Ի՞նչ է domain
Domain ձեր կայքի անունն է ինտերնետում (օրինակ՝ webstart.am), որի միջոցով օգտատերերը գտնում են ձեր կայքը։
Դա առաջին բանն է, որը տեսնում են թե՛ օգտատերերը, թե՛ որոնողական համակարգերը։
Պարզ ասած՝ դոմենը ձեր օնլայն բրենդի հիմքն է։
Ինչու՞ է դոմենը կարևոր
Ճիշտ ընտրված դոմենը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր բիզնեսի վրա։
Այն՝
- ձևավորում է բրենդի առաջին տպավորությունը
- բարձրացնում է վստահությունը
- օգնում է ավելի հեշտ հիշվել
- կարող է անուղղակիորեն ազդել SEO-ի վրա
Ինչպե՞ս ընտրել ճիշտ դոմեն
Լավ դոմեն ընտրելու համար կարևոր է հետևել մի քանի սկզբունքների՝
- ընտրել կարճ և հեշտ հիշվող անուն
- խուսափել բարդ և երկար բառերից
- հնարավորության դեպքում ներառել keyword
- ընտրել ճիշտ zone (.am, .fr, .com՝ ըստ շուկայի)
Ի՞նչ պետք է անել դոմենի հետ
Դոմենը ընտրելուց հետո անհրաժեշտ է՝
- գրանցել հիմնական դոմենը
- միացնել SSL (https) անվտանգ կապ
- կապել Google Search Console-ին
- ճիշտ կարգավորել redirect-ները (www / non-www, http → https)
ՀՏՀ
Domain-ի անունը ազդո՞ւմ է Google ranking-ի վրա
Անուղղակի՝ այո, բայց հիմնական ազդեցությունը ունի կոնտենտը և SEO-ն։
Կարելի՞ է ունենալ մի քանի դոմեն մեկ բիզնեսի համար
Այո, բայց պետք է օգտագործել ճիշտ redirect-ներ՝ duplicate խնդիրներից խուսափելու համար։
Domain փոխելը վտանգավո՞ր է SEO-ի համար
Այո, եթե սխալ է իրականացվում, կարող եք կորցնել դիրքերը։
Ինչու՞ է կարճ դոմենը ավելի լավ
Քանի որ այն ավելի հեշտ է հիշվում, գրանցվում և վստահելի է թվում օգտատերերի համար։