Ինչպես բացել լրատվական կայք
Նորություններ իմանալու համար մենք խանութից չենք գնում թերթեր, այլ վերցնում ենք հեռախոսն ու մտնում անհրաժեշտ կայքը կամ էջը։ Թվային աշխարհում թղթե թերթերին փոխարինելու են եկել լրատվական կայքերը։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ և ինչպես բացել լրատվական կայք ։
Նման կայքերը մնացած այլ տեսակներից տարբերվում են գրեթե ամեն ինչով։ Առաջին հերթին հենց իրենց նշաակությամբ, այն է՝ փոխանցել ճշգրիտ ինֆորմացիա ճիշտ ժամանակին (այսինքն՝ ոչ շուտ և ոչ ուշ)։
Լրատվական կայքը պետք է նախ և առաջ լինի արագ աշխատող, հեշտ թարմացվող և անվտանգ։
Ի՞նչ է լրատվական կայքը
Լրատվական կայքն արդեն գոյություն ունեցող թերթի օնլայն տարբերակն է կամ իրենից ներկայացնում է ինքնուրույն օնլայն թերթ։
Տպագիր թերթերն այլևս առաջվա պես պահանջարկ չունեն, այդ պատճառով, տեղափոխել ձեր թերթը թվային հարթակ՝ կնշանակի պարգևել նրան երկրորդ կյանք։ Թերթի տպագիր և օնլայն տարբերակները պետք է դիզայնով միմյանցից չտարբերվեն, իսկ նորություններն էլ թարմացվեն միաժամանակ։
Ինչպես բացել լրատվական կայք
Սակայն լրատվական կայք ունենալու համար պարտադիր նախապայման չէ տպագիր թերթի առկայությունը։ Կախված կայքի ծավալից, ձեզ հարկավոր է մեկ կամ մի քանի օպերատոր, լուսանկարիչ և լրագրող։
Լրատվական կայքը պետք է միշտ ակտուալ լինի և թարմացվի ըստ անհրաժեշտության, անգամ՝ ժամը մեկ։ Շատ կարևոր է նաև կայքի արագությունը և օպտիմիզացիան։ Այն պետք է ադապտացված լինի բջջային հեռախոսների համար և ունենա բաժանորդագրվելու կոճակ։
Կարևոր է նաև հիշվող դիզայն ունենալ, քանի որ լրատվական կայքի միակ ներկայացրած «պրոդուկտը» նորություններն են։
Կայքի դիզայնը պետք է լինի թեթև, ինտերֆեյսը՝ պարզ, ապահովելով լրահոսի ընթեռնելիությունը։ Առաջին էջում ամենաթարմ ու սենսացիոն նորություններն են տեղակայված լինում։ Նման կայքերը տեղեկություն են տրամադրում նաև եղանակի տեսության մասին։ Ցանկալի է ունենալ ժամանցային բլոկ ևս, որտեղ օգտատերը հնարավորություն կունենա տարբեր խորհուրդներ և հեղինակային նյութեր կարդալ։
Լավ լրատվական կայքը մյուսներից տարբերվում է առաջին հերթին վստահելիությամբ։ Այն հանդիսանում է նորությունների վստահելի աղբյուր, ինչը կարելի է հասկանալ մյուս օգտատերերի մեկնաբանություններից։ Այնպես որ, հարկավոր է ունենալ մեկնաբանությունների բլոկ։
Հարկ է հիշել, որ օգտատերն ունի մի քանի վայրկյան, հասկանալու համար հետաքրքիր է իրեն տվյալ կայքը, թե՝ ոչ։
Մեր ընկերությունն ապահովում է յուրահատուկ դիզայնով այնպիսի լրատվական կայքերի պատրաստում, որոնց վստահելիությունն առաջին իսկ հայացքից կասկած չի առաջացնի։