Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը:
Հաստատել
Փակել
Հաճախորդին

Ինչ է նշանակում կորպորատիվ

| WEBSTART

Կորպորատիվ նշականում է ընկերության աշխատանքային ոճն ու փիլիսոփայությունը արտահայտող կոնցեպտ։ Առհասարակ, տվյալ բառը նշանակում է «աշխատանքային»։ Հնարավոր է անցկացնել կորպորատիվ երեկոներ և այլն։ Կորպորատիվ կայք , օրինակ, ներկայացնում է ողջ տեղեկությունն ընկերության մասին։ Կորպորատիվ ոճ օգտագործում են մարքեթինգային նշանակության տարբեր պրոյեկտների մեջ։ Հիմա, երբ իմացանք, թե ինչ է նշանակում կորպորատիվ, տեսնենք այն ոլորտները, որտեղ այն հաճախ օգտագործվում է։

Բրենդինգ


Բրենդինգը ձեր ընկերության կորպորատիվ ոճի ամբողջական մշակումն է։ Այն քեզ հարկավոր է, եթե հստակ որոշել ես՝

  • Բիզնեսի ուղղորդվածությունը (ինչ, ինչի համար, ինչպես)
  • Թիրախային լսարանը (ում համար)


Որից հետո, հարկավոր է դիմել համապատասխան մասնագետների, որպեսզի ձեռնարկվեն հետևյալ քայլերը՝

  • Շուկայի մարքեթինգային անալիզ
  • Նեյմինգ (անվան որոշում)
  • Brand identity (բրենդի հիմնական ասոցիացիաների գեներացում)
  • Կարգախոսի որոշում
  • Լոգոտիպի ընտրություն
  • Ֆիրմային ոճի որոշում (երբ հավաքված տվյալներին հաղորդվում է միասնականություն)
  • Կայքի ստեծում
  • Սոց․ցանցերում բիզնես էջերի ստեղծում


Ըստ բիզնեսի առանձնահատկությունների, կարող են տարբեր կետեր ավելանալ, ինչպիսիք են, օրինակ՝ ֆիրմային փաթեթավորում, այլ ապրանքատեսակ ձեր լոգոտիպով և այլն։

Ռեբրենդինգ

Ռեբրենդինգն արվում է անհաջող արված մարքեթինգի սխալները շտկելու համար։ Սակայն այն օգնում է նաև տվյալ բիզնեսի շուկայի փոփոխություններին համընթաց քայլել։ Այս դեպքում կարելի է փոխել կորպորատիվ ոճն ու ուղղվածությունը՝ մինչև անգամ լոգոտիպը։

Քանի որ, վերջինս կորպորատիվ ոճի բաղադրիչներից է, հետևաբար այստեղ ևս կան թրենդներ, որոնք հաշվի առնելով կարելի է գրավել թիրախային (կամ նոր) լսարանի ուշադրությունը։ 

Ռեբրենդինգը հիմնականում արվում է ամբողջությամբ։ Փոխելով մեկը, շղթայական ռեակցիայով իմաստազրկվում են բրենդինգի գրեթե բոլոր մնացած կետերը։ Հետևաբար, վերանայվում, փոփոխության են ենթարկվում և, ըստ անհրաժեշտության, ավելացվում են կատարված բոլոր քայլերը, մինչև անգամ՝ վեբ կայքի դիզայնը։ Այդ ժամանակ ընկերությունը կամ անհատը կարող է ամբողջությամբ պատասխանատվություն ստանձնել արդյունքի համար։

Չէ՞ որ ստացված մարքեթինգն առհասարակ փոխկապակցված և ուղղորդված գործողությունների արդյունք է։

Աշխատանքը կատարվում է հետևյալ կերպ։

Ընկերության ներկայացուցիչը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն կներկայացնի Կորպորատիվ ոճի մշակման կամ այլ ծառայության վերաբերյալ գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատու կողմին։ Կարևոր է, որ վերջինս իր հերթին պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել բրիֆը։ Նշված տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորման և մնացած թիմերի հետագա աշխատանքը։

Բացի դիզայնի և կորպորատիվ ոճի մշակման ծառայություններից՝ Webstart Digital Group-ն առաջարկում է վեբ կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ մշտական հաճախորդների համար։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ: Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։

Վերջին բլոգեր

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի պայմաններին և Գաղտնիության քաղ.

    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart-ի թիմին համբերատար, սիրալիր և պռոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ընկերության հետ համագործակցում ենք շուրջ կես տարի և վստահել ենք 2 խոշոր ընկերությունների վեբ-կայքերի պատրաստումն ու SEO առաջխաղացումը։ Անչափ գոհ ենք արդյունքներից։ Եւ ամենակարևորը թիմը շատ պարտաճանաչ է և հանձնում է կայքը նշված ժամկետումներում։
    playcity kayqi patrastum | WEBSTART
    Արփինե Սարոյան
    PlayCity
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart կազմակերպությանը պրոֆեսիոնալ աշխատանքի,բարեխիղճ վերաբերմունքի և ստացված համագործակցության համար:
    | WEBSTART
    Լուսինե Հակոբյան
    VLV Centre
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    I am satisfied with the cooperation. The team was responsive, and attentive to our specific needs. They created an amazing website, that perfectly represents our brand. Thank you for the quality. Recommend!!!
    website fabrikastore development | WEBSTART
    Արման Վերանյան
    Fabrikastore
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Webstart -ի հետ գործարկեցինք Queenburger.am կայքը, որը իրականացվեց ամենակարճ ժամկետներում եւ ամենաբարձր որակով։ Հայաստանի Հոթելյերների եւ Ռեստորատորների Ասոցիացիան երաշխավորում է։
    Snndi keti kayqi patrastum | WEBSTART
    Էդգար Բաբայան
    Queen Burger
    Դիտել նախագիծը