Թվային ապագայի կերտում․ Վեբստարտը և Amazon-ը բացում են համագործակցության նոր էջ

Թվայնացման առանցքում՝ Վեբստարտի բացառիկ հանդիպումը Amazon-ի ղեկավար ներկայացուցիչների հետ
Doing Digital Forum 2025-ը դարձավ կարևոր հարթակ՝ համաշխարհային տեխնոլոգիական տեսլականների և համագործակցության նոր հորիզոնների ձևավորման համար։ Այդ համատեքստում, մեր թիմի համար բացառիկ պատիվ էր ունենալ նշանակալի հանդիպում Amazon ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներից մեկի՝ Անդրեյ Գուրյանովի հետ, ով զբաղեցնում է գործընկերային համագործակցությունների գծով մենեջեր-ի պատասխանատու պաշտոնը և ուղղակիորեն ներգրավված է ռազմավարական համագործակցության մշակման և խոշոր գործընկերների հետ հարաբերությունների կառավարման գործընթացներում
Հանդիպումը տեղի ունեցավ գործարար և տեխնոլոգիական մտքի փոխանակման մթնոլորտում՝ ընդգծելով երկու կողմերի պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը թվայնացման և նորարարական լուծումների մշակման համատեքստում.
Քննարկվեցին թվային դարաշրջանի մարտահրավերները, վեբ տեխնոլոգիաների զարգացումը, և այն գործիքակազմը, որով հնարավոր է վերափոխել օգտատիրոջ փորձը և բիզնես միջավայրը։
Վեբստարտի կողմից ներկայացված մոտեցումները՝ կապված ճկուն վեբ լուծումների, բարձր ինժեներական ստանդարտների և UI/UX մտածված ձևավորման հետ, արժանացան խորին ուշադրության։ Մյուս կողմից՝ Amazon-ի կողմից ներկայացվեցին գլոբալ տեսլականներ՝ տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացման և մասշտաբային նախագծերի կառավարման ուղղությամբ։
Այս հանդիպումը ոչ միայն դարձավ բարձր մակարդակի մասնագիտական փոխանակման առիթ, այլև բացեց համագործակցության նոր հնարավորություններ՝ ներառյալ համատեղ նախագծերի ձևավորում, գիտելիքի փոխանակում և ռազմավարական խորհրդատվություն:
Այսպիսի հանդիպումները կարևոր խաչմերուկ են այն ընկերությունների համար, որոնք ոչ միայն հետևում են ոլորտի զարգացումներին, այլ նաև ձգտում են ձևավորել դրանք։ Մեր թիմի համար սա ոչ թե պարզապես հանդիպում էր, այլ մի կարևոր հանգրվան՝ հաստատելու Վեբստարտի կայուն և տարիներով ամրապնդած դիրքը, որպես վստահելի և առաջադեմ տեխնոլոգիական գործընկեր՝ նաև միջազգային մակարդակում
Մենք շարունակում ենք մեր առաքելությունը՝ խթանելու թվային առաջընթացը և ստեղծելու լուծումներ, որոնք համապատասխանում են վաղվա պահանջներին։ Հանդիպումը Amazon-ի մենեջերական թիմի հետ ևս մեկ հիշեցում էր, որ երբ տեղական փորձը համադրվում է գլոբալ հեռանկարների հետ, ծնվում են իսկապես նշանակալի հնարավորություններ։