Ինչու ստեղծել անձնական կայք
Անձնական կայքը կարող է համատեղել գրեթե ցանկացած տեսակի վեբ կայք։ Այն քեզ համար է, եթե դու անձամբ տարբեր ծառայություններ ես մատուցում և ունես ներկայացնելու աշխատանքներ (լուսանկարիչ, օպերատոր, ոսկերիչ, դիզայներ, ճարտարապետ, ատամնաբույժ, պլաստիկ վիրաբույժ և այլն), եթե հայտնի անձնավորություն ես կամ միգուցե դեռ հայտնի չես, բայց ցանկանում ես բլոգ ունենալ։ Ինչու ստեղծել անձնական կայք ՝ յուրաքանչյուր ոք որոշում է ինքնուրույն։
Որպես կանոն, անձնական կայքը պետք է լինի՝
- 5-10 էջ և ոչ ավել
- Ունենա ինդիվիդուալ դիզայն
- Պարունակի անձնական ինֆորմացիա
Անձնական կայքը կոչված է գովազդել ձեր մատուցած ծառայությունները կամ անձը։ Այն հիմնականում ունենում է հետևյալ կառուցվածքը՝
- Անհրաժեշտ կարճ ինֆորմացիա ձեր մասին
- Ձեր մատուցելիք ծառայությունները, գինն ու պորտֆոլիոն
- Մեկնաբանություններ
- Հետադարձ կապի հնարավորություն (և/կամ հեռախոսահամար, սոց․ցանցեր, էլ․փոստ)
Եթե հայտնի անձնավորություն եք, ավելանում է նաև ձեր մասին պաշտոնական լրահոսը։ Այսինքն, կայքը կարող է դառնալ պորտալ։ Կարելի է նաև պարզապես ավելացնել նորությունների բաժին։
Բլոգի դեպքում ծառայությունների բաժինը փոխարինվում է հենց «Բլոգ» բաժնով։
Երկու դեպքում էլ շատ կարևոր է SEO-ն, քանի որ գործ ունեք համաշխարհային մրցակցության հետ, հատկապես, եթե ձեր առաջարկած ծառայությունները կարելի պատվիրել նաև հեռավար կարգով։
Անձնական կայքի պատրաստումն ամենաինդիվիդուալն է վեբ կայքերի բոլոր տեսակներից։ Այստեղ ձեր ճաշակը շատ մեծ դեր ունի։ Իսկ մեր մասնագետների խնդիրն է մարքեթինգային լուծումներով ճիշտ հունի բերել ձեր անձնական բրենդը։
Մեզ մոտ ցանկացած ծառայության գին հաշվարկվում է անհատապես՝ կախված կայքի տեսակից և դրա համար անհրաժեշտ ֆունկցիոնալից։ Նաև կարող ենք առաջարկել փաթեթային լուծումներ՝ ավելի մատչելի գներով։ Վճարման հարմար եղանակները կօգնեն այն իրականացնել ինչպես Երևանից, այնպես էլ՝ ցանկացած մարզից։ Հաճախորդի հարմարությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է։
Նախքան ապագա կայքի վրա աշխատանքներ սկսելը, մեր պրոյեկտ մենեջերը՝ համակարգված բրիֆ հարցաշարի շնորհիվ, հստակեցնում և դոկումենտացնում է բոլոր մանրամասները, որպեսզի հետագայում ժամանակ չկորցնեք դրանց անդրադառնալու վրա։
Webstart Digital Group-ը զբաղվում է կայքերի ստեղծմամբ Երևանում, SEO առաջխաղացմամբ, գրաֆիկ և վեբ դիզայնով և բրենդինգով 12 տարուց ավել։ Մենք ունենք հաջողությամբ ավարտած պրոյեկտներ Play City, Sky Supermarket, Kinopark, Yerevan Mall և այլ հայկական, ֆրանսիական, ռուսական հայտնի կազմակերպությունների համար։ Մեր աշխատանքներին կարող ես ծանոթանալ՝ տեսնելով պորտֆոլիոն։ Իսկ եթե ունես այլ հարցեր՝ սիրով կպատասխանենք, հարկավոր է միայն կապ հաստատել մեզ հետ։