fbpx

Ի՞նչ է կայքի հոսթինգը

02/06/2020
կայքի դոմեն հոսթինգnbsp| WEBSTART

Ձեր բիզնեսի ֆիրմային ոճի մեջ շատ կարևոր դեր ունի նրա «դեմքը» վիրտուալ աշխարհում։ Վեբ կայքն այսօր ձեր ընկերության փաստացի հասցեի պես կարևոր է․ շատերն, առանց կայք այցելելու, ձեր ծառայություններից չեն օգտվի։ Վեբ դիզայնի դերի մասին արդեն խոսել ենք, և տեղին կլինի, եթե ձեզ մոտ հարց առաջանա․ «Լավ, իսկ ինչի՞ց սկսեմ»։

Ձեզ պետք է կայքի դոմեն և հոսթինգ։ Կարճ ասած՝ պիտի վարձակալեք օնլայն տարածք (հոսթինգ) և գրանցեք այդ տարածքի էլ․հասցեն (դոմենՀոսթինգը նրա համար է, որ օգտատերերը կարողանան տեսնել այն թվային տիրույթում։

Հիշու՞մ եք, երբ չեք կարողանում ինչ-որ կայք մուտք գործել, սովորաբար գրվում է, որ սերվերի հետ խնդիր կա։ Սերվերը հենց այն հարթակն է, որտեղից վարձակալում եք ձեր վիրտուալ տարածքը՝ հոսթինգը։ Այն իրենից ներկայացնում է մշտապես աշխատող, հատուկ ծրագրային ապահովվածությամբ (ПО)
համակարգիչ։

Եվ այսպես, դուք դիմում եք հոսթինգային ընկերության և ընտրում փաթեթ, որն ամենից շատ կհամապատասխանի ձեր ընկերության պահանջներին։

Մենք ձեզ համար ընտրել ենք հոսթինգի ամենահայտնի տեսակները, որպեսզի կարողանաք հեշտ կողմնորոշվել։

Ընդհանուր հոսթինգ
VPS (Virtual Private Server) հոսթինգ
Ամպային հոսթինգ (Cloud Hosting)
WordPress հոսթինգ
Առանձնացված սերվերով հոսթինգ


Ընդհանուր հոսթինգը լավ է փոքր և միջին բիզնեսների համար։ Այն թանկ չէ, տեխնիկական գիտելիքներ չեն պահանջվում այն կառավարելու համար, ինտերֆեյսը հարմարեցված է ոչ ծրագրավորողներին։ Միակ թերությունն այն է, որ սերվերի ռեսուրսները կիսում եք նույն դոմենով վեբ կայքերի հետ։

VPS հոսթինգը միջին, բայց աճող բիզնեսների համար է։ Այստեղ ձեզ տրամադրվում է առանձին հատված սահմանափակ հնարավորություններով։ Այսինքն՝ ձեր ռեսուրսներն այլ վեբ կայքերի հետ չեք կիսում։ Գինը մի փոքր ավելի թանկ է, և
պահանջվում են սերվերներ կառավարելու մինիմալ գիտելիքներ։

Ամպային հոսթինգը միջինից թանկ է, քանի որ ռեսուրսները տրամադրվում են ըստ պահանջի, վերջում գանձելով համապատասխան գումար։ Այս սերվերն այս պահին ամենահուսալին է․ ձեր տվյալների կրկնօրինակները պահվում են տարբեր սերվերներում․ մի սերվերի հետ խնդիր առաջանալու դեպքում, աշխատանքն ավտոմատ փոխանցվում է մյուսին, առանց խափանելու կայքի աշխատանքը։


WordPress հոսթինգն ընդհանուր հոսթինգի տեսակ է, որը հատուկ ստեղծված է WordPress-ի կայքերը տեղադրելու համար։ Այն թանկ չէ, չի պահանջում տեխնիկական գիտելիքներ, անվտանգ է ու ավելի արագ։ Սակայն խորհուրդ չի տրվում WordPress-ի համար ախատեսված կայքից զատ, այլ կայքեր տեղադրել։


Առանձնացված սերվերով հոսթինգը՝ միայն ձեզ համար հատկացված առանձին սերվերն է։ Այս տիրույթում դուք իրավասու եք հարմարեցնել ամեն ինչ ձեր վեբ կայքին։ Այն մենաթանկարժեքն է, բայց և ամենահուսալին ու անվտանգը։ Կառավարելու համար պահանջվում են որոշակի մասնագիտական հմտություններ։

Թե որ տեսակն է ձեզ հարմար՝ արդեն ձեր ընտրությունն է։ Կարևոր է, հաշվիառնելով բիզնեսի թիրախային լսարանի պահանջները, ապահովել նրանց համար անխափան առցանց ծանոթություն ընկերությանն ու մատուցվող ծառայությունների հետ։