Թոփ 15 լրատվական կայքերը Հայաստանում

04/03/2022
լավագույն հայկական լրատվական կայքերի պատրաստումnbsp| WEBSTART

Վաղուց՝ նորություններ իմանալու համար մենք խանութից չենք գնում թերթեր, այլ վերցնում ենք հեռախոսն ու մտնում անհրաժեշտ կայքը կամ էջը։ Թվային աշխարհում թղթե թերթերին փոխարինելու են եկել լրատվական կայքերը։

Նման կայքերը մնացած այլ տեսակներից տարբերվում են գրեթե ամեն ինչով։ Առաջին հերթին հենց իրենց նշաակությամբ, այն է՝ փոխանցել ճշգրիտ ինֆորմացիա ճիշտ ժամանակին (այսինքն՝ ոչ շուտ և ոչ ուշ)։

Ուրեմն, նման կայքը պետք է նախ և առաջ լինի արագ աշխատող, հեշտ թարմացվող և անվտանգ։

Թիմով պատրաստել ենք 15 լավագույն հայկական լրատվական կայքերը, որպեսզի ինքդ տեսնես նման  վեբ կայքի առավելությունները։ Հիշեցնենք, որ մենք քննարկում ենք միայն կայքի ֆունկցիոնալն ու դիզայնը։ Գնացի՛նք

1․ Sputnik Արմենիա

2. Ազատություն ռադիոկայան

3. Թիվ 1

4. Լուրեր Հայաստանից

5. Հանրային ռադիո

6. Սպորտային լուրեր

7. Մեդիամաքս

8. IT բլոգ

9. Բիզնես լուրեր Հայաստանից

10. Գրական բլոգ

11. Հայաստանը և հայկական մշակույթը

12. Մարդիկ և մեդիան

13. Հայկական շոուբիզնեսը

14. Կամոբլոգ

15. Հայ զինվոր


Տարբեր ոճային լուծումներով այս կայքերն ունեն մի նաև մի քանի նմանություն՝

  • Կայք մուտք գործելիս՝ գլխավոր էջը (homepage) լիքն է թարմ նորություններով և ամենաշատ կարդացված նյութերով
  • Կայքում առկա է բաններային գովազդ
  • Առաջին հայացքից պորտալի փոխանցած ինֆորմացիան անհասկանալի է


Ի՞նչ անել

Լրատվական կայք պատվիրելիս պետք է հաշվի առնել քաոսային երևալու վերոնշյալ վտանգը։ Ցանկալի է Վերջին նորություններն ինչ-որ կերպ առանձնացնել։

Օրինակ՝ Թիվ 1 լրատվական պորտալի վեբ դիզայնը Webstart-ի թիմը հենց այդպիսին է ստեղծել։ Մենք նաև վիզուալ առանձնացրել ենք տարբեր բաժինները՝ ֆոնային գույներով։ Առանձնացրել և ազատ տարածություն ենք թողել գովազդի և հոդվածների միջև։

Այդ և այլ շատ հնարքներ օգնում են, որ օգտատերը չհոգնի քոնթենթի մատուցումից։ Հետևաբար, ավելի երկար մնա կայքում։

Չէ՞ որ յուրաքանչյուր կայքի ստեղծման գլխավոր նպատակն է ներգրավել շատ օգտատերեր։