fbpx

ABB Հայբիզնեսբանկի վճարային մոդուլ CMS Opencart 2x և Opencart 3x.

25/02/2022
abb haybiznesbank վճարային համակարգnbsp| WEBSTART
Հայբիզնեսբանկ ABB վճարային մոդուլ | WEBSTART

Վճարային մոդուլ բեռնելու և գնելու համար կապ հաստատել մեզ հետ՝ 043 534 534

Մեր թիմի կողմից պատրաստվել է CMS Opencart 2x և Opencart 3x. տարբերակների համար վճարային մոդուլ, որը հնարավորություն կտա օնլայն խանութ կայքի նման ընդունել ձեր կայքում օնլայն վճարումներ՝ առանց ծրագրավորողի միջամտության միացնելով կայքին ABB eCommerce վճարային համակարգը:

Ի՞նչ է Opencart-ը

OpenCartCMS-ի (Content Management System) գործիք է, ինչպես, օրինակ, WordPress-ը: Սակայն, ի տարբերություն վերջինիս, պահանջում է ավելի քիչ ռեսուրսներ։ Այն շատ հարմար է ինտերնետային խանութների և կատալոգ կայքերի համար։

Նախ և առաջ, Opencart Payment Gateway-ն ավելի քիչ ռեսուրս է պահանջում և իր կազմությամբ ավելի պարզ է։ Սակայն բանիմաց ծրագրավորողի ձեռքում այն կարող է դառնալ ձեր բիզնեսի զարգացման գրավականը։ Այս պարագայում ավելի կարևոր է, որ կայքով զբաղվի լավ մասնագետ, քանի որ տվյալ CMS-ը հետևյալ տեսակների համար է՝

1․ Կայք կատալոգ

2․ Օնլայն խանութ

Իսկ դա նշանակում է, որ մի փոքր անճշտությունը կարող է հանգեցնել գումարի և/կամ անձնական տվյալների կորստի թե՛ ձեր և թե՛ հաճախորդի կողմից։ Հետևանքների մասին նշելն անգամ ավելորդ է։ Օնլայն վճարումների դեպքում չի կարելի սխալվել։

Իսկ ինչպե՞ս է դա արվում

Բացատրենք։ Opencart-ը քիչ ռեսուրսներ է պահանջում և հետևաբար, համակարգն աշխատում է արդեն իսկ մշակված շաբլոններով։ Մեր մասնագետները որոշեցին օգտագործել դա, որպես հիմք ու ստեղծել մոդուլը, որը հնարավորություն կտա ձեզ 15 րոպեում (այդքան է տևում դրա տեղադրելը) ունենալ հնարավորություն ընդունել վճարումներ ArCa, Visa, Mastercard համակարգերով։ Այնուհետև Հայբիզնեսբանկն ուղարկում է մուտքանունն ու գաղտնաբառն անմիջապես ձեզ։

Opencart-ի առավելությունները՝

1․ Opencart -ը կարող է աշխատել ցանկացած սերվերով

2․ Կան 1000-ից ավել պատրաստի դիզայններ

3․ Շաբլոնների շնորհիվ կայքը շատ արագ է պատրաստվում․ կարող եք այն ստեղծել ցանկացած բարդության

4․ Վճարման եղանակները շատ են

5․ Նրանց համար, ովքեր գրանցված չեն կայքում, կա ժամանակավոր զամբյուղ, իսկ հաճախորդներինը մշտական է

6․ Կայք այցելությունների, ապրանքների դիտումների ու վաճառքի ամբողջական վիճակագրության տրամադրում

Ինչու՞ ընտրել մեզ
Webstart թվային ընկերությունը միակն է Հայաստանում, ով տրամադրում է վճարային համակարգի մոդուլ նման օնլայն խանութներին։ Իսկ դա նշանակում է, որ ձեր ինտերնետային խանութը կունենա բազմաթիվ հնարավորություններ ու կտարբերվի այս CMS-ով պատրաստված մյուս կայքերից (չէ՞ որ շաբլոններով պատրաստված նույնիսկ ամենաթրենդային հագուստի օնլայն խանութներն ի վերջո միմյանց նման են ստացվում)։