենք շուրջ կես տարի և վստահել ենք 2 խոշոր ընկերությունների վեբ-կայքերի պատրաստումն ու SEO առաջխաղացումը։ Անչափ գոհ ենք արդյունքներից։ Եւ ամենակարևորը թիմը շատ պարտաճանաչ է և հանձնում է կայքը նշված ժամկետումներում։
    playcity kayqi patrastum | WEBSTART
    Արփինե Սարոյան
    PlayCity
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart կազմակերպությանը պրոֆեսիոնալ աշխատանքի,բարեխիղճ վերաբերմունքի և ստացված համագործակցության համար:
    | WEBSTART
    Լուսինե Հակոբյան
    VLV Centre
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    I am satisfied with the cooperation. The team was responsive, and attentive to our specific needs. They created an amazing website, that perfectly represents our brand. Thank you for the quality. Recommend!!!
    website fabrikastore development | WEBSTART
    Արման Վերանյան
    Fabrikastore
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Webstart -ի հետ գործարկեցինք Queenburger.am կայքը, որը իրականացվեց ամենակարճ ժամկետներում եւ ամենաբարձր որակով։ Հայաստանի Հոթելյերների եւ Ռեստորատորների Ասոցիացիան երաշխավորում է։
    Snndi keti kayqi patrastum | WEBSTART
    Էդգար Բաբայան
    Queen Burger
    Դիտել նախագիծը