Ին՞չ է SEO առաջխաղացումը
SEO-ն (Search Engine Optimization) գործընթաց է,որի նպատակն է բարելավել կայքի տեսանելիությունը Google- ի որոնման արդյունքներում, բարձրացնել կայքի դիրքերը և ապահովել կայուն, օրգանական տրաֆիկ։
SEO-ն ներառում է երեք հիմանկան ուղղություն
- տեխնիկական SEO
- կոնտենտ SEO
- հղումային (off-page) SEO
Ինչո՞ւ է SEO-ն կարևոր բիզնեսի համար
Այսօր հաճախորդների մեծ մասը սկսում է որոնումը Google-ում։
Եթե ձեր կայքը չի երևում առաջին էջում, դուք ուղղակի կորցնում եք այդ հաճախորդներին։
SEO-ն թույլ է տալիս՝
- ստանալ անվճար հաճախորդներ
- նվազեցնել գովազդի ծախսերը
- կառուցել երկարաժամկետ բրենդ
Ինչպե՞ս է աշխատում SEO-ն
Google-ը կամ այլ որոնողական համակարգերը գնահատում են կայքը մի քանի գործոններով․
- բովանդակության որակը
- էջի արագությունը
- օգտատիրոջ վարքը
- հղումների քանակը և որակը
Եթե կայքը լավն է այս բոլոր ուղղություններով, այն բարձրանում է որոնման արդյունքներում։
Ինչ պետք է ավելացնել կայքում SEO-ի համար
Եթե ուզում եք իրական արդյունք, պետք է ավելացնել՝
- SEO բլոգ (հոդվածներ keyword-ներով)
- Glossary (այս բաժինը հենց դրա համար է)
- FAQ բլոկներ
- Ներքին հղումներ
- Արագ բեռնվող էջեր
- Schema.org կառուցվածք
ՀՏՀ
Ինչո՞ւ է SEO-ն հաճախ չի տալիս արդյունք շատ կայքերի համար
Քանի որ օգտագործվում է սխալ ռազմավարություն․ չկա կոնտենտ, չկա ճիշտ keyword (բանալի բառերի) ընտրություն և չկա ներքին հղումների կառուցվածք։
Ի՞նչն է ամենաշատը ազդում SEO արդյունքի վրա այսօր
Բովանդակության որակը + կայքի կառուցվածքը + օգտատիրոջ վարքը (UX)։
Կարելի՞ է արագ հայտնվել Google-ի առաջին էջում
Միայն ցածր մրցակցությամբ keyword-ներով։ Մրցակցային նիշերում պետք է ժամանակ և համակարգային աշխատանք։
Ի՞նչ է ավելի կարևոր՝ տեխնիկական SEO, թե կոնտենտ
Երկուսն էլ, բայց առանց լավ կոնտենտի արդյունք չի լինի։