Այսօր վստահելի լրատվական կայք ստեղծելու շնորհիվ կարող ես հավաքել մեծ լսարան՝ լոյալ անհատներից կազմված։ Չէ՞ որ վաղուց է, ինչ նորություններ իմանալու համար մենք խանութից չենք գնում թերթեր, այլ վերցնում ենք հեռախոսն ու մտնում անհրաժեշտ կայքը կամ էջը։ Այո, թվային աշխարհում թղթե թերթերին փոխարինելու են եկել լրատվական կայքերը։
Նման կայքերը մնացած այլ տեսակներից տարբերվում են գրեթե ամեն ինչով։ Առաջին հերթին հենց իրենց նշաակությամբ, այն է՝ փոխանցել ճշգրիտ ինֆորմացիա ճիշտ ժամանակին (այսինքն՝ ոչ շուտ և ոչ ուշ)։
Տարբեր ոճային լուծումներով այս կայքերն ունեն մի նաև մի քանի նմանություն՝
- Կայք մուտք գործելիս՝ գլխավոր էջը (homepage) լիքն է թարմ նորություններով և ամենաշատ կարդացված նյութերով
- Կայքում առկա է բաններային գովազդ կամ գովազդներ
- Առաջին հայացքից պորտալի փոխանցած ինֆորմացիան անհասկանալի է
Մենք նաև վիզուալ առանձնացրել ենք տարբեր բաժինները՝ ֆոնային գույներով։ Առանձնացրել և ազատ տարածություն ենք թողել գովազդի և հոդվածների միջև։
Այդ և այլ շատ հնարքներ օգնում են, որ օգտատերը չհոգնի քոնթենթի մատուցումից։ Հետևաբար, ավելի երկար մնա կայքում։