Պե՞տք է արդյոք ինձ ֆիրմային տարբերանշան
Համացանցում մի թեստ կա, երբ հայտնի ընկերությունների տարբերանշանների (լոգոտիպ) մասին հարցերին պատասխանելով ստուգում եք ձեր ուշադրությունը։ Պատասխանները ստուգելիս հասկանում եք, որ իրականում այդքան էլ ուշադիր չեք եղել տարբերանշանների դետալներին։ Հակառակ դրա՝ տարբեր ընկերությունների լոգոտիպերը ճանաչել են օգտատերերի 90%-ը:
Սա պարզ վկայում է այն մասին, որ նույնիսկ դետալների հանդեպ անուշադիր մարդիկ, անկախ իրենցից, հիշում են լավ վիզուալիզացված լոգոտիպը։
Եթե ունեք ձեր սեփական բիզնեսը, բայց դեռ չունեք լոգոտիպ, ապա վաղ թե ուշ հարցնելու եք ձեզ՝ «Պե՞տք է արդյոք այն ինձ»։
Հասկանալու համար, արագ դիտարկենք 2 դեպք․
1․ Ձեր բիզնեսը սկսնակ է։
Իհարկե, սկսնակ բիզնեսմենի առջև ֆինանսական շատ խնդիրնեն են ծառանում, և խելամիտ կլինի անիմաստ ծախսերից զերծ մնալ։ Իսկ ի՞նչ եք կարծում, պե՞տք է արդյոք թերագնահատել թվային աշխարհի դերը յուրաքանչյուրիս կյանքում։
Փորձեք հիշել, երբ ձեզ պատմում են ինչ-որ ընկերության մասին, ի՞նչ եք անում առաջին հերթին։ Այո՛, փնտրում եք այն համացանցում։
Եթե դեռ չունեք սեփական վեբ կայք, ապա օգնության կգան սոցիալական ցանցերը (facebook, instagram)։ Սակայն նույնիսկ այդ հարթակում, բազմաթիվ բիզնես էջեր ունեն իրենց լոգոտիպն, ինչը միանշանակ դիտվում է որպես առավելություն բոլոր օգտատերերի կողմից։
Մի գաղտնիք կա՝ սկսնակ բիզնեսի դեպքում ավելի հեշտ է ստեղծել ճիշտ ասոցիացիաներ լոգոտիպի միջոցով։
2․ Եթե դուք արդեն ունեք աշխատող բիզնես։
Այսպես, եթե ձեր բիզնեսը շահութաբեր է, բայց թվային հարթակում չունեք «սեփական տարածությունն» ու «դեմքը» (վեբ կայքն ու լոգոտիպը), ապա պարզապես պատկերացրեք, թե ինչքան պոտենցիալ հաճախորդ եք կորցնում ամեն ամիս։ Միայն մտածեք՝ աշխարհում այս պահին համացանցից օգտվում է 4,6 միլիարդից ավել մարդ։ Եվ այդ թիվն օրեցօր աճում է։
Դե իսկ եթե կայացած բիզնեսը սկսել է վատ աշխատել, ապա ձեզ կփրկի ռեբրենդինգը։
Իսկ ի՞նչ է պետք դրա համար։ Նոր կորպորատիվ ոճ և հիշվող կոնցեպտ։
Հիշենք, որ պետք չի թերագնահատել վեբ դիզայնի դերը քոնթենթ մարքեթինգում։ Իսկ գրագետ ու հասանելի ներկայացված լոգոտիպը հիշվող կոնցեպտի առաջին ու անփոխարինելի մասն է։
Դե իսկ վերջում փոքրիկ հիշեցում՝ լոգոտիպի նշված առավելություններն աշխատել են մեր և մեր հաճախորդների սերտ համագործակցության շնորհիվ։ Եթե նկատում եք, որ գործակալությունը կամ անհատ դիզայները ձեզ, որպես պատվիրատուի, անուշադրության է մատնում, ապա վստահ եղեք՝ նման աշխատանքը դժվար թե ծառայի իր նպատակին։
Հնարավորություն տվեք ձեր բիզնեսին աճել ու հոգ տանել ձեր մասին։