Ծրագրավորողին
28.09.2022

Բջջային հավելվածներ iOS-ի և Android-ի համար

Բջջային հավելվածներ iOS-ի և Android-ի համար | Webstart

Ծրագրավորողներն առաջարկում են միջպլատֆորմայի բջջային հավելվածների ստեղծում, որը կապահովի միաժամանակ երկու օպերացիոն համակարգ: 

Ավելի պարզ՝ գրվում է ունիվերսալ կոդ, որը վերածվում է հավելվածի և՛ iOS-ի և՛ Android-ի համար։

Եվ այսպես, եկեք, նախ, հասկանանք, թե ինչպես է իրականացվում միջպլատֆորմային մշակումը

  • Գրվում է միջպլատֆորմային կոդ
  • Որոշվում է, թե որ հարթակի համար պետք է այն հարմարեցնել։ 
  • Միջպլատֆորմային շրջանակն, ինքնին, փոխարինում է իր հրամանները՝ ընտրված հարթակում ընդունված հրամաններով։
  • Ստացված կոդը պատրաստ է աշխատելու ընտրված հարթակում։ 

Կարող եք միանգամից երկու վանդակ դնել և կոդը կազմել անմիջապես iOS-ի և Android-ի համար։ Այս դեպքում ծրագիրը ունիվերսալ հրամանները հերթով կվերածի ցանկալի կոդի և միանգամից երկու հավելված կստանաք։ 

 | webstart

Բջջային սարքերի մշակման մեջ կան երկու միջպլատֆորմային շրջանակներ՝ React Native և Flutter: Դրանք տարբեր լեզուներով են գրված և տարբեր կերպ են աշխատում։

React Native-ը React գրադարանի մշակումն է, որն օգտագործվում է վեբ-ինտերֆեյս ստեղծելու համար։ Սկզբում React Native-ն օգտագործում էին iOS հավելվածների համար, բայց արագ հասկացան, որ այն կարող է ունիվերսալ գործիքի վերածվել և ավելացրին Android համակարգում։ 

 | webstart

Երբ React կոդը կազմվում է կոնկրետ հարթակի համար, JavaScript-ի բոլոր հրամանները վերափոխվում են տվյալ օպերացիոն համակարգի ներքին կառուցվածքում։ Դրա համար պատասխանատու է JavaScriptCore շարժիչը, որն օգտագործվում է Safari բջջային բրաուզերի կողմից։ Եթե գիտեք JavaScript, կարող եք հեշտությամբ հասկանալ React Native կոդը։ 

React Native-ով են գրվել բազմաթիվ հայտնի հավելվածներ՝

Skype

Uber

SoundCloud

Pinterest

Discord

Այժմ React Native-ն ավելի ու ավելի տարածված է դառնում․ այն մեծ համայնք ունի, հստակ փաստաթղթեր և ծրագրավորողների աճող պահանջարկ։ 

Flutter

Եթե React Native-ի համար JavaScript -ի իմացությունը բավարար է, ապա Flutter-ի համար հարկավոր է սովորել Dart: Այն հայտնագործվել է Google-ի կողմից՝ որպես հավելվածի արագություն։ Flutter-ի հիմնական առավելությունն այն է, որ այն JavaScript-ի միջամտության կարիք չունի։ Կոմպիլյատորն ամեն ինչ միանգամից կոնկրետ հարթակի կոդի մեջ է տեղափոխում։

 | webstart

Google ընկերության բազմաթիվ հավելվածներ գրված են Flutter-ով, օրինակ՝ Gmail էլ․ փոստի հաճախորդը, ինչպես նաև․

Aliexpress-ի հավելվածը

Square

Ebay

Groupon

Միջպլատֆորմային զարգացման դրական և բացասական կողմերը

  •  Առավելություններն ակնհայտ են․ նման ծրագիրը շատ ժամանակ և ջանք է խնայում։
  • Հավելվածը թողարկվում է անմիջապես iOS-ի և Android-Ի համար։
  • Կարիք չկա մտածելու, թե ինչպես ծրագրավորել ստանդարտ ինտերֆեյսի տարրերը․ ծրագիրը կարող է կարգավորել այն։ 
  • Թարմացնելիս երկու տարբերակներն էլ միանգամից ստանում են նոր տարբերակը։ 
  • Օգտատերերը ստանում են նույն ինտերֆեյսը և աշխատանքային տրամաբանությունը։ 

Սակայն, կոնկրետ նախագծում թերությունները երբեմն կարող են ավելի ուժեղ լինել, քան առավելությունները․

  • Որոշ տեղերում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է գրել <<բնիկ>> կոդ՝ յուրաքանչյուր հարթակի համար տարբեր, քանի որ ծրագիրն ամեն ինչ չէ, որ կարողանում է անել։ 
  • Ծրագրավորողը պետք է բարձր որակավորում ունենա։ Նա պետք է իմանա iOS-ի և Android-ի զարգացման առանձնահատկությունները։
  • Երբ հավելվածը չափազանց մեծանում և նոր հնարավորություններ է ավելացնում, դժվար է դառնում այն պահպանել։ 
 | webstart

Հաքեր․ Webview հավելվածներ

Միջպլատֆորմների մշակման ևս մեկ տարբերակ կա․ ստեղծել հավելվածներ Web View-ի հիման վրա, այսինքն՝ վեբ էջեր ցուցադրել հավելվածի ներսում։ 

Webview հավելվածներն ունեն ընտացանկ և բեռնման էկրան։ Բայց, այս <<բնիկ>> հավելվածի հիմքում բրաուզերի դատարկ պատուհանն է, որն աշխատում է ճիշտ այնպես, ինչպես բրաուզերը՝ նույն տեխնոլոգիայով, սահմանափակումներով և անվտանգությամբ։ 

Web View-ով հավելվածների հիմնական թերությունները կածխվածությունն են ինտերնետից և ոչ <<բնիկ>> ինտերֆեյսը։ Բոլոր կոճակները, բացվող պատուհանները և վանդակները պետք է ծրագրավորվեն զրոյից և փորձարկվեն տարբեր սարքերի վրա։ Իսկ եթե օգտատերը խնդիր ունի ինտերնետի հետ , ապա ընդհանրապես ոչինչ չի ստացվի։ 

Դե ինչ, iOS-ի և Android-ի սիրահարներն արդեն ինչ-որ ընդհանուր բան ունեն, իսկ IT ոլորտի ծրագրավորող-էնտուզիաստների ձեռքբերումները հուշում են, որ այն, ինչ այսօր անիրական է թվում, վաղը, անկասկած, կարող է դառնալ իրողություն։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
💬 Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
👋 Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։
📩 Ուղարկել հարցում→

Վերջին բլոգեր

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը